Շառլ դը Կոստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Շառլ դը Կոստեր
Charles de Coster.jpg
Ծննդյան անուն ֆր.՝ Charles-Theodore-Henri De Coster
Ծնվել է օգոստոսի 20, 1827({{padleft:1827|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2]
Ծննդավայր Մյունխեն, Բավարիա[3]
Վախճանվել է մայիսի 7, 1879({{padleft:1879|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:7|2|0}})[4][1][2][5] (51 տարեկանում)
Վախճանի վայր Իքսել, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա, Բենիլյուքս, Լյուքսեմբուրգ[3]
Մասնագիտություն գրող և լրագրող
Լեզու ֆրանսերեն[4]
Քաղաքացիություն Flag of Belgium.svg Բելգիա
Կրթություն Free University of Brussels
Կայք decoster.ru
Charles De Coster Վիքիպահեստում

Շառլ Թեոդոր Անրի դը Կոստերի (ֆր.՝ Charles Théodore Henri De Coster), (օգոստոսի 20, 1827, Մյունխեն - մայիսի 7, 1879, Իքսել), բելգիացի գրող՝ «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» վեպի հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Կոստերը ծնվել է 1827 թվականի օգոստոսի 20-ին, Մյունխենում, ուր նրա հայրը Հռոմի պապի դեսպանի մոտ պաշտոնյա էր։ Կյանքի առաջին տարիները նա անցկացրեց Մյունխենում։ 1833 թվականից նրա ծնողները տեղափոխվել էին հայրենիք և հաստատվել Բրյուսելում։ Հայրը շուտ է մահացել և դը Կոստերը ունեցել է զրկանքներով լի պատանեկություն։ 17 տարեկանից պաշտոնավարել է Բրյուսելի մի բանկում և ազատ ժամերին զբաղվում է գրելով։ 1850 թվականին մտել է համալսարան, որը ավարտելուց հետո պետական արխիվում պաշտոն է ստանձնել։ Արխիվային նյութերը ուսումնասիրելով ծանոթացել է Բելգիայի պատմությանը և ֆրանսիական հին լեզվին։ Հետագա տարիներին լույս է ընծայել «Ֆլամանդական լեգենդներ» և «Բրաբանտական պատումներ» գրքերը, որոնք մեծ հաջողություն չունեցան։ 1867 թվականին լույս տեսավ «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» վեպը, որի վրա աշխատել էր տասը տարի։

Մահացել է 1879 թվականի մայիսի 7-ին, մենակ և կարիքավոր վիճակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]