Կուրտ Հյուգո Շնայդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կուրտ Հյուգո Շնայդեր
Ծնվել էսեպտեմբերի 7, 1988(1988-09-07) (31 տարեկան)
Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կոմպոզիտոր, շախմատիստ, յություբեր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵյլի համալսարան
ԱնդամակցությունPhi Beta Kappa
ՊարգևներSilver Play Button, Gold Play Button և Diamond Play Button

Կուրտ Հյուգո Շնայդեր (սեպտեմբերի 7, 1988(1988-09-07), Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ)[1], օգտագործում է նաև KHS հապավումը, հոլովակների ամերիկացի խմբագիր, պրոդյուսեր, երաժիշտ, երգիչ և երգերի հեղինակ, որի հիմնական գործնեությունն արտահայտվում YouTube-ում երաժշտական տեսահոլովակներ ավելացնելով։ Նա ստեղծում է տեսահոլովակներ YouTube-ում տարբեր երաժիշտների, այդ թվում է Սեմ Ցույի օգնությամբ, ստեղծում մեդլի երաժշտական հոլովակներ, որոնցում Սեմ Ցույը երգում է որպես մեկ մարդուց կազմված երգչախումբ[2][3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնայդերը ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում վիզուալ նկարիչ Լաուրա Ս․ Աութի և մաթեմատիկոս Մայքլ Շնայդերի ընտանիքում[4][5]։ Մեծացել է Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա նահանգի Բլյու Բելլ բնակավայրում, որտեղ նա ապրել է Սեմ Ցույից ընդամենը մեկ փողոց հեռու, որ հետ ծանոթացել է միջնակարգ դպրոցում։ Ավելի ուշ նրանք երկուսով հաճախել են Վիսսահիկովի ավագ դպրոց[6]։ Նա ունի գերմանական և ավստրիական ծագում հոր կողմից, բայց չի խոսում գերմաներեն[7][8][9]։ Շնայդերը ունի մեծ քույր, ով դասական դաշնակահար է[10]։ Վիսսահիկովի դպրոցն ավարտելիս Շնայդերն ստացել է Valedictorian աստիճան[11]։ 2010 թվականին ավարտել է Եյլի համալսարանը (magna cum laude), որտեղ սովորել է մաթեմատիկա[1] ու ներգրավվել Phi Beta Kappa միությունում[12]։

Շնայդերը խաղացել է Եյլի համալսարանի շախմատի թիմում[11]։ Ներկայում նրա Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի Elo վարկանիշն 2235 է[13] և կարող է խաղալ շախմատ միաժամանակ մի քանի տախտակի վրա՝ աչքերը կապած[14]։ Լաս Վեգասի «Nordic Semiconductor» հյուրընկալված CES 2014 շախմատի մրցաշարում նա խաղացել է Մագնուս Կառլսենի դեմ[15]։ Նաև ինքնակրթությամբ սովորած երաժիշտ է[16]։

Ըստ Business Insider-ի և SocialBlade-ի տվյալների՝ համարվում է, որ նա YouTube-ից ստանում է ավելի քան վեցանիշ գումար[17][18]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցություն Սեմ Ցույի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնայդերը Սեմ Ցույի հետ համագործակցությունն սկսել է ավագ դպրոցից և շարունակել Եյլի համալսարանում սովորելու ողջ ընթացքում․ Շնայդերը համալսարան ընդունվել է մի տարի առաջ[19]։ Նա նկարահանել է հոլովակներ, որոնցում Ցույը կատարում է քավերներ և մեդլիներ, այնուհետև ստեղծել առցանց երաժշտական ​​շարք (College Musical) և օրիգինալ երգեր:

