Նիկոլայ Լյուբիմով
Նիկոլայ Լյուբիմով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 7 (20), 1912 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1992 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Ծնողներ | մայր՝ Yelena Kormilitsyna? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Նիկոլայ Միխայլովիչ Լյուբիմով (ռուս.՝ Никола́й Миха́йлович Люби́мов, նոյեմբերի 7 (20), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1992, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային թարգմանիչ, մասնավորապես ֆրանսերենից և իսպաներենից։ Բազմահատոր մենագրությունների հեղինակ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Լյուբիմովը ծնվել է 1912 թվականի նոյեմբերի 7 (20)-ին, Մոսկվայում։ Վոլոգդայի շրջանի մարզպետ Մ. Ն. Կորմիլիցինի որդին է (1835-1892), Ռյազանի շրջանի մարզպետ Ն. Ա. Բոլդարևի ծոռը (1826-1904)։ Նրա մյուս պապը՝ Միխաիլ Երմիևիչ Լյուբիմովը (1847-1893)՝ Կոլուգայի մարզպետի որդին, առավել քան 20 տարի աշխատել է գյուղական ուսուցիչ Գրոդնոյի շրջանի Կոբրինի գավառում։ Հայրը՝ Միխաիլ Միխայլովիչ Լյուբիմովը 1911 թվականին ամուսնացել է Ելենա Միխայլովնա Կորմիլիցինայի հետ։
Մանկությունն ու պատանեկությունն անցել է Կալուգայի շրջանի Պերեմիշլ շրջկենտրոնում, որտեղ և 1930 թվականին նա ավարտել է միջնակարգ դպրոցը։ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Պետերբուրգի փիլիսոփայական ընկերության «Ակադեմիա» (Academia) գրահրատարակչություն։
1930-ականների սկզբին կալանավորվել է և երեք տարի անցկացրել աքսորավայրում՝ Արխանգելսկում։ Լյուբիմովի մայրը՝ Ելենա Միխայլովնան, որպես բռնազավթած տարածք համարվող Պերեմիշլում գտնվող և քաղաքապետի հետ որոշակի հարաբերությունների մեջ եղող անձ, կալանավորվել է՝ ֆաշիստ-զավթիչների հետ համագործակցելու մեղադրանքով, և դատապարտվում տաս տարվա ազատազրկման։ Ազատվում է կալանքից 1951 թվականի վերջին։
Լյուբիմովն աշխատել է գեղարվեստական գրականության թարգմանիչ տարբեր հրատարակչությունների պատվերով։ 1942 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուբիմովը թարգմանել է երկու տասնյակից ավել խոշոր վեպեր և պիեսներ։ Խմբագրել է Օգոնյոկ («Огонёк», հասարակական-քաղաքական և գրական-գեղարվեստական պատկերազարդ շաբաթաթերթ) գրադարանում հրատարակվող Վ. Հյուգոյի, Ա. Դոդեի, Մերիմեի ստեղծագործությունների ժողովածուները։ Ի. Ա. Բունինի, Ս. Ն. Սերգեև-Ցենսկու ստեղծագործությունների ժողովածուների ներածական հոդվածների հեղինակն է։
«Նովիյ միր» և «Լիտերատուրնայա Արմենիա» ռուսական պարբերականներում տպագրվել են Լյուբիմովի հուշերը Էդուարդ Բագրիցկու, Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկի և այլոց մասին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է երեք անգամ․
- առաջին կինը՝ Լյուբիմովա (Կեսել) Մարգարիտա Ռոմանովնա, թարգմանիչ
- դուստրը՝ Լյուբիմովա Ելենա Նիկոլաևնա (1941-2001)
- որդին՝ Լյուբիմով Բորիս Նիկոլաևիչ (ծնվ. 1947 թ), թատերագետ
- երիորդ կինը՝ Լյուբիմովա Գալինա Վլադիմիրովնա (1928-1983)
- դուստրը՝ Լյուբիմովա Աննա Նիկոլաևնա (ծնվ. 1961 թ)
- երրորդրդ կինը (այրին)՝ Ժիգուր Զելմա Յանովնա (ծնվ.1927 թ)։
1950-ականների վերջերից Ն. Մ. Լյուբիմովը ապրում էր «Աէրոպորտ» մետրոկայանի մոտ գտնվող գրական կոպերատիվներում. սկզբում «Մոսկվայի գրողներ» ԲՇԿ-ում (Չերնյախովսկու փ., տուն №4), ապա՝ «Սովետական գրող» ԲՇԿ-ում (Կրասնոարմեյսկայա փ., տուն №29)[1][2][3]
Ն. Վ. Լյուբիմովի հիմնական թարգմանությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Ստեղծագործություն | թվական |
---|---|---|
Ջովաննի Բոկաչչո | Դեկամերոն | |
Միգել դե Սերվանտես | «Դոն Կիխոտ (վեպ)»
«Լոս Տրաբախոս դե Պերսիլես ի Սիխիսմունդա» |
1953—1954 |
Ֆրանսուա Ռաբլե | «Գարգանտյուա և Պանտագրյուել» | 1961 |
Մոլիեր | «Ակամա ամուսնություն», «Քաղքենին ազնվական» | 1953 |
Պիեռ Բոմարշե | «Դրամատիկական եռագրություն» | |
