Nelly

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Nelly
Cornell-Haynes-Jr Nelly 2010-06-05 photoby Adam-Bielawski.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Cornell Iral Haynes Jr.
Նաև հայտնի է որպեսNelly
Ծնվել էնոյեմբերի 2, 1974(1974-11-02)[1] (46 տարեկան)
Օստին, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, փոփ երաժշտություն և ժամանակակից R&B
Մասնագիտությունդերասան, ձեռնարկատեր, երաժիշտ, երգիչ, հեղինակ-կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, ռեփեր, հեռուստատեսային դերասան, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և կինոդերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլDerrty Entertainment և Universal Music Group
ԿրթությունDer Mond?
ՊարգևներGrammy Award for Best Rap/Sung Performance?
Կայքnelly.net
Nelly Վիքիպահեստում

Քորնել Հեյնս (նոյեմբերի 2, 1974(1974-11-02)[1], Օստին, ԱՄՆ, առավել հայտնի է Nelly բեմական անվամբ (հայերեն՝ Նելլի)), ամերիկացի ռեփեր, դերասան և ձեռնարկատեր։ Գործունեությունն սկսել է 1996 թվականին` համագործակցելով «St. Lunatics» ռեփ խմբի հետ։ 2000 թվականին «Universal Records»-ի հետ կնքել է պայմանագիր, որտեղ թողարկել է ստուդիական 7 ալբոմ և հիմնել սեփական «Derrty» լեյբլը։

Nelly-ն նոր տասնամյակի ամենահաջողակ կատարողներից մեկն է, գործունեության 8 տարվա ընթացքում վաճառել է ավելի քան 30 միլիոն ձայնագրություն, երգերից յոթը համաշխարհային հիթ-շքերթներում հասել են առաջին հորիզոնական։ «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր է (2003-2004)։ Nelly-ն երրորդ տեղն է զբաղեցրել 21-րդ դարի առաջին տասնօրյակի արտիստների վարկանիշում` ըստ «Billboard» ամսագրի։

Որպես դերասան` Nelly-ն առաջնելույթել է 2005 թվականին` «Ամեն ինչ կամ ոչինչ» ֆիլմում (անգլ.՝ The Longest Yard) Ադամ Սենդլերի և Քրիս Ռոքի հետ խաղալով գլխավոր դերերից մեկը։

Ի հավելումն` Nelly-ն բասկետբոլային Շառլոթ Հորնեթս ակումբի համասեփականատերն էր (մինչև 2010 թվականի փետրվարի 26-ը), կանանց հագուստի «Apple Bottoms» և տղամարդկանց հագուստի «Vokal» խանութների, «NASCAR»-ի և բազմաթիվ բարեգործական հիմնադրամների հիմնադիրը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնելութային «Country Grammar» ստուդիական ալբոմը թողարկվել է 2000 թվականի հունիսին։ Առաջին երգի` «Country Grammar (Hot Shit)», հաջողությունը հանգեցրել է «Billboard 200»-ի երրորդ հորիզոնականում ալբոմի առաջնելույթին՝ մի քանի շաբաթ մնալով առաջին հորիզոնականում։ Ընդհանուր առմամբ` Միացյալ Նահանգների սահմաններում վաճառվել է ալբոմի 10,4 միլիոն օրինակ, ինչը նրան հիփ-հոփ երաժշտության պատմության մեջ նախադասել է երրորդ տեղ։ «Country Grammar»-ը նաև պատմության մեջ ամենավաճառված առաջնելույթային ալբոմն է։

Համաձայն Billboard ամսագրի` «Country Grammar»-ն ընդգրկվել է նոր տասնամյակի առաջին տասնօրյակի լավագույն ալբոմների տասնյակում[2]։ Ալբոմը ներառում է հետևյալ երգերը` «Country Grammar (Hot Shit)», «Batter Up», «E.I.», «Ride wit Me»։

2001 թվականին Nelly-ն արժանացել է «BET Hip-Hop awards» հեղինակավոր մրցանակի «Լավագույն նոր արտիստ» կոչմանը, իսկ «Ride With Me» երգի տեսահոլովակը «MTV Music Awards»-ում ճանաչվել է «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ»։

«Free City»-ն Nelly-ի և St. Lunatics խմբի համատեղ առաջին ալբոմն է, որը թողարկվել է 2001 թվականին։ Այն ներառում է «Midwest Swing» հիթ-սինգլը։ «Free City»-ն ստացել է RIIA հավաստագրման պլատինե կարգավիճակ։ Ալբոմի հաջողությունը կապված է «Country Grammar» անհատական ալբոմի հանրաճանաչության հետ։ St. Lunatics-ի մյուս մասնակիցները` Murphy Lee, Ali, Kyjuan, Slo’down, չեն վարել սեփական կարիերա, պարբերաբար մասնակցություն են ունեցել Քորնելի մի քանի սինգլներում։ Միաժամանակ, 2001 թվականին Nelly-ն առաջնելույթային ալբոմի համար ամերիկյան NSYNC բոյ բենդի հետ ձայնագրել է երգ։

