Ժորժ Ժակ Դանտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժորժ Ժակ Դանտոն
Georges Jacques Danton
Georges-Jacques Danton.jpg
Հեղափոխության առաջնորդ
 
Քաղաքացիություն՝ Royal Standard of the King of France.svg Ֆրանսիա
Կուսակցություն՝ Կորդելիերներ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և հեղափոխական
Ծննդյան օր 26 հոկտեմբերի, 1759
Ծննդավայր Արցիս-սուր-աուբե, Ֆրանսիա
Վախճանի օր 5 ապրիլի, 1794 (34 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա
Ամուսին Antoinette Gabrielle Danton և Louise Sébastienne Danton
 
Ինքնագիր GeorgesDantonSignature.jpg
FR-65440 statdanton01.jpg

Դանտոն Ժորժ Ժակ (Danton) (հոկտեմբերի 26, 1759(1759-10-26)[3], Արսի սյուր Օբ - ապրիլի 5, 1794(1794-04-05)[1][2][3][4][5], Փարիզ, Ֆրանսիա[6]), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ։ Կրթությամբ իրավաբան։

Մեծ ազդեցություն է ունեցել կորդեփերների ակումբում, ապա հարել յակոբինյաններին։ 1792 թվականի օգոստոս-սեպտեմբերին, Փարիզի վրա ավստրո-պրուսական ինտերվենտների հարձակման օրերին, դրսևորել է մեծ եռանդ՝ ժողովրդին կոչ անելով պաշտպանել հեղափոխական հայրենիքը։ 1792 թվականին ընտրվել է Կոնվենտում, 1793 թվականին՝ առաջին Հասարակական փրկության կոմիտեում և դարձել նրա փաստացի ղեկավարը։ Արտաքին քաղաքականության ասպարեզում հանդես է եկել «բնական սահմանների» գաղափարի պաշտպանությամբ, մերժել «հեղափոխական պատերազմը», չի բացառել սակայն համաձայնությունը հակաֆրանսիական կոալիցիայի պետությունների հետ։ Երբ սրվել է պայքարը Լեոան և Ժիրոնդիստների միջև, փորձել է հաշտեցնել այդ երկու քաղաքական հոսանքները։ 1793 թվականից զբաղվել է մասնավոր գործերով և հարստացել։ 1793-1794 թվականին, իր շուրջը համախմբելով աջ յակոբինյաններին, հանդես է եկել Ռոբեսպիերի հեղափոխական կառավարության դեմ՝ պահանջելով մեղմացնել հեղափոխական տեռորը, վերացնել մաքսիմումի մասին օրենքը։ 1794 թվականի ապրիլի 2-ին Դանտոնը իր համախոհների հետ դավաճանության մեղադրանքով հանձնվել է հեղափոխական տրիբունալի դատին և ապրիլի 5-ին մահապատժի ենթարկվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 283 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 Щепкин Е. Н. Дантон, Жорж-Жак // Энциклопедический словарьСПб.: Брокгауз—Ефрон, 1893. — Т. X. — С. 120–121.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Sycomore / Assemblée nationale
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Дантон Жорж Жак // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.