Պապիաս Հիերապոլսեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պապիաս Հիերապոլսեցի
Ծնվել էմոտ. 70
ԾննդավայրՓոքր Ասիա, Թուրքիա
Մահվան վայրԶմյուռնիա, Էգեյան տարածաշրջան, Թուրքիա
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքահանա և գրող
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Պապիաս Հիերապոլսեցի (հուն․՝ Παπίας; մոտ. 70155 կամ 165 թ.), վաղ քրիստոնյա հեղինակ, սուրբ, առաքելական հայրերից մեկը։ Փռյուգիայի Հիերապոլիս քաղաքի եպիսկոպոս։ Ըստ Հիրենեոս Լիոնացու վկայության Պապիասը անձամբ ճանաչել է Հովհաննես առաքյալին և մտերիմ է եղել Պողիկարպոս Զմյուռնիացու հետ։

Հանդիսանում է 5 գրքից բաղկացած «Տիրոջ ասույթների շարադրում» (հուն․՝ Κυριακῶν λογίων ἐξηγήσις) երկի հեղինակ, որը մեզ ամբաղջությամբ չի հասել։ Այլ հեղինակների երկերում պահպանված հատվածները և մեջբերումները արժեքավոր տեղեկություններ են պարունակում վաղ քրիստոնեության պատմության վերաբերյալ։ Գրվել է 125-130 թվականներին Երկից պահպանվել են միայն 12 թոքրիկ հատվածներ, հիմնականում նոր կտակարանին վերաբերող խնդիրների վերաբերյալ։ Այս գրքի անհայտացումը մեծ կորուստ է հայրաբանական գրականության համար, որովհետև Պապիասը իր գրքում հավաքել էր Քրիստոսի և նրա առաքյալների մասին իր ժամանակի գրեթե բոլոր բանավոր ավանդություններն ու պատմությունը։

Պապիասը մահացել է մ.թ. 155 կամ 165 թ. Զմուռնիա քաղաքում։