2002 թվականին թողարկվել է երկրորդ ալբոմը` «Nellyville» և Billboard-ի բոլոր հիթ-շքերթներում հասել առաջին հորիզոնականներ։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 870 000 օրինակ։ Ալբոմն ավելի քան 3 ամիս գլխավորել է Միացյալ Նահանգների բոլոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականը[3]։ Ալբոմի գլխավոր հիթը դարձել է «Hot in Herre» երգը, որի պրոդյուսերը The Neptunes-ն է։ Ալբոմի դուրս գալու պահից ի վեր այն ավելի քան 2 ամիս գլխավորել է համաշխարհային հիթ-շքերթների առաջին հորիզոնականը, քանի դեռ չէր թողարկվել լիրիկական «Dilemma» երգը (feat. Kelly Rowland), որը դարձել է նշանակալի Nelly-ի գործունեությունում։ Nelly-ն «Hot in Herre» երգի համար ստացել է Գրեմմիի «Լավագույն ռեփ կատարում» և «Dilemma» երգի համար «Լավագույն ռեփ/R&B զուգերգ» մրցանակները։

Ալբոմը ներառել է նաև «Work It» (feat. Justin Timberlake), «Air Force Ones» և «Pimp Juice» սինգլները։

2004 թվականի սեպտեմբերին Nelly-ն դարձել է առաջին հիփ-հոփ կատարողը, որը մեկ օրվա ընթացքում թողարկել է միանգամից երկու ալբոմ։ «Suit»-ը, որը բաղկացած է լիրիկական երգերից, առաջին հորիզոնականում է հայտնվել «Billboard albums chart»-ում, իսկ «Sweat»-ը, որն ավելի շատ ունի ռեփ-ուղղվածություն, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այսպիսով, Nelly-ն դարձել է առաջին արտիստը, որն զբաղեցրել է Billboard-ի առաջին երկու հորիզոնականները։ Տարվա արդյունքներով` «My place» սինգլի տեսահոլովակը BET awards-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Suit ալբոմի սինգլներն են` «N’Dey’Say», «Over&Over» (feat. Tim McGraw), «My place» (feat. Jaheim)։

Sweat ալբոմի սինգլներն են` «Na-NaNa-Na», «Tilt Ya Head Back» (feat. Christina Aquilera), «Flap Your Wings»։

2005 թվականի ամռանը դուրս է եկել ոչ ստուդիական Sweatsuit ալբոմը, որը ներառում է Sweat և Suit ալբոմների լավագույն երգերը, որոնց ավելացվել է երեք նոր երգ, այդ թվում` «Grillz»-ը, որը 2005 թվականին #1 հիթ-սինգլն էր։

2005 թվականին Nelly-ն Շոն Քոմսի և Jagged Edge-ի հետ ձայնագրել է երգ` ի հիշատակ The Notorious B.I.G-ի «Nasty Girl» երգի։

2005 թվականին Nelly-ն «Ամեն ինչ կամ ոչինչ» սպորտային կատակերգությունում խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմի հասույթը գերազանցել է 150 միլիոն դոլարը, իսկ Nelly-ն արժանացել է MTV-ի «Տարվա դերասանական հայտնություն» անվանակարգին և հաղթել է Teen Choice Awards-ի «Լավագույն դերասան հիփ-հոփ արտիստների միջև» անվանակարգը։ Անձամբ Nelly-ն սեփական լեյբլում թողարկել է ֆիլմի սաունդթրեքը։ Ալբոմի գլխավոր սինգլը դարձել է «Errtime» երգը։

2005 թվականի վերջին Nelly-ի քույրը` Ջեքի Դոնահյուն, մահացել է։ 2003 թվականից Nelly-ն «Jes Us 4 Jackie» ընկերության հիմնադիրն էր, որը զբաղվել է քրոջ համար դոնորների որոնմամբ, և դարձել լեյկեմիայի դեմ պայքարի խոշորագույն բարեգործական հիմնադրամներից մեկը։ Ջեքիի մահը ռեփերի կյանքում եղել է շրջադարձային։

Հինգ տարի հիփ-հոփ երաժշտության գլխավոր աստղը մնալուց հետո Nelly-ն լուրջ ստեղծագործական ճգնաժամ է ապրել[4]։

2007 թվականին հայտնվել է Ար Քելլիի, T.I.-ի և Աշանտիի ալբոմներում։

Նոր ալբոմի առաջին սինգլը դարձել է «Cut It Out»-ը։ Ալբոմի թողարկումից հետո այդ երգը վերջնական հաշվում չի ներառվել ալբոմում։

Առաջին սինգլը դարձել է Ֆերջիի հետ «Party People» զուգերգը, որի պրոդյուսերն է Pollow Da Don-ը։ Չնայած ակումբներում երգի հանրաճանաչությանը` այն չի հասել հիթ-շքերթային լուրջ հաջողության։

Հաջորդիվ` 2008 թվականի հունիսին թողարկվել են Ջերմեյն Դյուպրիի և Սիարայի հետ «Stepped On My J’z» երգի և Աշանտիի և Էյքոնի հետ «Body On Me» երգի տեսահոլովակները։

