Moves like Jagger

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Moves Like Jaggerից)
«Moves like Jagger»
«Moves like Jagger» սինգլի շապիկը (Maroon 5-ի և Քրիստինա Ագիլերա, )
Maroon 5-ի և Քրիստինա Ագիլերայի սինգլը
«Hands All Over» ալբոմից
Թողարկված Հունիսի 21, 2011 (2011-06-21)
Ֆորմատ CD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված 2011
Ժանր Դանս-փոփ, էլեկտրոփոփ
Տևողություն 3:21
Լեյբլ A&M Octone Records
Պրոդյուսեր Shellback, Բենի Բլանկո
Երգի հեղինակներ Ադամ Լևին, Բենի Բլանկո, Ամեր Մալիկ, Shellback
Maroon 5-ի սինգլների ժամանակագրություն
«Never Gonna Leave This Bed»
(2011)
«Moves like Jagger»
(2011)
«Payphone»
(2012)
Քրիստինա Ագիլերայի սինգլների ժամանակագրություն
«Show Me How You Burlesque»
(2010)
«Moves like Jagger»
(2011)
«Your Body»
(2012)

«Moves like Jagger», ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հետ։ Այն թողարկվել է 2011 թվականի հունիսի 21-ին A&M Octone Records լեյբլի կողմից՝ որպես Maroon 5-ի «Hands All Over» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրվել է Ադամ Լևինի, Բենի Բլանկոյի, Ամեր Մալիկի և Shellback-ի կողմից։

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի կրկներգը։ Երգը գլխավորել է մի շարք երկրների ազգային հիթ շքերթներ, այդ թվում ամերիկյան հայտնի Billboard Hot 100-ը։ 2014 թվականի դրությամբ երգը վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված սինգլներից մեկը։

Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2011 թվականի հուլիսին և ներկայացվել է օգոստոսին։ Տեսահոլովակի ռեժիսորն է Յունաս Օկերլունդը։ Երգը առաջին անգամ կատարվել է The Voice նախագծի շրջանակներում 2011 թվականի հունիսին։ 2012 թվականին երգը առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Խմբի/դուետի լավագույն փոփ կատարում» անվանակարգում, սակայն չի հաղթել։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի համահեղինակներից է գլխավոր վոկալիստ Ադամ Լևինը

«Moves like Jagger» երգը գրել են Ադամ Լևինը, Բենի Բլանկոն, Ամեր Մալիկը և Shellback-ը։[1] Երգը այն մասին է, թե ինչպես է կատարողը (տվյալ դեպքում Լևինը) փորձում տպավորություն թողնել իր սիրած աղջկա վրա՝ կատարելով անգլիական The Rolling Stones ռոք խմբի վոկալիստ Միք Ջագգերի պարային շարժումները։ Երգի ձայնագրման աշխատանքները կայացել են Լոս Անջելեսում 2011 թվականի մայիսին։ «Moves like Jagger»-ը դանս փոփ և էլեկտրոփոփ ժանրերի երգ է,[2][3][4] սակայն նաև ներառում է դիսկո, փոփ, ռոք և սոուլ ժանրերի էլեմենտներ։[5] Billboard-ի հետ զրույցում Ադամ Լևինը նշում է.

Aquote1.png Դա այն երգերից մեկն էր, որը միանշանակ ռիսկային էր՝ դա համարձակ հայտարարություն է։ Մենք իսկապես երբեք այդպիսի երգ չէինք թողարկել։ Բայց հետաքրքիր է անել ինչ-որ բան այլ, ինչ-որ բան նոր։ Ես պարզապես ուրախ եմ, որ բոլորը հավանում են այն։ Aquote2.png


Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ About.com կայքի լրագրող Բիլ Լեմբը երգին տվել է չորս ու կես աստղ հինգ աստղից։ Բիլը, երգին անվանելով «բացառիկ ամառային երգ», նաև նշում է որ այն թեթև, պարային և մեքենայի մեջ հիանալի լսվող երգ է։[6] Pop Crush-ի Սքոթ Շելթերը երգին նույնպես տվել է հինգ աստղից չորս ու կես աստղ։ Նա երգը անվանել է «պարային և զվարճալի», և իր հոդվածում գրում է. «Երգը կարող էր նույնիսկ հիանալի լինել առանց Ագիլերայի, բայց նրա կրակոտ մասնակցությունը այն շատ ավելի լավ է դարձնում»։[7]

