Կանայք ԱՄՆ Սենատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1992 թվականն ԱՄՆ-ում կոչել են «Կանանց տարի» (անգլ.՝ Year of the Woman)։ Այդ տարի միանգամից հինգ կնոջ հաջողվել է ընտրվել որպես սենատոր: Երկրորդ շարք՝ ձախից աջ՝ Փաթթի Մյուրրեյ, Բարբարա Միկուլսկի (վերընտրվեց), Բարբարա Բոքսեր, առջևի շարք՝ ձախից աջ՝ Քերոլ Մոսլի-Բրաուն, Դիան Ֆեյնշտեյն։

Կանայք ԱՄՆ Սենատում, ԱՄՆ Սենատում ընտրված կանայք, որոնց թիվը 1789 թվականից՝ Սենատի հիմնադրումից ի վեր, կազմում է 56[1][2]։ Ամերիկյան պատմության մեջ առաջին կինը, որը տեղ է զբաղեցրել ԱՄՆ Սենատում, Ռեբեկա Ֆելթոնն էր Ջորջիա նահանգից։ Նա նշանակվել է այդ պաշտոնում նահանգապետ Թոմաս Հարդվիքի կողմից՝ մահացած Թոմաս Ուոթսոնի փոխարեն։ Ֆելթոնը ներկայացրել է իր նահանգը 1922 թվականի նոյեմբերի 21-22-ը[3][4]։ Իր հերթին՝ ժողովրդավարությամբ ​​ընտրված առաջին կին սենատորը Արկանզաս նահանգից Հեթի Կարաուեյն էր։ 1932 թվականին՝ Սենատի ընտրություններում, նա հաղթանակ է տարել՝ հավաքելով 31 133 ձայն, որը կազմում էր ընդհանուր ձայների 91,62%-ը[5]։ 1938 թվականին նա կրկնել է իր հաջողությունը՝ 122 883 ձայնով (89,58%) վերընտրվելով երկրորդ ժամկետում[6]։

Սենատում ծառայող 56 կանանցից 36-ը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ էր, 20-ը՝ հանրապետական[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Սենատի պատմության մեծ մասի ընթացքում այս օրենսդիր մարմինը եղել է զուտ «արական»։ 1920 թվականին մի քանի կին փորձեց առաջադրվել որպես սենատոր։ Սենատում կանանց փոքր թիվը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ նախքան ԱՄՆ Սահմանադրության տասնիններորդ փոփոխությունը շատ նահանգներում կանանց ընտրական իրավունքի բացակայությամբ։ Պատճառներից էին նաև մինչև 1900-ական թվականների կեսերը բարձրագույն կրթության սահմանափակ հասանելիությունը ամերիկյան կանանց համար, գենդերային դերերի հանրային ընկալումը, սեռով պայմանավորված խտրականությունները (սեքսիզմ)[7][8]։

Առաջին կին սենատորը Ռեբեկա Ֆելթոնն էր, որը 1922 թվականին ներկայացրել է Ջորջիան։ 1932 թվականին Հեթի Կարաուեյը դարձավ առաջին կինը, որը Սենատորի պաշտոնին արժանացավ ընտրություններում հաղթելուց հետո։ Մարգարետ Չեյզ Սմիթն առաջինն էր, որը միաժամանակ ծառայել է Ներկայացուցիչների պալատում (1940-1949) և Սենատում (1949-1973)։ 1978 թվականի հունվարի 25-ին Մյուրիել Համֆրի Բրաունը Մինեսոտայից սենատոր է նշանակվել մահացած ամուսնու՝ Հյուբերտ Համֆրիի փոխարեն՝ դրանով իսկ դառնալով ԱՄՆ առաջին և առայժմ միակ Երկրորդ տիկինը, որը եղել է սենատոր[9]։ 1978 թվականին Նենսի Կասեբաումը դարձավ առաջին կինը, որը երբևէ ընտրվել է Սենատում առանց ամուսնու՝ ԱՄՆ Կոնգրեսում նախնական ծառայության[10]։

1978 թվականից ի վեր՝ յուրաքանչյուր Սենատում եղել էառնվազն մեկ կին։

1992 թվականը, որը հետագայում անվանվել է «Կանանց տարի», դարձել է պատմական. այդ տարի միանգամից հինգ կնոջ հաջողվել է մուտք գործել Կոնգրեսի վերին պալատ[11]։

