Փարիզի կոմունա (1789-1794)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Փարիզի կոմունա (այլ կիրառումներ)

Փարիզի կոմունա 1789–1794 թվականներ, Փարիզի քաղաքային ինքնավարության օրգան Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության ժամանակ։ Ստեղծվել է 1789 թվականի հուլիսին։ 1789 թվականի հուլիս–1791 թվականի սեպտեմբերին Փարիզ կոմունայում գերակշռել են չափավոր լիբերալ-սահմանադրական բուրժուազիայի ներկայացուցիչները՝ ֆեյլանները, օրենսդիր ժողովի ժամանակ (մինչև միապետության տապալումը)՝ բուրժուական հանրապետականները՝ ժիրոնդիաոները։ 1792 թվականի օգոստոսի 10-ի գիշերը Փարիզի կոմունային փոխարինած, այսպես կոչված, ապստամբական Փարիզի կոմունա (որի մեծամասնությունը կազմում էին յակոբինյանները) մեծ դեր խաղաց միապետության տապալման, օտարերկրյա ինտերվենտներից Փարիզի և Ֆրանսիայի պաշտպանության կազմակերպման գործում։ Յակոբինյան դիկտատուրայի (1793-1794) ժամանակ Փարիզի կոմունան հանդիսացավ հեղափոխական՝ իշխանության կարևոր օրգան (նրա անդամներից էին Ժ․Պաշը, Պ․ Շոմետը, Ժ․ էբերը և ուրիշներ)։ Տերմիդորյան հեղաշրջումից հետո Փարիզի կոմունայի անդամների մեծամասնությանը, լինելով Մ․ Ռոբեսպիեռի և նրա կողմնակիցների համախոհները, մահապատժի են ենթարկվել, Փարիզի կոմունան վերացվել է, իսկ Փարիզը բաժանվել է 12 քաղաքային ինքնավար խորհուրդների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png