Ռեբեկա Ֆելթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Ֆելթոն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և սուֆրաժիստ
Ծննդյան օր հունիսի 10, 1835(1835-06-10)[1][2][3]
Ծննդավայր Դեկատուր, Ջորջիա, ԱՄՆ[3]
Վախճանի օր հունվարի 24, 1930(1930-01-24)[1][2] (94 տարեկան)
Վախճանի վայր Ատլանտա
Թաղված Ջորջիա
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին William Harrell Felton?
 
Պարգևներ

Ռեբեկա Էնն Լատիմեր Ֆելթոն (անգլ.՝ Rebecca Ann Latimer Felton, հունիսի 10, 1835(1835-06-10)[1][2][3], Դեկատուր, Ջորջիա, ԱՄՆ[3] - հունվարի 24, 1930(1930-01-24)[1][2], Ատլանտա), ամերիկացի քաղաքական գործիչ, գրող, դասախոս։ 1922 թվականի նոյեմբերի 21-22-ը ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր է եղել։ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է սենատորի պաշտոն։ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շարքում վերջին նախկին ստրկատիրուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեկա էնն Լաթիմերը ծնվել է 1835 թվականի հունիսի 10-ին Ջորջիայում՝ ունևոր, վաճառական և հանրախանութի սեփականատեր Չարլզ Լատիմերի (անգլ.՝ Charles Latimer) ընտանիքում։ Նրա հայրը 1820-ական թվականներին Դե Կալբ շրջանում (անգլ.՝ DeKalb County) տեղափոխված Մերիլենդի բնակիչ էր, Ռեբեկայի մայրը  Էլեոնոր Սվիֆթ Լատիմերը (անգլ.՝ Eleanor Swift Latimer), ծնվել է Ջորջիա նահանգի Մորգան քաղաքում[4]։

Վիլյամ Հարթնել Ֆելտոն, Ռեբեկայի ամուսինը

Ֆելթոնը չորս երեխաներից ավագն էր։ Նրա քույրը՝ Մերի Լատիմերը (անգլ.՝ Mary Latimer), ինչպես նաև Ռեբեկան, ԱՄՆ-ում կանանց ընտրական իրավունքի համար պայքարի հայտնի ֆիգուր է դարձել[5]։

Երբ Ռեբեկան 15 տարեկան էր, հայրը նրան ուղարկել էր իր ազգականների հետ Մադիսոն քաղաք, որպեսզի նա կարողանա մասնակցել կանանց մեթոդիստական քոլեջի դասերին[6]։ Նա ավարտել է այն 17 տարեկանում՝ 1852 թվականին[7]։

1853 թվականին ամուսնացել է Ուիլյամ հարել Ֆելթոնի հետ։ Հարսանիքից հետո նրանք տեղափոխվել են Քարթերսվիլի արվարձան, որտեղ ստրկատիրություն էր տիրում։ Ռեբեկան Ուիլյամին 5 երեխա է պարգևել, սակայն նրանցից միայն մեկն է ողջ մնացել՝ Հովարդ Էրվին Ֆելթոնը (անգլ.՝ Howard Erwin Felton)[8]։

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Ֆելթոնը ամուսնու հետ զրկվել է ստրուկներ ունենալու հնարավորությունից։ Նրանք միասին դպրոց են բացել Քարթերսվիլում[8]։

Սուֆրաժիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին միանալով քրիստոնեական հավատքի կանանց միությանը (անգլ.՝ Women's Christian Temperance Union)՝ Ֆելթոնը մեծ հաջողությունների է հասել հռետորության մեջ՝ քարոզելով հավասար իրավունքներ սպիտակամորթ կանանց համար[9]։

Ռեբեկան պնդում էր, որ տղամարդիկ թերագնահատում են կանանց և մայրերի աշխատանքի կարևորությունը, նշում էր նաև, որ կանայք պետք է ավելի մեծ իշխանություն ունենան ընտանիքում, ավելի մեծ ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա[10]։

1900 թվականին պաշտոնապես միացել է կանանց ընտրական իրավունքի շարժմանը (անգլ.՝ Women's Suffrage Movement)[11]։ Դառնալով հայտնի ակտիվիստ՝ Ֆելթոնը բազմաթիվ գաղափարական հակառակորդներ է ձեռք բերել։ 1915 թվականին, կանանց համար ձայնի իրավունքի մասին օրինագծի քննարկման ժամանակ, Ֆելթոնը մասնակցել է հակահայկական սուֆրաժիստների հետ բանավեճերին։ Կոնգրեսականը, որը հանդես է եկել որպես միջնորդ, թույլ է տվել նրա հակառակորդներին 45 րոպե խոսել, իսկ Ֆելթոնը 30 րոպե անց ընդհատել է։ Նա անտեսել է զգուշացումները և շարունակել է անընդհատ խոսել ևս 15 րոպե։ Չնայած դրան՝ Ջորջիայի օրենսդիր կոմիտեն այդպես էլ չընդունեց այդ օրինագիծը[12]։

Մեկ օր սենատորի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին նահանգապետ Թոմաս Ուիլյամ Հարդվիկը 87-ամյա Ֆելտոնին նշանակել է Ջորջիայից սենատոր՝ փոխարինելու մահացած Թոմաս Ուոթսոնին։ Ֆելտոնի նշանակումը ավելի շատ խորհրդանշական տուրք էր կանանց իրավունքներին, ինչպես նաև Հարդվիկի քաղաքական քայլը՝ կին ընտրողուհիների ձայները ստանալու համար[13]։