Անվանելով երգը 2011-ի ամառվա երգի թեկնածու՝ MTV Newsroom-ի Ջեյմս Դինհը գրում է. «Ադամ Լևինը և Քրիստինա Ագիլերան NBCThe Voice-ի իրենց ընկերական մրցակցությունը ձայնագրման ստուդիայում դարձրել են ինչ-որ հատուկ մթնոլորտի»։[8]

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսի թատրոնում։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Յոնաս Ակերլանդը, նկարահանվել է Լոս Անջելեսի թատրոնում 2011 թվականի հուլիսի 8-ին[9][10]։ Ակերլանդը 2007 թվականին նաև եղել է խմբի «Wake Up Call» երգի տեսահոլովակի ռեժիսորը[11]։ Հուլիսի 9-ին Ագիլերան իր Թվիթթերի էջում հրապարակեց լուսանկար տեսահոլովակի նկարահանումներից, և գրեց․ «Միշտ հրաշալի է տեսնել Յոնաս Ակերլանդին։ Նա ստեղծել է հիանալի զգացում երգի համար։ Սպասեք զվարճալի տեսահոլովակի»[12]։ Դրան հաջորդող մի քանի օրերին համացանցում տեղադրվեցին նկարահանման ընթացքի մյուս լուսանկարները[13]։ Տեսահոլովակում Միք Ջագերը հայտնվում է իր արխիվային տեսանյութերից մեկի միջոցով[14]։ MTV News-ին տված հարցազրույցում Ադամ Լևինը ասել է, որ այս տեսահոլովակով ցանկացել են ցույց տալ թե «ինչքան հրաշալի» երաժիշտ է Ջագերը, քանի որ ըստ Լևինի` ոչ բոլորն են ծանոթ նրա երաժշտությանը, հատկապես` նոր սերնդի մարդիկ[14]։ Տեսահոլովակը ներկայացվել է օգոստոսի 8-ին[14]։ Այն մինչև այժմ ՅուԹյուբում 300 միլիոնից ավել դիտում է հավաքել[15]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդ տեսահոլովակից, որտեղ Լևինն ու Ագիլերան երգում են կանգնած ամերկյան դրոշի առջև։

Տեսահոլովակը սկսվում է թատրոնի սև-սպիտակ կադրերով, որտեղ մարդիկ միացնում են լույսերը, դիմահարդարվում են և ընտրում հագուստներ։ Այնուհետև ցուցադրվում է Ջագերի երիտասարդ տարիքում տված հարցազրույցներից մի հատված, որտեղ նրան հարց է ուղղվում թե մինչև երբ է պատրաստվում երաժշտությամբ զբաղվել, որին Ջագերը պատասխանում է այս կերպ․ «Չգիտեմ։ Ես երբեք չեմ մտածել, որ նույնիսկ դա կանեի երկու տարուց էլ ավելի շատ»։ Maroon 5-ի վոկալիստ Լևինը կադրում հայտնվում է առանց վերնաշապիկի և մարմնի վրա բազմաթիվ դաջվածքներով։ Տեսահոլովակի ամբողջ ընթացքում նա կրում է ռետրո ոճի կիպ սև տաբատ։ Երբ Ագիլերան հայտնվում է կարդում, նա սև լայնեզր գլխարկով ու հաստ թարթչաներկով է։ Տեսահոլովակի վերջին մասում Լևինն ու Ագիլերան կանգնած են ամերիկյան դրոշի առջև և կատարում են կրկներգը։ Տեսահոլովակը ընդհանուր այն մասին է, թե ինչպես են մարդիկ փորձում կատարել Ջագերի պարային շարժումները[14]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Moves like Jagger»-ը առաջին անգամ կենդանի կատարվել է 2011 թվականի հունիսի 21-ին ամերիկյան The Voice տաղանդների նախագծում, որտեղ Քրիտինան և Ադամը ընդգրկված էին նաև ժյուրիի կազմում։ Maroon 5-ը առանց Քրիստինայի երգը կատարել է Ամերիկան ունի տաղանդներ նախագծի ընթացքում օգոստոսի 3-ին, 2011։[16] Երգը կատարվել է նաև Ֆուտբոլի ազգային լիգայի 2011-ի նախնական շոուից առաջ սեպտեմբերի 8-ին, 2011։[17] Նույն ամսում խումբը Քրիստինայի հետ երգը կատարել է նաև Էլեն Դեջեներեսի շոու հեռուստահաղորդման ժամանակ, այնուհետև նոյեմբերի 5-ին Saturday Night Live-ում և նոյեմբերի 20-ին Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Նոյեմբերի 30-ին Maroon 5-ը առանց Քրիստինայի երգը կատարել է Վիկտորիա Սիքրեթ 2011 նորաձևության շոուի ժամանակ։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք
2012 People's Choice Awards Տարվա սիրված երգ Առաջադրված
Billboard Music Awards Թոփ 100 երգ Առաջադրված
Թոփ սթրիմ երգ Առաջադրված
Թոփ թվային երգ Առաջադրված
Թոփ փոփ երգ Առաջադրված
Gaon Chart K-Pop Awards Տարվա միջազգային երգ Հաղթանակ
Grammy Awards Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում Առաջադրված
MTV Video Music Awards Japan Լավագույն խմբի տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն համագործակցություն Առաջադրված
MuchMusic Video Awards Տարվա միջազգային տեսահոլովակ - Խումբ Առաջադրված
Myx Music Awards Սիրված միջազգային տեսահոլովակ Առաջադրված
Premios 40 Principales Լավագույն միջազգային երգ Առաջադրված
Teen Choice Awards Երաժշտական ընտրություն։ Խմբի սինգլ Առաջադրված