Հենց ալբոմը թողարկվել է միայն սեպտեմբերի 16-ին` հինգ փոխանցումից հետո, որոնք հետաձգել են թողարկման ամսաթիվը գրեթե մեկ տարով։ Այն Billboard Chart-ում միանգամից ընդգրկվել է երկրորդ հորիզոնականով։ Մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 87 000 ձայնապնակ. ընդհանուր առմամբ` 2009 թվականի ապրիլին վաճառվել է ալբոմի 570 000 օրինակ։ Սա Nelly-ի համար ցածր ցուցանիշ չէ, ինչպես այն կատարողի համար, որն ընտելացած է ռեկորդային քանակով ալբոմներ վաճառել։ Nelly-ի հինգերորդ ալբոմի կոմերցիոն ձախողման պատճառներն էին.

  1. Երաժշտական ​​արտադրանքի պահանջարկի անկման ընդհանուր միտում։ Ինտերնետ-ռեսուրսների և ծովահենության զարգացում։
  2. Ալբոմի թողարկման ձգձգվող հետաձգումները` կապված Nelly-ի խնդիրները Universal Records լեյբլի հետ։
  3. Այն, ինչի համար արժեր սպասել այս ալբոմի դուրս գալուն՝ «Party People» և «Stepped On My J’z» թոփ-երգերը, թողարկվել են ամբողջ ալբոմի թողարկումից շատ ավելի վաղ։
  4. Արտիստի` 4 տարի ստվերում մնալը։

Սինգլներն են` «Party People», «Stepped On My J'z», «Body On Me», «One And Only», «Let It Go Lil' Mama»։

2010 թվականի ամռանը Nelly-ն համաշխարհային հիթ-շքերթների առաջին հորիզոնականը վերադարձրել է «Just a Dream» սինգլով, որը հասել է 3 միլիոն վաճառքի նշագծին։

Ալբոմի աշխատանքներին մասնակցություն են ունեցել նշանավոր պրոդյուսերներ Pollow Da Don-ը, Jim Jonsin-ը և Rico Love-ը. ալբոմում կան T.I.-ի, Plies-ի, Birdman-ի, Քրիս Բրաունի, Քերի Հիլսոնի և Քելլի Ռոուլենդի հետ կոլաբորացիաներ[5]։

Ալբոմը թողարկվել է նոյեմբերի 16-ին, առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 66,5 հազար օրինակ։

Կատարման ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nelly-ի կատարման ոճը լրագրող Փիթեր Շապիրոն նկարագրել է «How to Rap» գրքում` գրելով «յուրահատուկ ռեփ-բլյուզով անմոռանալի կրկներգերի կիրառում, վերջին տողերի կրկնակի հնչեղ արտասանություն»[6]։ Allmusic-ը ենթադրում է, որ իր ոճը բացատրվում է այն վայրով, որտեղ նա մեծացել է, նա ներգրավել է հարավային դանդաղ և հստակ արտասանություն և մերձավորարևմտյան բարբառ։

Առանձնանում են նրա դժվար կատարվող կրկներգերը, որոնք սովորաբար կատարվում են վոկալային տոնով, ինչը զգացողություն է տալիս, թե Nelly-ն արագ ինչ-որ երգ է արտասանում բլյուզ ոճով։

Nelly-ն նաև ավելի հաճախ սկզբից գրում է կրկներգը, հետո` տները, և բանաստեղծություններ ավելի հաճախ գրում է ստուդիայում, քան տանը։

Հարկ է նշել կատարման ոճի տարբերությունների երեք փուլերը` 2000-2003, 2004-2006, 2008-2010, որտեղ նա բացահայտվել է որպես մերձավորարևմտյան ռեփեր, հարավային ռեփեր և R&B կատարող

Nelly-ի կատարման ոճն ու ձևն անկրկնելի է և մինչ այդ չի կիրառվել, ինչը նրան հիմք է տալիս հայտարարելու.

Aquote1.png «Ես ստեղծել եմ երաժշտության նոր ոճ։ Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ դա անվանում են հիփ-հոփի ջազային ձև։ Aquote2.png


Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Country Grammar» (2000)
  • «Nellyville» (2002)
  • «Sweat» (2004)
  • «Suit» (2004)
  • «Brass Knuckles» (2008)
  • «Nelly 5.0» (2010)
  • «M.O.» (2013)

Համատեղ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «St. Lunatics — Free City» (2001)
  • «Ocean’s 7 — 3000 & 9 shit» (2009)
  • «St. Lunatics — City Free» (2010)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005` «Ամեն ինչ կամ ոչինչ» (անգլ.՝ The Longest Yard) (Մեգգեթ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Chart Watch Extra: The Top 20 New Acts Of The 2000s Chart Watch by Paul Grein
  3. billboard.com
  4. Rapper Nelly's Sister Dies of Leukemia - Nelly : People.com
  5. Nelly premieres new single in Las Vegas — Tuesday, July 7, 2009 | 6:20 p.m. — Las Vegas Sun
  6. Shapiro, Peter, 2005, The Rough Guide To Hip-Hop, 2nd Edition, Penguin, p. 274