Կորդելիերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կորդելիերներ (Cordeliers), Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանի քաղաքական ակումբի անդամներ (պաշտոնական անվանումն էր «Մարդու և քաղաքացու իրավունքների ընկերություն»)։ Կորդելիերներ են կոչվել իրենց նիստերի տեղավայրի (ֆրանցիսկյան կորդելիերների մենաստանի) անունով։ Ակումբը հիմնվել է 1790 թվականին։ Առավել ազդեցիկ էին ակումբի ձախ ուղղության դեմոկրատները։ Ակումբի անդամներն էին Ժ.Պ.Մարատը, Ժ.Դանտոնը, Կ.Դեմուլենը, Ժ.Ռ.Էբերը, Ա.Մոմորոն և ուրիշներ։ 1792 թվականի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբությունից հետո կորդելիերներն ակտիվորեն մասնակցեցին ժիրոնդիստների դեմ պայքարին։ 1793-1794 թվականների վերջին կորդելիերների ակումբը ձախ յակոբինյանների՝ էբերտիստների կենտրոնն էր, որի ջախջախումից (1794 թվականի մարտ) հետո դադարեց գործել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 644 CC-BY-SA-icon-80x15.png