Ստեղծագործական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
  1. «Moves Like Jagger» – 3։21
Գերմանական CD սինգլ
  1. «Moves Like Jagger» – 3։21
  2. «Moves Like Jagger» (Soul Seekerz Radio Edit) – 3։25

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shellback – Discography»։ Maratone.se։ Վերցված է հուլիսի 19, 2011 
  2. «For the Record: Maroon 5, Chris Brown, Dirty Projectors»։ Chicago Phoenix։ հունիսի 26, 2012։ Վերցված է սեպտեմբերի 5, 2012 
  3. «CP to Maroon 5: Why the sudden change?»։ Pittsburgh Post-Gazette։ հուլիսի 12, 2012։ Վերցված է սեպտեմբերի 5, 2012 
  4. «Billboard Bits: Christina Aguilera & Adam Levine Release 'Jagger' Single, J. Cole Announces Debut Album»։ Billboard։ Prometheus Global Media։ հունիսի 21, 2011։ Վերցված է հուլիսի 12, 2011 
  5. Daw Robbie (հուլիսի 12, 2011)։ «Adam Levine And Christina Aguilera Move like Jagger On ‘The Voice’»։ Idolator։ Buzzmedia։ Վերցված է հուլիսի 9, 2011 
  6. Lamb Bill։ «Maroon 5 -Moves like Jagger featuring Christina Aguilera»։ About.com. The New York Times Company։ Վերցված է հուլիսի 12, 2011 
  7. Schelter Scott։ «Maroon 5, 'Moves like Jagger' Feat. Christina Aguilera – Song Review»։ Pop Crush։ Վերցված է հուլիսի 12, 2011 
  8. Dinh James (հունիսի 22, 2011)։ «Adam Levine And Christina Aguilera Show Off On ‘Moves like Jagger’ Collabo»։ MTV Newsroom. MTV Networks։ Վերցված է հուլիսի 12, 2011 
  9. «Mick Jagger To Appear In Maroon 5 & Christina Aguilera's "Moves like Jagger" Video?»։ Idolator։ Buzzmedia։ Հուլիսի 8, 2011։ Արխիվացված օրիգինալից Նոյեմբերի 1, 2013-ին։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  10. «Christina Aguilera is back to her best as she shoots new music video Moves like Jagger»։ Daily Mail։ Հուլիսի 11, 2011։ Արխիվացված օրիգինալից Հուլիսի 15, 2011-ին։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  11. «Jonas Åkerlund»։ jonasakerlund.com։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  12. «Christina Aguilera and Adam Levine Show Off 'Moves Like Jagger' In Music Video Shoot»։ Huffington Post։ Հուլիսի 10, 2011։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  13. «FIRST LOOK: Christina Aguilera is back to her best as she shoots new music video Moves Like Jagger»։ Daily Mail։ Հուլիսի 11, 2011։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Maroon 5 Go Retro In New 'Moves like Jagger' Video Christina Aguilera appears in new clip, along with archival footage of Mick Jagger himself»։ MTV News։ Օգոստոսի 9, 2011։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  15. «Maroon 5 - Moves Like Jagger ft. Christina Aguilera»։ ՅուԹյուբ։ Օգոստոսի 9, 2011։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  16. «Maroon 5 performa "Moves like Jagger" no America's Got Talent»։ Maroon 5 Brasil։ Վերցված է July −6, 2011 
  17. «Maroon 5's Adam Levine Talks Snapple, NFL Kickoff Show & "Jagger"»։ abcnewsradioonline։ սեպտեմբերի 8, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]