Նրանք լրատվամիջոցների ուշադրությունն արժանացել են Մայքլ Ջեքսոնի մեդլիի տեսագրությամբ[2][3]։ Այս տեսանյութը Շնայդերի KurtHugoSchneider YouTube-յան ալիքի իններորդ ամենաշատ դիտված տեսանյութն է (ավելի քան 34 միլիոն)[20]։ Այս մեդլին մեկն է այն մի քանի աշխատանքներից, որոնցում Շնայդերը, օգտագործելով հոլովակի խմբագրման տեխնիկան, ստեղծում է ա կապելլա կատարող մեկ մարդուց բաղկացած երգչախմբի պատրանք՝ Ցույի հետ կատարելով վոկալն ու բեք վոկալը, ներկայացնելով իր բազմաթիվ տարբերակներ[3][21]: Նրանց մեդլի տեսահոլովակները Time ամսագրի կողմից նկարագրվել են որպես Glee-ի և «Կլոնների հարձակումը» ֆիլմի համադրություն[2]: Վիրուսային տեսանյութերը մի քանի անգամ հեռարձակվել են հեռուստատեսությամբ, ներառյալ The Oprah Winfrey Show-ն և The Ellen DeGeneres Show-ն[22][23][24][25]: 2011 թվականի փետրվարի 3-ին Շնայդերի տեսահոլովակը, որում Ցույը կատարում է Hold It Against Me երգը և նվագում դաշնամուր, իսկ Շնայդերը՝ հարվածային գործիքներ, հայտնվել է Բրիթնի Սփիրսի պաշտոնական կայքում[26][27]:

Նրանց տեսահոլովակների հայտնիությունն օգնել է, որ ստեղծվեն այլ նախագծեր[19]: Ինքնուրույն նկարահանած «Քոլեջի մյուզիքլ։ Ֆիլմ» կինոնկարը, որ հիմնված է իրենց առցանց երաժշտական շարքերի վրա, ավարտվին է հասցվել 2010 թվականի ամռանը և թողարկվել սեպտեմբերի 3-ին[28]: Ֆիլմի մի քանի կադրից դուրս տեսարաններ, որ նկարահանվել են Նիք Ուհասի կողմից, թողարկվել են ՅուԹուբում[29]: 2010 թվականի սեպտեմբերից Շնայդերը և Ցույն սկսել են թողարկել նաև օրիգինալ երգերի տեսանյութեր[1][30], իսկ 2013 թվականի մայիսին թողարկվել է Սեմ Ցույի դեբյուտային օրիգինալ ալբոմը` Make It Up[31]:

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնայդերը ստեղծել է նաև երաժշտական տեսահոլովակներ այլ արտիսիտների հետ համագործակցությամբ: Հայտնի տեսանյութերից են Մայլի Սայրուսի մեդլին Քրիստինա Գրիմմիի կատարմամբ[32], «Just Dream» երգը Ցույի և Գրիմմի կատարմամբ («Կուրտ Հյուգո Շնայդեր» ալիքի առավել դիտված տեսահոլովակը` ավելի քան հարյուր քառասուն միլիոն դիտում)[33] և "Baby" երգի ծաղրանմանակման տեսանյութը Հասկիի հետ[34]: Նա նաև ծաղրանմանակել է Ռեբեկա Բլեքի "Friday" երգը, որը Շնայդերի փոփոխությունների շնորհիվ հայտնի է որպես "Void Rays": Նա համագործակցել է Թիֆֆանի Ալվորդի հետ Թեյլոր Սվիֆթի մեդլիի կատարման[35], և Matisse-ի հետ՝ Ռիհաննայի երգերի մեդլիի կատարման համար[36]: Որոշ դեպքեում նա համագործակցել է նաև Մաքս Շնայդերի հետ, օրինակ՝ նա ղեկավարել է Շնայդերի և Վիկտորիա Ջասթթիի` Բրունո Մարսի մեդլիի, Maroon 5-ի մեդլիի և Սուրբծննդյան մեդլիի ստեղծումը[37]: Քոդ Սիմսոնի «Paradise» ալբոմի համար Շնայդերի հետ գրել է «Standing in China» ստեղծագործությունը: Շնայդերը հանդես է եկել որպես պրոդյուսերի օգնական Եյլի համալսարանի համար տեսանյութի պատրաստման ժամանակ, որում նկարահանվել են Ցույն ու համալսարանի ուսանողներ[19][38]:

Նա նաև կատարել է Ջասթին Բիբերի "Beauty and the Beat" երգի քավերը Alex Goot-ի և Քրիսի Քոստանզայի հետ[39], OneRepublic-ի "Counting Stars" երգի քավերը[40], ինչպես նաև Դեմի Լովատոյի "Heart Attack" երգի քավերը Halocene-ի հետ[41]:

