Jump to content

Մաքլեմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Macklemoreից)
Մաքլեմոր
անգլ.՝ Macklemore
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1983(1983-06-19) (41 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունGarfield High School?, Santa Fe University of Art and Design?, The Evergreen State College?, Nathan Hale High School? և Seattle Central College?
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmacklemore.com
Ստորագրություն
Изображение автографа
 Macklemore Վիքիպահեստում

Բեն Հագգերտի (անգլ.՝ Ben Haggerty, հունիսի 19, 1983(1983-06-19), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1])[3], ավելի հայտնի է Մաքլեմոր (անգլ.՝ Macklemore) կեղծանվամբ, ավելի շուտ հայտնի է Պրոֆեսոր Մաքլեմոր (անգլ.՝ Professor Macklemore), ամերիկյան ռեփեր և երաժիշտ։

Մեներգչային կարիերան սկսել է 2000 թվականին։ 2013 թվականի մայիսին թողարկեց մի միքսթեյփ, երեք մինի-ալբոմ և երկու ալբոմ առանց մեծ ձայնագրման ստուդիաների օգնության։ Նրա «Thrift Shop» տեսահոլովակը դարձավ շատ հայտնի ՅուԹյուբ-ում գերազանցելով 700 մլն. դիտումը։ ԱՄՆ-ում այդ սինգլը գրավեց առաջին տեղը Billboard Hot 100 ամենշաբաթյա հիթ-շքերթում, վաճառելով ավելի քան 7 միլիոն կրկնօրինակ[4][5]։ Այդպիսի բան դեռ տեղի չէր ունեցել դեռ 1994 թվականից[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենը ծնվել և մեծացել է Սիեթլում։ Հենց այդտեղ էլ նա ստացավ իր կրթությունը, որը նրան օգնեց ոտքի կանգնել։

Չնայած նա չէր ծնվել երաժիշտների ընտանիքում նրա ծնողները միշտ օգնել են նրան այն հարցում, որ նա ուզեցել է դառնալ երաժիշտ։ Նա վեց տարեկանում հասկացավ, թե ինչ է հիփ-հոփ-ը՝ լսելով Digital Underground։ Արդեն տասնչորս տարեկանում նա սկսեց գրել իր ստեղծագործությունները։ Այդ տարիքում ընկերները սկսեցին նրան կոչել Möcklimore։

2002 թվականին արդեն Professor Macklemore կեղծանվամբ թողարկեց իր առաջին՝ Open Your Eyes մինի-ալբոմը։ Ավելի ուշ, տիտղոսը կորցրած պրոֆեսորը, թողարկում է իր լիարժեք ստուդիական The Language of My World ալբոմը։

2005-2008 թվականներին նա չթարմացրեց իր երաժշտական կարիերան թմրանյութերի չարաշահման պատճառով։ 2008 թվականի հոկտեմբերից վերադառնալով՝ սկսում է աշխատել Ռայան Լյուիսի հետ։ Ավելի ուշ թողարկում են երկու մինի-ալբոմ։

Macklemore-ը իր համերգներից մեկի ժամանակ

2012 թվականի հուլիսին Հագգերտին և Լյուիսը հայտարարում են իրենց առաջին լիարժեք ալբոմի՝ Heist-ի մասին, որի թողարկումը տեղի ունեցավ 2012 թվականի հոկտեմբերի 9-ին։ Ալբոմի թողարկմանը հաջորդելու էր համաշխարհային մրցաշրջանը։ Heist-ը գրավեց առաջին տեղը iTunes-ում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
Միքսթեյփներ
  • The Unplanned Mixtape (2009)
2013 թվական
  • «Billboard Music Awards»։ «Ռեփ- տարվա երգ» («Thrift Shop» երգը).
  • «BET Awards»։ «Լավագույն խումբ» (Ռայան Լյուիսի հետ).
  • «Much Music Video Awards»։ « Միջազգային տարվա տեսանյութ» («Thrift Shop» տեսանյութ).
  • «Teen Choice Awards»։ «Լավագույն հիփ-հոփ Արտիսր», «Լավագույն հիփ-հոփ տրեկ» («Can't Hold Us» երգը).
  • «MTV Video Music Awards»։ «Լավագույն հիփ-հոփ տեսանյութ» (տեսանյութ «Can't Hold Us»), «լավագույն տեսանյութ սոցիալական ուղերձով» (տեսանյութ «Same Love»), «Լավագույն օպերատորային աշխատանք» («Can't Hold Us» տեսանյութ).
  • «YouTube Music Awards»։ «Տարվա ճեղքվածք» (Ռայան Լյուիսի հետ).
  • «MTV Europe Music Awards»։ «Լավագույն նոր արտիստ» (Ռայան Լյուիսի հետ).
  • «American Music Awards»։ «Լավագույն հիփ-հոփ կատարող», «Լավագույն կատարումը հիփ-հոփ ոճի մեջ» («The Heist» ալբոմը).
2014 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #103384604X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  3. «Macklemore Biography - Facts, Birthday, Life Story - Biography.com».
  4. Macklemore & Ryan Lewis Return To Top Of Hot 100
  5. «Thrift Shop» by Macklemore & Ryan Lewis featuring Wanz tops the 7 million mark in digital sales this week.
  6. «Macklemore's 'Thrift Shop' Is First Indie Hit to Top Charts in Nearly Two Decades». Time. Վերցված է Սեպտեմբերի 12, 2013 թվական-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքլեմոր» հոդվածին։