Ազգային կոնվենտ (ֆր.՝ Convention nationale), Ֆրանսիայի առաջին հանրապետության օրենսդիր և գործադիր բարձրագույն մարմինը1792 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 1795 թվականի հոկտեմբերի 26-ը։ Ընտրվել է միապետությունը տապալած 1792 թվականի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբությունից հետո։ Կոնվենտի ընտրությունները երկաստիճան էին, մասնակցում էին 21 տարեկանից բարձր բոլոր տղամարդիկ (բացի տնային ծառաներից)։ Դեպուտատները կազմում էին 3 խմբավորում ժիրոնդիստներ, որոնք փորձում էին արգելակել հեղափոխության առաջընթացը, յակոբինյաններ, որոնք ձգտում էին խորացնել հեղափոխությունը, և «ճահիճ», որը տատանողական էր։ Կոնվենտի պատմությունը բաժանվում է երեք շրջանի։ Ժիրոնդիստական Կոնվենտ, երբ ղեկավարությունը գտնվում էր ժիրոնդիստների ձեռքին։ 1793 թվականի մայիսի 31-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության հետևանքով ժիրոնդիստները վտարվեցին կոնվենտից և ամբողջ իշխանությունն անցավ յակոբինյաններին։ Ցակոբինյան կոնվենտն իրագործել է հեղափոխական կարևոր խնդիրներ։ Կոնվենտը և դրան հաշվետու Հասարակական փրկության կոմիտեն, Հասարակական անվտանգության կոմիտեն և մյուս կոմիտեները կազմում էին յակոբինյանների հեղափոխական կառավարությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 579)։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։