Համագործակցություն Կոկա Կոլայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Շնայդերը և Կոկա Կոլան 2013 թվականի երկու սինգլների՝. դրանք են Քելվին Հարիսի "Feel So Close" և Of Monsters and Men-ի "Little Talks" երգերի քավերների համար ստեղծել են երաժշտական տեսահոլովակներ "The Sounds of AHH" արշավի համար։ Պրեմիերան կայացել է հունվարի 14-ին՝ FOX ալիքի American Idol նախագծի 13-րդ սեզոնի առաջին թողարկման ժամանակ:

Շնայդերի կողմից մշակված 2 նոր տարբերկաներում նա «նվագում» է միայն Կոկա Կոլայի շշերով, բաժակներով և տարաներով: Բացի այդ, "Feels So Close" հոլովակում առկա է Սեմ Ցույի վոկալը, իսկ "Little Talks" երգը կատարվում է բիթբոքսեր Քեվին Օլուսոլայի ձայնակցմամբ[42]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվում է iTunes Store-ում թվային տարբերակով թողարկված սինգլների ցանկն է, որը ձայնագրվել են այլ արտիստների հետ, բացառությամբ Սեմ Ցույի։

Քավերներ
Տարի Վերնագիր Երգիչ Օրիգինալի կատարող
2010 "Chopsticks!" Էնդրյու Ջոնսոն Euphemia Allen
"Iris" Կուրտ Հյուգո Շնայդեր, Ջեք Բրուեն Goo Goo Dolls
2011 "Hold My Hand" J Rice, Կուրտ Հյուգո Շնայդեր Մայքլ Ջեքսոն և Էյքոն

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Բնօրինակ անվանում Աշխատանք Նշումներ
2010 Ահա թե ինչու եմ ընտրել Եյլը That's Why I Chose Yale պրոդյուսեր, երաժշտական պրոդյուսեր, հնչյունային ռեժիսոր, վոկալիստ, դերասան Տեսահոլովակ (17 րոպե), որ ստեղծվել է Եյլի համալսարանի ընդունող հանձնաժողովի հետ համագործակցությամբ
Ոչինչ չմնաց չասված Nothing Left Unsaid Ռեժիսոր Կարճամետրաժ (13 րոպե) ֆիլմ, որում նկարահանվել են Դենիել Ամերմանը, Ջուլիա Շեյնը եւ Ջեյ Ֆրիսբին
2014 College Musical: The Movie Կարճամետրաժ ֆիլմ