Ֆելթոնը երդում է տվել նոյեմբերի 21-ին, և թեև նրա լիազորությունների ժամկետը տևել է ընդամենը մեկ օր, նա պաշտոնապես դարձել Է ԱՄՆ-ում առաջին կին սենատորը[14][15]։ Բացի այդ, Ռեբեկան մինչ այժմ պահպանում է Ջորջիայից միակ կին սենատորի կարգավիճակը[16][17]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներին Ֆելթոնը բնակվում էր Կարտերսվիլում՝ զբաղվելով գրականությամբ և ուսուցմամբ։ Մահացել է 1930 թվականի հունվարի 24-ին Ատլանտայում, նրա աճյունները տեղափոխվել են Քարթերսվիլում գտնվող Օակ-Հիլլ գերեզմանատուն[14]։

Ռասայական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև քաղաքացիական պատերազմը Ռեբեկա Ֆելթոնը ամուսնու հետ ստրուկներ էր պահում[18]։ Բացի այդ, նա Կոնգրեսի երկու պալատների անդամների շրջանում վերջին նախկին ստրկատերն էր[19]։

Ֆելթոնը հավատում էր սպիտակամորթ ռասայի գերազանցությանը[20]։

Ֆելթոնը իրավահավասարության ձգտող երիտասարդ սևամորթներին համարում էր «կիսաքաղցր գորիլաներ»[21]։ Ռեբեկան պայքարում էր սպիտակամորթ կանանց ձայնի իրավունքի համար, սակայն դատապարտում էր նույն հնարավորությունները սևամորթներին տրամադրելը[22]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Ծանոթագրություններ
1911 Իմ հիշողությունները Ջորջիայի քաղաքականության մասին My Memoirs of Georgia Politics [23]
1919 Գյուղական կյանքը Ջորջիայում իմ երիտասարդության տարիներին Country Life in Georgia in the Days of my Youth [24]
1930 Ջորջիայի կանանց ռոմանտիկ պատմությունը The Romantic Story of Georgia’s Women [13]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brundage W. F. Felton, Rebecca Latimer (10 June 1835–24 January 1930), reformer and women's activist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0600179
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Rebecca_Latimer_Felton
  4. Edward T. James, Radcliffe College Notable American Women, 1607-1950: A Biographical Dictionary. — Harvard University Press, 1971. — 606 с. — ISBN 9780674627345
  5. «Mary Latimer McLendon (1840-1921)» (անգլերեն). New Georgia Encyclopedia. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. Martin, Sara Hines More Than Petticoats: Remarkable Georgia Women. — Guilford, Conneticut: TwoDot, 2002. — ISBN 9780762712700.
  7. Crystal Nicole Feimster Southern horrors: women and the politics of rape and lynching. — Cambridge, Mass.: Harvard University Press, 2009. — ISBN 9780674035621, 0674035623, 9780674061859, 0674061853
  8. 8,0 8,1 Felton, Rebecca Latimer (1930). The Romantic Story of Georgia’s Women. Atlanta, Georgia: Atlanta Georgian and Sunday American.
  9. Felton, Rebecca Latimer (1919). Country Life in the Days of my Youth. Atlanta, Georgia: Index Printing Company. p. 294.
  10. J. T. Censer Gender Matters: Civil War, Reconstruction, and the Making of the New South. By LeeAnn Whites (New York: Palgrave Macmillan, 2005. vii plus 244 pp. cloth $75.00, paper $24.95) // Journal of Social History. — 2007-09-01. — В. 1. — Т. 41. — С. 210—212. — ISSN 1527-1897 0022-4529, 1527-1897. — doi:10.1353/jsh.2007.0128
  11. Martin. More than Petticoats. p. 52-53.
  12. «Among Clarke County's notable women were first black female education administrator; vocal opponent of women's suffrage | Online Athens». 2017 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 «Rebecca Ann Felton | American political activist». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. 14,0 14,1 «Mrs. Felton Dies». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1930. 0362-4331. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  15. Steinhauer, Jennifer (2013 թ․ մարտի 21). «Women Make New Gains in the Senate». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  16. «Rebecca Ann Felton | American political activist». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  17. «U.S. Senate: Rebecca Latimer Felton: A Featured Biography». www.senate.gov. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  18. Felton, Rebecca Latimer (1919). Country Life in Georgia in the Days of My Youth. Atlanta: Index Printing Company. p. 253.
  19. John Mckay It Happened in Atlanta: Remarkable Events That Shaped History. — Rowman & Littlefield, 2011-08-02. — 211 с. — ISBN 9780762768264
  20. Litwack, 1999, էջ 100
  21. Litwack, 1999, էջ 213
  22. Litwack, 1999, էջ 221
  23. Rebecca Latimer Felton "My Memoirs of Georgia Politics,". — Andesite Press, 2015-08-08. — 700 с. — ISBN 9781296562816
  24. search results Country Life in Georgia In the Days of My Youth. — CreateSpace Independent Publishing Platform, 2016-12-22. — 506 с. — ISBN 9781541241442

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Ֆելթոն» հոդվածին։