Ծնվել է 1887 թվականիփետրվար 6-ին ԻրանիԹավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական՝ Արամյան դպրոցում, որտեղ ուսուցչություն էր անում իր հայրը՝ Դիմիտրի Կարապետովիչը։ Այնուհետև ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն չի ավարտել. հեռացվել է դպրոցից ուսանողական շարժումներին մասնակցելու պատճառով 1901 թվականին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցից հեռացվելու պատճառով։ Հետագայում ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ 1903-1918 թվականներին եղել է ՍԴ Հնչակյան կուսակցության անդամ։ Հեղափոխական գործունեություն է ծավալել Թիֆլիսում, Բաքվում։ 1911 թվականին երկու անգամ ձերբակալվել է ցարական ժանդարմերիայի կողմից, աքսորվել Աստրախանի նահանգ (1912-1913 թվականներ)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հեծելազորային վաշտի հրամանատար, ապա՝ 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքական զավթիչների դեմ մարտական գործողություններին։
Ռուսաստանի քաղաքացիական կռիվներում (1918-1920 թվականներ)
1922-1923 թվականներին եղել է ՀԽՍՀ ռազմական գործերի Ժողկոմ, ՀԽՍՀ ռազմական կոմիսար։ Եռանդուն գործունեություն է ծավալել Հայկական միացյալ ռազմական դպրոցում և Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում։ 1923 թվականիմայիսին նշանակվել է Սամարյան 7-րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար։ 1924 թվականիհոկտեմբերին նշանակվել է այդ դիվիզիայի հիման վրա կազմված 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար։ 1927 թվականին Գայն ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1927-1932 թվականներին Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում եղել է ռազմական արվեստի պատմության ամբիոնի վարիչ։ 1932 թվականին նշանակվել է ամբիոնի վարիչ Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայում։ Գայը եղել է Սիմբիրսկի, Սամարայի, Օրենբուրգի, հեղկոմների, Սամարայի նահանգային գործկոմի նախագահության անդամ, ընտրվել է Հայաստանի, Անդրֆեդերացիայի, Բելառուսիայի Կենտրոնական գործադիր կոմիտեների անդամ։ Գայը ռազմական արվեստի տեսաբան էր, ռազմագիտական աշխատությունների հեղինակ[5]։
1935 թվականի հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Խորհրդային Միությունում)։ 1937 թվականի դեկտեմբեր 11-ին ԽՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել։ 1956 թվականիհունվարի 21-ին հետմահու արդարացվել է։ Գայի և նրա Երկաթյա դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցված Ուլյանովսկում։ Խորհրդային Հայաստանում նրա անունով էին կոչվում Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը և սպայի տունը։ Նրա անունով է կոչվում Էջմիածնի տարածաշրջանի խոշոր գյուղերից մեկը (նախկին անվանումը՝ Ներքին Խաթունարխ)։ Գայի արձանը կանգնեցված է ԵրևանիՆոր Նորք թաղամասում։ Նրա մասին գրվել են պատմագիտական և գեղարվեստական գրքեր, ստեղծվել փաստագրական և գեղարվեստական ֆիլմեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 675)։