2000 թվականին Հիլարի Քլինթոնը դարձավ առաջին և առայժմ միակ Առաջին տիկինը, որը զբաղեցրեց ընտրովի պաշտոն՝ ԱՄՆ Սենատոր[12]։ Հետագայում Քլինթոնը հաղթել է ընտրություններում 55.3% արդյունքով` հավաքելով 3 747 310 ձայն։ Նրա մրցակից Ռիկ Լացիոյին հաջողվել է հավաքել քվեների միայն 43%-ը՝ 2 915 730 ձայն[13]։ 2006 թվականին նրան հաջողվել է վերընտրվել երկրորդ ժամկետով։ Հիլարին հավաքել է 3 008 428 ձայն՝ իր մրցակից Ջոն Սպենսերի 1 392 189 ձայնի դիմաց[14]։ 2008 թվականին Քլինթոնը հրաժարական է տվել Սենատորի պաշտոնից՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ[15]։

2012 թվականին ԱՄՆ Սենատում ընտրվել է տասնմեկ կին, որոնցից վեցը վերընտրվել է։ Այս իրադարձությունը գերազանցել է 1992 թվականին սահմանված ռեկորդը[11]։

ԱՄՆ կին սենատորների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lուսանկար Անուն, կյանքի տարիներ Նահանգ Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ Կուսակցություն
Sen. Felton Ռեբեկա Ֆելթոն

(1835–1930)

Ջորջիա Նոյեմբերի 21, 1922 (1922-11-21) Նոյեմբերի 22, 1922 (1922-11-22) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Caraway Հեթի Կարաուեյ

(1878-1950)

Արկանզաս Դեկտեմբերի 9, 1931 (1931-12-09) Հունվարի 3, 1945 (1945-01-03) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Long Ռոուզ Մակքոնել Լոնգ

(1892–1970)

Լուիզիանա Հունվարի 31, 1936 (1936-01-31) Հունվարի 3, 1937 (1937-01-03) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Graves Դիքսի Գրեյվս
(1882–1965)
Ալաբամա Օգոստոսի 20, 1937 (1937-08-20) Հունվարի 10, 1938 (1938-01-10) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Pyle Գլեդիս Փայլ

(1890-1989)

Հարավային Դակոտա Նոյեմբերի 9, 1938 (1938-11-09) Հունվարի 3, 1939 (1939-01-03) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Bushfield Վերա Բուշֆիլդ
(1889–1976)
Հարավային Դակոտա Հոկտեմբերի 6, 1948 (1948-10-06) Դեկտեմբերի 26, 1948 (1948-12-26) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Smith Մարգարետ Չեյզ Սմիթ
(1897–1995)
Մեն Հունվարի 3, 1949 (1949-01-03) Հունվարի 3, 1973 (1973-01-03) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Bowring Էվա Բոուրինգ
(1892–1985)
Նեբրասկա Ապրիլի 16, 1954 (1954-04-16) Նոյեմբերի 7, 1954 (1954-11-07) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Abel Հեյզել Էյբլ
(1888–1966)
Նեբրասկա Նոյեմբերի 8, 1954 (1954-11-08) Դեկտեմբերի 31, 1954 (1954-12-31) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Neuberger Մաուրին Նոյբերգեր
(1907–2000)
Օրեգոն Նոյեմբերի 9, 1960 (1960-11-09) Հունվարի 3, 1967 (1967-01-03) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Edwards Էլեյն Էդվարդս
(1929–2018)
Լուիզիանա Օգոստոսի 1, 1972 (1972-08-01) Նոյեմբերի 13, 1972 (1972-11-13) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Humphrey Մյուրիել Համֆրի-Բրաուն
(1912–1998)
Մինեսոտա Հունվարի 25, 1978 (1978-01-25) Նոյեմբերի 7, 1978 (1978-11-07) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Allen Մերիոն Ալեն
(1925-2018)
Ալաբամա Հունիսի 8, 1978 (1978-06-08) Նոյեմբերի 7, 1978 (1978-11-07) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Kassebaum Նենսի Կասեբաում
(ծնվել է 1932 թվականին)
Կանզաս Դեկտեմբերի 23, 1978 (1978-12-23) Հունվարի 3, 1997 (1997-01-03) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Hawkins Պոլա Հոքինս
(1927–2009)
Ֆլորիդա Հունվարի 1, 1981 (1981-01-01) Հունվարի 3, 1987 (1987-01-03) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Mikulski Բարբարա Միկուլսկի
(ծնվել է 1936 թվականին)
Մերիլենդ Հունվարի 3, 1987 (1987-01-03) Հունվարի 3, 2017 (2017-01-03) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Burdick Ջոսելին Բուրդիկ

(ծնվել է 1922 թվականին)

Հյուսիսային Դակոտա Սեպտեմբերի 16, 1992 (1992-09-16) Դեկտեմբերի 14, 1992 (1992-12-14) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Feinstein Դայեն Ֆեյնշթեյն
(ծնվել է 1933 թվականին)
Կալիֆոռնիա Նոյեմբերի 10, 1992 (1992-11-10) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Boxer Բարբարա Բոքսեր
(ծնվել է 1940 թվականին)
Կալիֆոռնիա Հունվարի 3, 1993 (1993-01-03) Հունվարի 3, 2017 (2017-01-03) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Moseley Braun Քերոլ Մոզլի-Բրաուն

