Էլիզաբեթ Ուորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Ուորեն
անգլ.՝ Elizabeth Warren
Elizabeth Warren--Official 113th Congressional Portrait--.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ջորջ Վաշինգտոն համալսարան[1], Rutgers School of Law–Newark? և Հյուստոնի համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան, քաղաքական գործիչ, ուսուցչուհի, համալսարանի պրոֆեսոր, փաստաբան, տնտեսագետ և գրող
Ազգություն սպիտակ ամերիկացի[2]
Դավանանք մեթոդիզմ[3]
Ծննդյան օր հունիսի 22, 1949(1949-06-22)[4][5] (70 տարեկան)
Ծննդավայր Օկլահոմա Սիթի, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Elizabeth Ann Herring
Հայր Donald Jones Herring?
Ամուսին Bruce Mann?
Զավակներ Alexander Warren? և Amelia Warren Tyagi?
 
Կայք՝ elizabethwarren.com
warren.senate.gov
 
Ինքնագիր Elizabeth Warren Signature.svg
 
Պարգևներ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և Oklahoma Hall of Fame?

Էլիզաբեթ Էն Ուորեն (անգլ.՝ Elizabeth Ann Warren, հունիսի 22, 1949(1949-06-22)[4][5], Օկլահոմա Սիթի, ԱՄՆ[6]), ամերիկացի քաղաքական գործիչ, 2013 թվականից Մասաչուսեթսից ԱՄՆ սենատոր: Դեմոկրատական կուսակցության անդամ:

2018 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել է ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածության հավանական առաջադրման մասին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Ուորենն աշխատավորներ Պոլինի (Ռիդ) և Դոնալդ Ջոնս Հերինգի ընտանիքում չորրորդ երեխան էր[7][8][9]: Երբ Էլիզաբեթը 12 տարեկան էր, հայրը սրտի կաթված է ստացել և կորցրել աշխատանքը: Ընտանիքին ֆինանսապես օգնելու համար մորաքրոջ մեքսիկական ռեստորանում աշխատել է մատուցողուհի:

1970 թվականին Հյուսթոնի համալսարանից ստացել է խոսքի ախտաբանության և աուդիոլոգիայի բակալավրի աստիճան, իսկ 1976 թվականին Ռատգերսի համալսարանից՝ իրավագիտության մագիստրոսի կոչում: Ուորենը որպես իրավագիտության պրոֆեսոր աշխատել է Փենսիլվանիայի և Հարվարդի համալսարանների իրավաբանական դպրոցներում[10]: Սնանկության ոլորտի մասնագետ է[11]:

Քաղաքական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 14-ին Ուորենը հայտարարել է Մասաչուսեթսի սենատոր ընտրվելու մտադրության մասին: 2012 թվականի հունիսի 2-ին ստացել է նահանգի Դեմոկրատական կուսակցության համագումարի պատվիրակների քվեների ռեկորդային 95,77%-ը[12]: Նրա թեկնածությունը հաստատել է նահանգապետ Դևալ Պատրիկը[13]: 2012 թվականի նոյեմբերի 6-ին Ուորենն ընդհանուր ընտրություններում հաղթել է գործող սենատոր Սքոթ Բրաունին՝ ստանալով ձայների 53,7%-ը: Նա դարձել է ԱՄՆ Սենատում Մասաչուսեթս նահանգից ընտրված առաջին կինը[14]:

Նա Դեմոկրատական ​​կուսակցության առաջադիմական թևի առաջատար գործիչ է: 2014 թվականին հրապարակել է «Առաջադիմության տասնմեկ պատվիրանները» (անգլ.՝ Eleven Commandments of Progressivism): Դրանք ներառում էին կոշտ, մասնավոր բնույթի կարգավորումներ, մատչելի կրթություն, գիտության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ներդրումներ, ցանցի չեզոքություն, աշխատավարձի բարձրացում, հավասար վարձատրություն, խմբային գործարքների իրավունք, սոցիալական պաշտպանություն, ամուսնության հավասարություն, ներգաղթի բարեփոխում և վերարտադրողական առողջության համընդհանուր հասանելիություն[15]:

Ըստ «Bloomberg»-ի՝ 2015 թվականին աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը[16]:

Նախագահի թեկնածության հավանական առաջադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 31-ին Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է նախագահի թեկնածության հավանական առաջադրման մասին: Սենատորը և նրա կողմնակիցները ստեղծել են հետազոտական հանձնաժողով՝ ուսումնասիրելու, թե որքան է ընտրական մրցավազքին իր մասնակցության հավանականությունը[17][18]:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլին «The Boston Globe» հրատարակությունն սկանդալ է սկսել Ուորենի անվան շուրջ: Հոդվածում ասվում է, որ Ուորենը նշված է 1986-1995 թվականներին ամերիկյան իրավաբանական համալսարանների ընկերակցության կողմից կազմված իրավագիտության ուսուցիչների կարգապահական տեղեկատուում (անգլ.՝ Directory of Law Teachers), որոնք պատկանում են ռասայական փոքրամասնություններին[19]:

