Ժիրոնդիստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ժիրոնդիստներ (ֆր․՝ Girondis) — Ֆրանսիական Մեծ հեղափոխության դարաշրջանի քաղաքական կուսակցություններից մեկը։

Կուսակցությունն իր անվանումը (որը երբեմն փոխարինվում է la Gironde «Ժիրոնդա» անվամբ) ստացել է Ժիրոնդայի վարչության (գլխավոր քաղաքը՝ Բորդո) անունից։ Ընտրվել է 1791 թ․ հոկտեմբերին Օրենսդիր ժողովում՝ տեղային փաստաբաններ ու պատգամավորներ Վերնյոյի, Գադեի, Ժանսոննեի, Գրանժնյովի և երիտասարդ վաճառական Դյուկոյի կողմից, որոնց շրջապատը կուսակցության առաջնահերթ կորիզն էր։ Նրանց շուտով միանում է Բրիսսոն իր խմբի հետ (բրիսսոյականներ)՝ Ռոլան, Կոնդորսե, Ֆոշե, Ինար և ուրիշներ։

Ժիրոնդիստները՝ անձնական ազատության կողմնակիցները, Ռուսսոյի քաղաքական տեսության երկրպագուները, որ շուտով սկսեցին հանդես գալ հանրապետական ոգով, հեղափոխության կրակոտ պաշտպանները, որ ցանկանում էին այն տեղափոխել Ֆրանսիայի սահմաններից դուրս, աչքի էին ընկնում հրաշալի պերճախոսությամբ, սակայն չէին դրսևորում ո՛չ կազմակերպչական տաղանդ, ո՛չ կուսակցական կարգապահություն։

Տարաձայնություններ մոնտանյարների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիրոնդիստներն ի սկզբանե Ժողովում գերիշխանության հասնելու համար նախատեսում էին որպես իրենց գործիք օգտագործել ծայրահեղ ամբոխավարներին, ակումբների առաջնորդներին և հեղափոխական մամուլի գործիչներին, սակայն, աստիճանաբար, նրանց և ավելի ծայրահեղ կուսակցության՝ մոնտանյարների միջև ուժեղ հակամարտություն է ծագում, և վերջիններս, որոնք աչքի էին ընկնում առավել հետևողականությամբ ու վճռականությամբ և ավելի ամուր կազմակերպությամբ, փարիզյան բնակչության հեղափոխական տարրերի մեջ տիրապետող դիրք ստացան։

Ժիրոնդիստների ու մոնտանյարների միջև առաջին տարաձայնությունը ծագում է Ֆրանսիայի սահմաններից դուրս մղվող պատերազմի հարցի շուրջ, որը ժիրոնդիստները անհրաժեշտ էին համարում սկսել Ֆրանսիայի դեմ «դավադրության մեջ մտած» օտարերկրյա արքունիքների դեմ։ Մոնտանյարները, նույնպես, դեմ չէին այդ պատերազմին, սակայն նրանք ի սկզբանե ցանկանում էին զբաղեցնել այն ազդեցիկ դիրքը, որ 1792 թ․ արդեն պատկանում էր ժիրոնդիստներին։ Հաղթանակաբեր պատերազմի օգնությամբ ժիրոնդիստները երազում էին դառնալ Ֆրանսիայի ղեկավար ուժը՝ վերակազմավորելով նրա պետական կարգն իրենց քաղաքական գաղափարներին համապատասխան և, նաև, դառնալ Եվրոպան բռնապետությունից ազատագրողները։

Ժիրոնդիստները մինչև միապետության տապալումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1792 թ․ առաջին ամիսներին ժիրոնդիստներն այնպես բուռն հարձակվեցին արքունիքի արտաքին քաղաքականության վրա, որ Լուի XVI-ն ստիպված էր պաշտոնանկ անել իր նախարարներին նրանց տեղերում նշանակել ժիրոնդիստներին (1792 թ․ մարտի 24)։ Ժիրոնդիստական նախարարությունում գլխավոր դերը պատկանում էր արդարադատության նախարար Ռոլանին, որի կինը կուսակցության քաղաքական ձգտումների կրքոտ երկրպագուն էր․ սակայն արտաքին գործքերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր կուսակցությանը չպատկանող Դյումուրիեն։