(ծնվել է 1947 թվականին)

Իլինոյս Հունվարի 3, 1993 (1993-01-03) Հունվարի 3, 1999 (1999-01-03) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Murray Պատտի Մյուրեյ

(ծնվել է 1950 թվականին)

Վաշինգտոն Հունվարի 3, 1993 (1993-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Hutchison Քեյ Հաթչինսոն

(ծնվել է 1943 թվականին)

Տեխաս Հունիսի 14, 1993 (1993-06-14) Հունվարի 3, 2013 (2013-01-03) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Snowe Օլիմպիա Սնոու

(ծնվել է 1947 թվականին)

Մեն Հունվարի 3, 1995 (1995-01-03) Հունվարի 3, 2013 (2013-01-03) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Frahm Շեյլա Ֆրամ

(ծնվել է 1945 թվականին)

Կանզաս Հունիսի 11, 1996 (1996-06-11) Նոյեմբերի 6, 1996 (1996-11-06) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Collins Սյուզան Քոլինզ
(ծնվել է 1945 թվականին)
Մեն Հունվարի 3, 1997 (1997-01-03) գործող Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Landrieu Մերի Լենդրյու

(ծնվել է 1955 թվականին)

Լուիզիանա Հունվարի 3, 1997 (1997-01-03) Հունվարի 3, 2015 Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Lincoln Բլանշ Լինքոլն

(ծնվել է 1960 թվականին)

Արկանզաս Հունվարի 3, 1999 (1999-01-03) Հունվարի 3, 2011 (2011-01-03) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Cantwell Մարիա Քանթվել

(ծնվել է 1958 թվականին)

Վաշինգտոն Հունվարի 3, 2001 (2001-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Carnahan Ջին Կարնախան

(ծնվել է 1933 թվականին)

Միսսուրի Հունվարի 3, 2001 (2001-01-03) Նոյեմբերի 25, 2002 (2002-11-25) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Clinton Հիլարի Քլինթոն
(ծնվել է 1947 թվականին)
Նյու Յորք Հունվարի 3, 2001 (2001-01-03) Հունվարի 21, 2009 (2009-01-21) Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Stabenow Դեբի Սթաբենոու

(ծնվել է 1950 թվականին)

Միչիգան Հունվարի 3, 2001 (2001-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Murkowski Լիզա Մերկովսկի

(ծնվել է 1957 թվականին)

Ալյասկա Դեկտեմբերի 20, 2002 (2002-12-20) գործող Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Dole Էլիզաբեթ Դոուլ

(ծնվել է 1936 թվականին)

Հյուսիսային Կարոլինա Հունվարի 3, 2003 (2003-01-03) Հունվարի 3, 2009 (2009-01-03) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Klobuchar Էմի Քլոբուշար

(ծնվել է 1960 թվականին)

Մինեսոտա Հունվարի 3, 2007 (2007-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. McCaskill Քլեր Մակքեսկիլ

(ծնվել է 1953 թվականին)

Միսսուրի Հունվարի 3, 2007 (2007-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Shaheen Ջին Շահին

(ծնվել է 1947 թվականին)

Նյու Հեմփշիր Հունվարի 3, 2009 (2009-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Hagan Քեյ Հեյգան

(ծնվել է 1953 թվականին)

Հյուսիսային Կարոլինա Հունվարի 3, 2009 (2009-01-03) Հունվարի 3, 2015 Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Gillibrand Կիրստեն Ջիլիբրանդ

(ծնվել է 1966 թվականին)

Նյու Յորք Հունվարի 26, 2009 (2009-01-26) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Ayotte Քելի Էյոթ

(ծնվել է 1968 թվականին)

Նյու Հեմփշիր Հունվարի 3, 2011 (2011-01-03) Հունվարի 3, 2017 (2017-01-03) Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Baldwin Թեմի Բոլդուին

(ծնվել է 1962 թվականին)

Վիսկոնսին Հունվարի 3, 2013 (2013-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Fischer Դեբ Ֆիշեր

(ծնվել է 1951 թվականին)

Նեբրասկա Հունվարի 3, 2013 (2013-01-03) գործող Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Heitkamp Հայդի Հայթքեմփ

(ծնվել է 1955 թվականին)

Հյուսիսային Կարոլինա Հունվարի 3, 2013 (2013-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Hirano Մեյզի Հիրոնո

(ծնվել է 1947 թվականին)

Հավայի Հունվարի 3, 2013 (2013-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Warren Էլիզաբեթ Ուորեն