Պրոսպեր Մերիմե | «Երկինք և դժողք», «Պատահականություն» (պիեսներ) «Կարլոս IX թագավորության ժամանակագրությունը» (Վեպ) |
1963 |
Ստենդալ | «Կարմիրն ու սևը (վեպ)» | |
Գյուստավ Ֆլոբեր | «Տիկին Բովարի» | 1958 |
Էժեն Սկրիբ | «Փառքի սանդուղք» | |
Գի դը Մոպասան | «Սիրելի ընկեր» | 1956 |
Ալֆոնս Դոդե | «Տարասկոնցի Տարտարենը»
«Արտաքսված թագավորներ», «Սաֆո» |
1957 |
Անատոլ Ֆրանս | «Ռաբլե» (մենագրություն)[4] | |
Շառլ դը Կոստեր | «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» | 1961 |
Մորիս Մետերլինկ | «Կապույտ թռչունը», «Նշանդրություն», «Մոննա Վաննա» | 1958 |
Մարսել Պրուստ | «Կորսված ժամանակի փնտրտուքներում» շարքը (1-5-րդ հատորները) | 1973-1992 |
Ռոմեն Ռոլան | «Դանտոն» - պատմափիլիսոփայական դրամա Դանտոնի մասին | |
Ֆրիդրիխ Շիլլեր | «Սեր և Խարդավանք» | |
Նաիրի Զարյան | «Սասունցի Դավիթ» («Սասնա ծռեր») |
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Былое лето» (ականատեսի հուշերից)։
- «Перевод — искусство», M., «Советская Россия», 1982 pdf:
- «Несгораемые слова», М., «Художественная литература», 1983: Արվեստի մասին Ա. Ա. Ֆետի, Ա. Կ. Տոլստոյի, Կ. Յա. Սլուչևսկու, Վլադիմիր Կորոլենկոյի, Իվան Բունինի, Ս. Սերգեև-Ցենսկու, Է. Գ. Էդուարդ Բագրիցկու, Բ. Պաստեռնակի ակնարկների գիրք, երկրորդ հրատարակության մեջ ակնարկներն ամբողջացվել են՝ Ի. Ս. Տուրգենև, Ն. Ս. Լեսկով, Ս. Ա. Կլիչկով։
- «Лингвистические мемуары»
- «Неувядаемый цвет»-հուշերի գիրք, հատվածները տպվել են «Дружба народов» 1992 № 7, 1993 № 6, 7; «Москва» 1993, № 6, 7 ամսագրերի համարներում։ Ամբողջությամբ հրատարակված է 3 հատորով «Языки славянской культуры» հրատարակչության կողմից 2000, 2004, 2007 թթ.:
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1978) Գեղարվեստական թարգմանության և «Библиотека всемирной литературы»[5] 200 հատորանի գրքերի շարքի հրատարակության գիտական սկզբունքների մշակման և իրականացման գործում մասնակցության համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Справочник СП СССР, 1964, էջ 391
- ↑ Справочник СП СССР, 1970, էջ 394
- ↑ Справочник СП СССР, 1986, էջ 379
- ↑ France Anatole (1844-1924) Auteur du texte (1928)։ Rabelais / Anatole France,... (ֆրանսերեն)
- ↑ Постановление ЦК КПСС и Совета Министров СССР от 19 октября 1978 года № 852 «О присуждении Государственных премий СССР 1978 года в области литературы, искусства и архитектуры»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.12.1963] / ред. К. В. Воронков, сост. Н. В. Боровская. — М.: Советский писатель, 1964. — 776 с. — 3000 экз.:
- Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.01.1970] / ред. М. В. Горбачев, сост. Н. В. Боровская. — М.: Советский писатель, 1970. — 792 с. — 6000 экз.:
- Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.06.1985] / Ред. К. Н. Селихов; сост.: В. А. Астахова, А. И. Либецкая, Л. И. Цветкова. — М.: Советский писатель, 1986. — 784 с. — 10 000 экз.:
- Пузиков А. И. Будни и праздники: из записок главного редактора. М., 1994:
- Рассадин С. Б. Советская литература. Побежденные победители. М., 2006:
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Жигур З. Я. Из письма вдовы Любимова
- Шмелева Е. Я. Заоблачная почвенность (Н. М. Любимов. Неувядаемый цвет. Книга воспоминаний)
- Алексей Мельников (2018-07-09)։ «Марсель Пруст из Перемышля»։ «Новый Континент» (ru-RU)։ Վերցված է 2021-07-23
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նիկոլայ Լյուբիմով կատեգորիայում։ |
|
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 1992 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի լեզվաբանական համալսարանի շրջանավարտներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս թարգմանիչներ
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս հուշավիպագիրներ
- 20-րդ դարի թարգմանիչներ