Նոր նախարարությունը պնդում էր պատերազմ հայտարարել Սրբազան Հռոմեական կայսրությանը (ապրիլի 20), բայց կարճատև եղավ։ Երբ Լուի XVI-ը համաձայնություն չտվեց ժիրոնդիստների՝ Ազգային ժողովում ընդունված մի քանի պահանջներին, Ռոլանը թագավորին դիմեց տիկին Ռոլանի կողմից կազմված բավականին սուր նամակով, որն ուղիղ մեղարանքներ էր պարունակում Լուի XVI-ի դեմ։ Սրա արդյունքը եղավ նախարարության հրաժարականը, ինչը, իր հերթին, Փարիզում ապստամբություն ծնեց 1792 թ․ հունիսի 20-ին։ Դրանից հետո ժիրոնդիստներից, հատկապես, առաջադիմեց Վերնյոն, որն օրենսդիր ժողովին (հուլիսի 3) առաջարկեց հայտարարել «հայրենիքը վտանգի մեջ է», իսկ օգոստոսի 10-ի ապստամբությունից հետո առաջ քաշեց գործադիր իշխանության գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին միտքը և առաջարկեց կառավարման ձևի մասին հարցի որոշման հնարավորությունը տալ արտակարգ ազգային Կոնվենտին։

1792 թվական (միապետության տապալումից հետո)[խմբագրել | խմբագրել կոդը]

Միապետության տապալումն իշխանությունը վերադարձրեց ժիրոնդիստների ձեռքը, որոնց ներկայացուցիրներից էլ կազմվեց նոր կառավարությունը․ դրա անդամը դարձավ, սակայն, նաև Դանտոնը, որը չէր պատկանում ժիրոնդիստներին և ավելի ուշ՝ օրհասական սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, շատ բան էր արել նրանց ոչնչացման համար։ Սկզբնապես, Կոնվենտում ղեկավար դիրքն զբաղեցնում էին ժիրոնդիստները, որոնց միացել էին Սահմանադիր ժողովի երբեմնի անդամներ Բյուզոն, Լանժյուինեն, Պետիոնը և մի քանի նոր պատգամավորներ, ինչպիսին էր Բարբարուն, սակայն նրանք իրենց ազդեցությունը մրցության մեջ էր մոնտանյարների ազդեցության հետ։

Ժիրոնդիստները մոնտանյարներին մեղադրում էին բռնապետության ձգտելու մեջ, սակայն հենց իրենց պատասխանատու մեղադրանք առաջադրվեց նրանում, որ իրենց մտադրություններում ներառված էր Ֆրանսիայի մասնատումը («ֆեդերալիզմ»)։ Հանրապետության հռչակման և թագավորի նկատմամբ դատավարություն սկսելու գործում մոնտանյարների հետ միասնաբար գործելով՝ ժիրոնդիստներն այդ ճանապարհով առաջ գնալ չէին ցանկանում այնպես, ինչպես և չէին ցանկանում Լուի XVI-ի մահապատիժը՝ գիտակցելով, որ այն կլինի ահաբեկչության սկիզբը երկրի ներսում և արտաքին քաղաքական իրադրության չափազանց բարդացման կհանգեցնի։

Ցանկանալով փրկել թագավորին՝ նրանք առաջարկում էին Կոնվենտի դատավճռի հաստատումը փոխանցել ժողովրդին (appel au peuple)։ Սակայն իրենց առաջարկի ընդունումը պնդելու համար ժիրոնդիստները ո՛չ բավարար տղամարդկություն ունեին, ո՛չ՝ համերաշխություն։ Լուի IVI-ին մահապատժի դատապարտելու քվեարկության արդյունքում ժիրոնդիստները կորցրին երբեմնի ազդեցությունը Կոնվենտում, թեև շարունակում էին ընտրվել կոնվենտական հանձնաժողովների նախագահողներ և զբաղեցնել նախարարական տեղեր։