(ծնվել է 1949 թվականին)

Մասաչուսեթս Հունվարի 3, 2013 (2013-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Ernst Ջոնի Էրնսթ

(ծնվել է 1970 թվականին)

Այովա Հունվարի 3, 2015 (2015-01-03) գործող Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Moore Capito Շելի Կապիտո

(ծնվել է 1953 թվականին)

Արևմտյան Վիրջինիա Հունվարի 3, 2015 (2015-01-03) գործող Հանրապետական ​​կուսակցություն
Sen. Cortez Masto Քեթրին Կորտես Մաստո

(ծնվել է 1964 թվականին)

Նևադա Հունվարի 3, 2017 (2017-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Duckworth Թեմմի Դակուորտ

(ծնվել է 1968 թվականին)

Իլինոյս Հունվարի 3, 2017 (2017-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Harris Քամալա Հարիս

(ծնվել է 1964 թվականին)

Կալիֆոռնիա Հունվարի 3, 2017 (2017-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Hassan Մեգի Հասեն

(ծնվել է 1958 թվականին)

Նյու Հեմփշիր Հունվարի 3, 2017 (2017-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Smith Թինա Սմիթ

(ծնվել է 1958 թվականին)

Մինեսոտա Հունվարի 3, 2018 (2018-01-03) գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
Sen. Hyde-Smith Սինդի Հայդ-Սմիթ

(ծնվել է 1959 թվականին)

Միսսիսիպի Ապրիլի 9, 2018 (2018-04-09) գործող Հանրապետական ​​կուսակցություն
безрамки Մարշա Բլեքբերն

(ծնվել է 1952 թվականին)

Թենեսի Հունվարի 3, 2019 գործող Հանրապետական ​​կուսակցություն
безрамки Կիրսթեն Սինեմա

(ծնվել է 1976 թվականին)

Արիզոնա Հունվարի 3, 2019 գործող Դեմոկրատական ​​կուսակցություն
безрамки Մարթա Մաքսալի

(ծնվել է 1966 թվականին)

Արիզոնա Հունվարի 3, 2019 գործող Հանրապետական ​​կուսակցություն
безрамки Ջեքի Ռոուզեն

(ծնվել է 1957 թվականին)

Նևադա Հունվարի 3, 2019 գործող Դեմոկրատական ​​կուսակցություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wayback Machine»։ 2015-07-03։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-03-ին։ Վերցված է 2018-05-30 
  2. 2,0 2,1 «U.S. Senate: Women in the Senate»։ www.senate.gov։ Վերցված է 2018-05-30 
  3. «MRS. FELTON DIES; FORMER SENATOR; Appointed for One-Day Term From Georgia, She Said She Hoped to See Women in Senate. WAS PIONEER SUFFRAGIST Active Almost to the Last, She Had Gone to Atlanta at 94 to Attend to School Business.»։ The New York Times (en-US)։ 1930։ 0362-4331։ Վերցված է 2018-05-30 
  4. «Rebecca Ann Felton | American political activist»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2018-05-30 
  5. «Our Campaigns - AR US Senate Special Race - Jan 12, 1932»։ www.ourcampaigns.com։ Վերցված է 2018-05-30 
  6. «Our Campaigns - AR US Senate Race - Nov 08, 1938»։ www.ourcampaigns.com։ Վերցված է 2018-05-30 
  7. Elizabeth Flock (հունիսի 8, 2012, at 10:20 a.m.)։ «Why There Are So Few Women In Congress»։ U.S. News 
  8. Steven Hill Why Does the US Still Have So Few Women in Office? (en-US) // The Nation. — 2014-03-07. — ISSN 0027-8378.
  9. Press From Associated (1998-09-21)։ «Muriel Humphrey Brown; Widow of Senator»։ Los Angeles Times (en-US)։ 0458-3035։ Վերցված է 2018-05-30 
  10. «Nancy L. Kassebaum-Baker | C-SPAN.org» (en-us)։ www.c-span.org։ Վերցված է 2018-05-30 
  11. 11,0 11,1 CNN Story by Grace Sparks; visualizations by Joyce Tseng,։ «A record number of women are running for Senate, but number is still low»։ CNN։ Վերցված է 2018-05-30 
  12. Gerth & Van Natta 2007, p. 204
  13. «Federal Elections 2000:  U.S. Senate Results»։ transition.fec.gov։ Վերցված է 2018-06-06 
  14. «Wayback Machine»։ 2012-08-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-22-ին։ Վերցված է 2018-06-06 
  15. «Clinton sworn in at State Dept. and then resigns Senate | Politics on the Hudson»։ 2009-02-01։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-01-ին։ Վերցված է 2018-06-06