Էդուարդ Բագրիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Բագրիցկի
Багрицкий Эдуард.JPG
Ծնվել է հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1895[1][2][3]
Ծննդավայր Օդեսա, Ռուսական կայսրություն[1][2][3]
Մահացել է փետրվարի 16, 1934({{padleft:1934|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2][3] (38 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1][2][3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ, թարգմանիչ և դրամատուրգ
Ամուսին Q4446177?
Երեխաներ Վսևոլոդ Բագրիցկի
Ստորագրություն
Bagritsky signature.jpg
Eduard Bagritsky Վիքիպահեստում

Էդուարդ Բագրիցկի (ռուս.՝ Эдуа́рд Гео́ргиевич Багри́цкий (իսկական ազգանունը՝ Զյուբին, հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1895[1][2][3], Օդեսա, Ռուսական կայսրություն[1][2][3] - փետրվարի 16, 1934({{padleft:1934|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2][3]), ռուս խորհրդային բանաստեղծ։

Հրատարակվել է 1915 թվականից։ Սկզբնական շրջանի գործերը մոդեռնիստական ազդեցությունների արգասիք էին։ Հետագա տարիներին գրված «Թռչնորսը», «Թիլ Ուլենշպիգել», «Պանդոկ» և քնարական այլ բանաստեղծություններում ու պոեմներում կերտել է ազատախոհ մարդու ռոմանտիկական կերպարներ։ 1926 թվականին գրել է «Խոհ Օպանասի մասին» պոեմը (օպերային լիբրետոյի է վերածել 1932) հեղափոխությանը դավաճանած գյուղացու ճակատագրի մասին։ 1928 թվականին լույս է ընծայել բանաստեղծությունների՝ «Հարավ-արևմուտք» ժողովածուն, որը, հեղինակի աշխարհայացքի որոշ հակասություններով հանդերձ, նոր խոսք էր ռուս, խորհրդային պոեզիայում։ Հետագա ժողովածուներում («Հաղթողները» և «Վերջին գիշերը», 1932) գովերգել է նոր աշխարհ կառուցողներին։ Բագրիցկու ստեղծագործությանը հատուկ են հեղափոխական ռոմանտիկական պաթոսը, հուզականությունը, պոետական գունագեղությունը։ Զգալի ազդեցություն է ունեցել խորհրդային պոեզիայի զարգացման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png