Որպես արդարադատության նախարար և ազդեցիկ ամբոխավար արագ վեր բարձրացող Դանտոնը ժամանակին մերձեցում էր փնտրում նրանց հետ, սակայն ժիրոնդիստները մերժեցին միությունը «սեպտեմբերյան մարսասպանի և Բելգիայի կողոպտչի» հետ։ Մոնտանյարներն օգվեցին Դյումուրիեի դավաճանությունից, որին դարձրին «ժիրոնդիստների գեներալ», որպեսզի կործանեն ողջ կուսակցությունը՝ մեղադրելով նաև նրան դավաճանության մեջ։ Մոնտանյարներին միացավ նաև Դանտոնը, որին ժիրոնդիստները մեղադրեցին Դյումուրիեի հետ համագործակցության մեջ։

1793 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 10-ին Ռոբեսպիեռը կոնվենտում ելույթ ունեցավ՝ ժիրոնդիստներին ուցցված ուղղիղ մեղադրանքներով, իսկ Կամիլ Դեմուլենը պամֆլետ թողարկեց ընդդեմ նրանց՝ «Բրիսսոյականների պատմություն» վերնագրով։ Ապրիլի 14-ին Փարիզի կոմունան պահանջեց 22 ժիրոնդիստների հեռացումը կոնվենտից, ինչից հետո Դեմուլենն սկսեց խորհուրդ տալ «բրիսսոյականներին» ինքնակամ հեռանալ կոնվենտից։ Երբ ժիրոնդիստները հակառակվեցին սննդամթերքի գների բարձրացմանը և արտակարգ հանձնաժողով կազմակերպեցին՝ Փարիզում կարգուկանոնի վերականգնման համար, Կոմունան, Յակոբինյան ակումբը և Փարիզի հեղափոխական հանձնաժողովները պահանջեցին կոնվենտից, արդեն, 34 ժիրոնդիստների հեռացումը։

Մայիսի 31-ին ժիրոնդիստների դեմ տրամադրված Ազգային գվարդիան, յակոբին Անրիոյի ղկավարությամբ, շրջապատեց Կոնվենտը՝ պահանջելով ժիրոնդիստների հեռացումը, նաև՝ կրկնել հունիսի 1-ի հարձակումը և Կոնվենտին ստիպեց կատարել այդ պահանջը, ավելին՝ 31 ժիրոնդիստներ դատի տրվեցին։ Այսպես հաստատվեց յակոբինյան բռնապետությունը։ Հեռացված ժիրոնդիստները ենթարկվեցին տնային կալանքի, բայց շատերը փախուստի դիմեցին (Բյուզո, Բարբարու, Պետիոն, Գադե) և նահանգներում կազմակերպեցին ապստամբություններ Կոնվետի դեմ, որոնք, սակայն, շուտով ճնշվեցին։

Սա վատթարացրեց Փարիզում մնացած ժիրոնդիստների դրությունը։ Հոկտեմբերի 31-ին հեղափոխական դատարանի դատավճռով 21 ժիրոնդիստներ (այդ թվում՝ Ժանսոննեն, Բրիսսոն, ՎերնյոնՎալազեն դատարանի դահլիճում իրենց դաշունահարեց) մահապատժի ենթարկվեցին, այնուհետև, տարբեր ժամանակամիջոցներում, կառափնարանի կոճղի վրա իրենց գլուխները դրեցին Գրաժնյովը, Գադեն, Բարբարուն և շատ ուրիշներ։ Կոնդորսեն, Պետիոնը և Բյուզոն թունավորվեցին, իսկ ժիրոնդիստներից մեկը Ռոնում խեղդվեց։ Տիկին Ռոլանը կյանքից հեռացավ կառափնարանում, իսկ նրա ամուսինն իրենց դաշունահարեց։ Ժիրոնդիստներից, սակայն, գոյատևեցին շուրջ 80 մարդիկ, որոնք, թերմիդորի 9-ից հետո, կրկին իրենց տեղը զբաղեցրին Կոնվենտում (Պոնտեկուլանը և ուրիշներ)։