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Sam Tsui and Kurt Schneider Interview»։ The Star Scoop։ 2010-11-21։ Վերցված է 2011-02-15 
  2. 2,0 2,1 2,2 Fletcher Dan (2009-11-23)։ «YouTube Effect: Making Money from Viral Videos»։ Time (Time Inc)։ Վերցված է 2010-12-02 
  3. 3,0 3,1 3,2 «Sam Tsui's one-man choir hits YouTube»։ ABS-CBN News and Current Affairs։ 2010-09-12։ Վերցված է 2010-09-14 
  4. «Visual Artist Laurie S. Auth's Artworks»։ lsauth։ 2014-10-18։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-16-ին։ Վերցված է 2014-10-18 
  5. «New Haven Asset Management, Management Team»։ newhavenllc։ 2014-10-18։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին։ Վերցված է 2014-10-18 
  6. «Sam Tsui & Kurt Schneider: The Covers»։ Sh-K-Boom Records։ Վերցված է 2009-09-14 
  7. «hi! both my grandparents on my dad's side were born in Vienna ;)»։ Twitter։ 2011-02-08։ Վերցված է 2011-02-15 
  8. «my dad's family is all german and austrian»։ Twitter։ 2011-02-08։ Վերցված է 2011-02-15 
  9. «do u speak any German words?»։ Twitter։ Վերցված է 2014-10-14 
  10. «older sister!»։ Twitter։ 2011-02-08։ Վերցված է 2011-02-08 
  11. 11,0 11,1 «Talking YouTube with Kurt Hugo Schneider»։ Philadelphia Media Network։ Վերցված է 2014-12-26 
  12. «Senior Year Inductees»։ Yale.edu։ Վերցված է 2013-10-18 
  13. «The United States Chess Federation - Chess Master Appeared on Oprah»։ United States Chess Federation։ Վերցված է 2011-04-01 
  14. «Kurt Hugo Schneider & Macy Kate Play The Backwards Pop Song Challenge»։ YouTube։ Վերցված է 2015-12-25 
  15. «Nordic Semi @ CES 2014 - HRM Chess Tournament starring Magnus Carlsen»։ YouTube։ Վերցված է 2014-02-03 
  16. «How did you learn the piano? - Did you get lessons or did you teach yourself?»։ Twitter։ Վերցված է 2014-10-14 
  17. «YouTube Statistics for Kurthugoschneider»։ SocialBlade։ Վերցված է 2014-10-17 
  18. «YouTube thought these people were going to make $100,000»։ Business Insider։ Վերցված է 2011-08-17 
  19. 19,0 19,1 19,2 «Kurt Schneider re(de)fines formula for YouTube success»։ The Yale Herald։ Yale University։ 2010-01-29։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-14 
  20. As at December 2011. Schneider, Kurt Hugo։ «KurtHugoSchneider's Channel»։ YouTube։ Վերցված է 2011-12-26 
  21. Smith Mark W. (2009-10-03)։ «Michael Jackson medley video a Web hit»։ Detroit Free Press (Gannett Company, Inc)։ Վերցված է 2010-10-11 
  22. «Incredible Feats»։ The Oprah Winfrey Show։ Harpo Productions։ Վերցված է 2010-09-14 
  23. Miranda (2010-02-16)։ «Bullblog breaking news: Sam Tsui to be on Oprah»։ The Yale Herald։ Yale University։ Վերցված է 2010-09-14 
  24. Zuckerman Esther (2010-12-02)։ «Tsui '11 and Schneider '10 on 'Ellen'»։ Yale Daily News (The Yale Daily News Publishing Company)։ Վերցված է 2010-12-02 
  25. «YouTube Sensation Sam Tsui Performs!»։ Ellen.WarnerBros.com. Warner Bros.։ December 2, 2010։ Վերցված է 2010-12-02 
  26. «Sam Tsui Covers Britney's "Hold It Against Me"»։ britneyspears.com։ 2011-02-03։ Վերցված է 2011-02-16 
  27. «My "Hold it Against Me" cover was just posted on @britneyspears official website!! Ahhh! :-D»։ Twitter։ 2011-02-04։ Վերցված է 2011-02-06 
  28. Zhang Baobao (2010-09-03)։ «The stacks are alive ... with the sound of "College Musical"»։ Yale Daily News (The Yale Daily News Publishing Company)։ Վերցված է 2011-02-17 
  29. «Ep. 01 of The Making of College Musical The Movie»։ YouTube։ 2010-08-12։ Վերցված է 2011-02-15 
  30. «Sam Tsui - Don't Want An Ending»։ YouTube։ 2010-09-04։ Վերցված է 2011-02-16 
  31. «Preorder "Make It Up" on iTunes"»։ 2013-05-04։ Վերցված է 2013-05-12 
  32. «Miley Cyrus Medley (ft. Christina Grimmie)»։ YouTube։ 2010-05-02։ Վերցված է 2011-02-15 
  33. «'Just A Dream' by Nelly - Sam Tsui & Christina Grimmie»։ YouTube։ 2010-11-20։ Վերցված է 2011-02-15 
  34. «NERD ALERT - Banelings - (Justin Bieber - Baby PARODY) ft HuskyStarcraft / KurtHugoSchneider»։ YouTube։ 2010-11-20։ Վերցված է 2011-02-15 
  35. «YouTube»։ YouTube։ Վերցված է 2013-10-18 
  36. «Rihanna Medley!! (ft. Matisse)»։ YouTube։ 2011-07-28։ Վերցված է 2013-10-18 
  37. «Breakeven - The Script (ft. Max Schneider)»։ YouTube։ 2012-01-08։ Վերցված է 2013-10-18 
  38. «That's Why I Chose Yale»։ YouTube։ 2010-01-14։ Վերցված է 2011-02-15 
  39. «Beauty and the Beat Cover»։ YouTube։ 2013-01-05։ Վերցված է 2014-04-11 
  40. «Counting Stars Cover»։ YouTube։ 2014-01-25։ Վերցված է 2014-04-11 
  41. {{cite web |url=https://www.youtube.com/watch?v=-aaYNrqqmCg%7C title=Heart Attack Cover|publisher=YouTube |date=2018-01-9
  42. «Behind the Bottles: 5 Questions With Kurt Hugo Schneider» 
  43. Chaiyya Chaiyya / Don't Stop MASHUP!! - INDIA EDITION ft Sam Tsui, Shankar Tucker, Vidya ՅուԹյուբում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]