Ռիչարդ Մարքս
Ռիչարդ Մարքս | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Richard Marx |
Ի ծնե անուն | Ռիչարդ Նոել Մարքս |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1963 Չիկագո, Իլինոյս |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, սոֆթ ռոք, R&B |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, կատարող, երաժշտական պրոդյուսեր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, երգեհոն, կիթառ |
Լեյբլ | Capitol, EMI, Manhattan, Signal 21, Zanzibar |
Կրթություն | North Shore Country Day School? |
Ամուսին | Cynthia Rhodes? |
Կայք | richardmarx.com |
Richard Marx Վիքիպահեստում |
Ռիչարդ Նոել Մարքս (անգլ.՝ Richard Noel Marx, սեպտեմբերի 16, 1963), արդի ամերիկյան փոփ-ռոք երգիչ, հեղինակ, կատարող, պրոդյուսեր: Ավելի հայտնի է որպես ռոմանտիկ թեմաներով ստեղծագործությունների հեղինակ, կատարող և պրոդյուսեր:
1980-ականների կեսերին Մարքսին հրավիրել էին ունկնդրելու այնպիսի երաժիշտերի, ինչպիսիք են՝ Մադոննան և Ուիթնի Հյուսթոնը: Նա ձայնակցել է Լայոնել Ռիչիին նրա «All Night Long» (1984) հիթի ձայնագրման ժամանակ։ Հենց այդ ժամանակվանից սկսած, սկսել է գրել իր երգերը, որոնք սկզբում կատարվում էին Chicago խմբի և Քենի Ռոջերսի կողմից։
1987 թվականին վերջապես հրապարակվում է Մարքսի դեբյուտային ալբոմը։ Նա սկսնակ երգչին դարձրեց սուպեր աստղ և շատ կարճ ժամանակաշրջանում նրա երեք՝ «Hold On to the Nights», «Satisfied» և «Right Here Waiting» ստեղծագործությունները գլխավորեցին Billboard Hot 100 ամերիկյան չարթը։
1990-ական թվականներին դադարեց զբաղվել սոլո կարիերայով և սկսեց երգեր գրել այլ ճանաչված երաժիշտների համար։ Նա Սառա Բրայթմանի համար գրեց «The Last Words You Said» երգը, որը հենց ինքը կատարեց Սառայի հետ 1999 թվականին: Ինչպես նաև գրեց «To Where You Are» երաժշտությունը Ջոշ Գրոբանի համար (2000)։
1989 թվականի հունվարի 8-ին Մարքսը ամուսնացել է երգչուհի, դերասանուհիմ պարուհի Սինտի Ռոդեսի հետ, ով նրան պարգևել է երեք որդի՝ Բրենդոնը (1990) Լուկասը (1992 )և Ջեսին (1994)։ Ընտանիքը ապրում է Իլինոյս շրջանում, Չիկագոյում:
Գրեմմիի 46-րդ մրցանակաբաշխության ժամանակ Մարքսը հաղթեց «տարվա երգ» անվանակարգում, Լյուտեր Վանդրոսի համար գրված «To Where You Are» երգով։
Բովանդակություն
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիչարդի առաջին կինը երգչուհի, դերասանուհի և պարուհի Սանտիա ռոդեսն էր։ Նրանք ամուսնացան 1989 թվականի հունվարի 8-ին։ Համատեղ կյանքում ունեցան երեք որդիներ՝ Բրենդոնին (1990), Լուկասին (1992) և Ջեսիին (1994)][1]: 2014 թվականի ապրիլի 4-ին, քառորդ դար տևած ամուսնական համատեղ կյանքից հետո զույգը հայտարարեց ապահարզանի մասին։
Երգչի երկրորդ կինը հեռուստահաղորդավարուհի և մոդել Դեյզի Ֆուենտեսն է։ Նրանք ամուսնացան 2015 թվականի դեկտեմբերի 23-ին[2]:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987 - Richard Marx
- 1989 - Repeat Offender
- 1991 - Rush Street
- 1994 - Paid Vacation
- 1997 - Flesh and Bone
- 2000 - Days in Avalon
- 2004 - My Own Best Enemy
- 2008 - Emotional Remains
- 2008 - Sundown
- 2012 - Christmas Spirit
- 2014 - Beautiful Goodbye
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Ռիչարդ Մարքսի պաշտոնական էջը Myspace կայքում
- Ռիչարդ Մարքսի պաշտոնական էջը Յութուբում
- Ռիչարդ Մարքսի երգերի տեքստը LyricWiki կայքում
|