Ժիրոնդիստների կուսակցության մեջ կային լուսավորյալ, փայլուն տաղանդով օժտված, գեղարվեստական ու գրական ճաշակի տեր մարդիկ, անկեղծ ու համոզված ինդելալիստներ՝ համակված մեծահոգի ու ազնիվ զգացողություններով, մարդկային բնության լավ կողմերի, մարդկանց բարի գործեր կատարելու ազատության գաղափարներին հավատացող, ազնիվ ու շատ բաներում բարոյապես բծախնդիր մարդիկ։ Ուրիշ հանգամանքներում այս մարդիկ կարող էին գործնականում իրականացնել իրենց սկզբունքներից շատերը, սակայն նրանց վիճակված էր ապրել այնպիսի բարդ ժամանակներում, երբ հաղթանակի համար քաղաքական գործիչներից պահանջվում էին հենց այն որակները, որոնք չունեին ժիրոնդիստները։

Կուսակցության ողբերգական ճակատագիրը գլխավոր ժիրոնդիստների անունները պսակեց լեգենդի փառքով, որը միայն XX դ․ դարձավ գիտական քննադատության առարկա։ Միևնույն ժամանակ, դասական պայքարի պաշտպան պատմաբանները որպես ժողովրդի շահերի եզակի ու իսկական արտահայտիչներ ու պաշտպաններ իդեալականացնում են ոչ թե ժիրոնդիստներին, այլ՝ յակոբիններին, իսկ ժիրոնդիստների մեջ, հակառակը, տեսնում են մեկ դասի (բուրժուազիայի) շահերը[1]։ Ինչպես գրել է Լենինը՝ «մենք յակոբինների կողմից ենք ՝ ընդդեմ ժիրոնդիստների»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Makar A. B., McMartin K. E., Palese M., Tephly T. R. (1975-06)։ «Formate assay in body fluids: application in methanol poisoning»։ Biochemical Medicine 13 (2): 117–126։ ISSN 0006-2944։ PMID 1։ doi:10.1016/0006-2944(75)90147-7 
  2. Bose K. S., Sarma R. H. (1975-10-27)։ «Delineation of the intimate details of the backbone conformation of pyridine nucleotide coenzymes in aqueous solution»։ Biochemical and Biophysical Research Communications 66 (4): 1173–1179։ ISSN 1090-2104։ PMID 2։ doi:10.1016/0006-291x(75)90482-9 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ժիրոնդիստներ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
  • Гу­сей­нов Э. Е. Жи­рон­да в пе­ри­од За­ко­но­да­тель­но­го со­б­ра­ния // Бур­жуа­зия и Ве­ли­кая фран­цуз­ская ре­во­лю­ция. М., 1989
  • Карп С. Я. Брис­со о го­су­дар­ст­ве // Фран­цуз­ская ре­во­лю­ция XVIII в։ Эко­но­ми­ка, по­ли­ти­ка, идео­ло­гия. М., 1988; 
  • Кареев Н. И. (1890–1907)։ «Жирондисты»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  • Ковалевский M. «Зарождение республиканской партии во Франции» // Историческое обозрение». Т. V.
  • Ламартин А. История жирондистов. — М.: «Захаров», 2013. — 584+493 с. — ISBN 978-5-8159-1148-2
  • Жирондисты / Чудинов А. В. // Железное дерево — Излучение. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 98. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 10). — ISBN 978-5-85270-341-5.
  • Edm. Biré, «La legende des Girondins»;
  • Dauban, «Mémoires de Petion, de Buzot et de Barbaroux».
  • Furet F., Ozouf M. La Gi­ronde et les Girondins. P., 1991
  • Guadet, «Les Girondins» (1861);
  • Melchior-Bonnet B. Les Girondins. P., 1989
  •  Mathan A. de. Girondins jusqu’au tombeau։ une révolte bordelaise dans la Révolution. Bordeaux, 2004
  • Vatel, «Recherches historiques sur les Girondins» (1873);

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]