Չարի վերջը (բալլադ)
Չարի վերջը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Չարի վերջը |
Չարի վերջը, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը։ Ծագումը ժողովրդական է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալլադը գրելիս Թումանյանն օգտվել է հայ և օտար աղբյուրներից։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում են Թիֆլիսում լույս տեսած «Լուսաբեր» դասագրքի երկրորդ հատորի Թումանյանի օրինակը, որտեղ նա հիշում է իր օգտագործած աղբյուրները։ Դրանք են` Ս. Հայկունի, «Ժողովրդական առակներ» (Վաղարշապատ, 1907), «Сборник материалов...» (39, 1908), «Сказки африканских народов» և հատկապես` «Дятель лиса и ворон», «Сборник материалов для описания местностей и плмен Кавказа» աշխատությունները։
Բալլադի գրության թվականը հայտնի չէ, ամբողջական ինքնագիրը ևս մեզ չի հասել։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 90 ֆոնդում պահվում է վերջին հատվածի ինքնագիրը, իսկ 1355 համարում` Բաքվում տպագրված բանաստեղծությունների ժողովածուի հեղինակի օրինակը, որի վրա Թումանյանը մեկ ուղղում է կատարել։
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 1360 ֆոնդում պահվում է «Լուսաբեր» դասագրքի երկրորդ տարվա Թումանյանի օրինակը, որտեղ հեղինակը բազմաթիվ ուղղումներ է կատարել։
«Չարի վերջը» սյուժեն մշակելով` Թումանյանը մտահղացել է «Անբուն Կըկուն» վերնագրով մի նոր երկ ստեղծել։ «Լուսաբեր» դասագրքի երկրորդ տարվա սեփական օրինակում Թումանյանը փոփոխել է երկի վերնագիրը` անվանելով այն «Կկվի երգը կամ Անբուն Կըկուն»։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը։ Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին։ Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան։ Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին։ Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում։
Տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ «Պապի առակներից» ենթավերնագրով տպագրվել է Թիֆլիսում լույս տեսնող Հասկեր ամսագրի 1908 թվականի 1-ին համարի, 3-9 էջերում, այնուհետև` Բաքվում տպագրված բանաստեղծությունների ժողովածուի 101-106 էջերում, «Լուսաբեր» դասագրքի երկրորդ տարվա 91-98 էջերում, ապա` Երկերի ժողովածուի առաջին հատորի 308-312 էջերում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|