Jump to content

Սերգեյ Սերգեև-Ցենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սերգեև-Ցենսկի
ռուս.՝ Сергеев-Ценский, Сергей Николаевич
Ծննդյան անունռուս.՝ Сергей Николаевич Сергеев
Ծնվել էսեպտեմբերի 18 (30), 1875[1]
ԾննդավայրPreobrazhenye, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1958(1958-12-03)[2][1][3] (83 տարեկան)
Վախճանի վայրԱլուշտա[2]
ԳերեզմանԱլուշտա
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, բանաստեղծ, գրող և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունHlukhiv National Pedagogical University of Oleksandr Dovzhenko? (1895)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԺանրերՆովել
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Sergey Sergeyev-Tsensky Վիքիպահեստում

Սերգեյ Նիկոլաևիչ Սերգեև-Ցենսկի (ռուս.՝ Серге́й Николаевич Сергеев-Ценский, սեպտեմբերի 18 (30), 1875[1], Preobrazhenye, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1958(1958-12-03)[2][1][3], Ալուշտա[2]), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։

1903 թվականից ապրել է Ղրիմում։ Սերգեև-Ցենսկու վաղ շրջանի գործերը հագեցած են «աշխատավորի ողբերգական ճակատագրի նկատմամբ կարեկցանքով, լավագույն ապագայի հավատով»։ «Դաշտերի տխրությունը» (1909 թվական), «Շարժումներ» (1910 թվական), «Պրիստավ Դերյաբին» (1911 թվական) և այլ վիպակներում «Կերպարանափոխում» (1914 թվական, այլ անվանումը «Վալյա») վեպում ներկայացված են ցարական Ռուսաստանի վերջին տարիների՝ տագնապով համակված ռուս հասարակության տարբեր խավեր։

Սերգեև-Ցենսկու գլխավոր ստեղծագործությունը համարվում է «Ռուսաստանի կերպարանափոխումը» բազմահատոր անավարտ էպոպեան, որն ընդգրկում է 12 վեպ, 3 վիպակ և 2 էտյուդ (գրվել է 45 տարում)։ Երկում հիմնականում պատկերված են նախահեղափոխական կյանքը երկրում, Առաջին համաշխարհային պատերազմի և 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության իրադարձությունները։ Առանձին ժողովրդականություն է ստացել Սերգեև-Ցենսկու մյուս էպոպեան՝ «Սևաստոպոլյան պաշտպանություն» (1937-1939 թվականներ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), որտեղ ստեղծված են 1853-1956 թվականների Ղրիմի պատերազմում Սևաստոպոլի հերոս պաշտպանների կերպարներ։

Սերգեև-Ցենսկու երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Сергеев-Ценский Сергей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 23. — С. 288.
  3. 3,0 3,1 3,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 316—319. — ISBN 5-94848-307-X
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սերգեև-Ցենսկի» հոդվածին։