Հարվարդի իրավաբանական ֆակուլտետը, ի պատասխան անձնակազմի էթնիկական բազմազանության բացակայության քննադատության, տրամադրել է այնտեղ աշխատող ոչ սպիտակամորթների ցուցակը, որտեղ ներառված էր նաև Ուորենը: Հանրապետական Սքոթ Բրաունը, որը Սենատի ընտրություններում մրցակցում էր Ուորենի հետ, նրան մեղադրում էր աշխատաշուկայում արտոնություն ստանալու համար Միացյալ Նահանգների բնիկ ժողովուրդների նախնիների մասին տեղեկությունների կեղծման մեջ[20][21]:

Համալսարանի նախկին գործընկերներն ու Ուորենի ղեկավարներն ասում էին, որ նրա էթնիկ պատկանելությունը որևէ դեր չի խաղում վարձակալության գործընթացում: Ուորենն ասել է, որ ազգային փոքրամասնությունների ցուցակում նշել է իրեն, որպեսզի գտնի նման էթնիկ խմբի գործընկերներին և չգիտեր, որ Հարվարդը նրան ներառել է ոչ սպիտակամորթ աշխատողների ցուցակում[22][23][24]: Նրա եղբայրները հայտնել են, որ «մենք մեծացել ենք՝ լսելով մեր մոր, տատիկի և մյուս հարազատների պատմությունները, որ մեր ընտանիքում ունենք չերոկիներ և դելավարներ[25]: 2014 թվականին Ուորենն ինքնակենսագրության մեջ գրել է, որ հայտարարված էթնիկ խմբի պատճառով չի ունեցել գործունեության որևէ առաջխաղացում, իսկ կեղծիքի հաստատումն անվանել է սխալ և վիրավորական[21][19][24][26]:

Ծագումնաբանական փորձաքննությունը չի կարողացել ոչ հաստատել, ոչ էլ հերքել Ուորենի հնդիկ նախնիների գոյությունը, իսկ Օկլահոմայի պատմական ընկերությունը նշել է, որ խառնամուսնությունների և համապատասխան տվյալները թաքցնելու պատճառով դժվար է հաստատել բնիկ ամերիկացի նախնիների առկայությունը[27][28]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1978 թվականներին ամուսնացած էր ՆԱՍԱ-ի ինժեներ Ջիմ Ուորենի հետ: Ունեն երկու երեխա՝ Ամելիան և Ալեքսանդրը:

1980 թվականին ամուսնացել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Բրյուս Մանի հետ[7][29]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Biographical Directory of the United States Congress
  2. https://edition.cnn.com/2018/10/15/opinions/elizabeth-warrens-big-mistake-maltby/index.html
  3. https://www.thenation.com/article/case-elizabeth-warren/
  4. 4,0 4,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #170523330 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 Mallie Jane Kim. (October 4, 2010)։ «10 Things You Didn't Know About Elizabeth Warren» (անգլերեն)։ US News and World Report։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-08-ին։ Վերցված է 2015-10-10 
  8. «Ancestors of: Herring, Elizabeth» (անգլերեն)։ North Shore Journal։ May 2012։ Վերցված է 2015-10-10 
  9. Noah Bierman. (February 12, 2012)։ «A girl who soared, but longed to belong» (անգլերեն)։ Boston Globe։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-10-ին։ Վերցված է 2015-10-10 
  10. «Elizabeth Warren's curriculum vitae» (անգլերեն)։ Վերցված է 2015-10-10 
  11. Harry Kreisler. (March 8, 2007)։ «Conversation with Elizabeth Warren» (անգլերեն)։ Conversations with History. Institute of International Studies, University of California, Berkeley։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 2015-10-10 
  12. Robert Rizzuto. (June 2, 2012)։ «Elizabeth Warren lands party endorsement with record 95 percent support at Massachusetts Democratic Convention» (անգլերեն)։ The Republican։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2015-10-10 
  13. Noah Bierman. (May 30, 2012)։ «Deval Patrick endorses Elizabeth Warren for US Senate» (անգլերեն)։ Boston.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-02-ին։ Վերցված է 2015-10-10 
  14. Noah Bierman, Frank Phillips. (November 07, 2012)։ «Elizabeth Warren defeats Scott Brown» (անգլերեն)։ Boston Globe։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-27-ին 
  15. «Elizabeth Warren's 11 Commandments of Progressivism»։ nationaljournal.com (անգլերեն) 
  16. «Elizabeth Warren» (անգլերեն)։ Bloomberg։ Վերցված է 2015-10-08 
  17. «Кандидат Элизабет Уоррен. В США началась президентская гонка 2020» (ռուսերեն)։ Радио Свобода։ Վերցված է 2019-01-02 
  18. «Сенатор-демократ Элизабет Уоррен собирается бросить вызов Трампу на выборах в 2020» (ռուսերեն)։ ГОЛОС АМЕРИКИ։ Վերցված է 2019-01-02 
  19. 19,0 19,1 Ebbert Stephanie (April 30, 2012)։ «Directories identified Warren as minority»։ The Boston Globe։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2013-ին 
  20. Chabot Hillary (April 27, 2012)։ «Harvard trips on roots of Elizabeth Warren's family tree»։ Boston Herald։ Վերցված է June 9, 2012 
  21. 21,0 21,1 Carmichael Mary (May 25, 2012)։ «Filings raise more questions on Warren's ethnic claims»։ The Boston Globe։ Արխիվացված է օրիգինալից May 25, 2012-ին։ Վերցված է June 9, 2012 
  22. cite news|url=http://ideas.time.com/2012/10/05/elizabeth-warren-and-the-myth-of-race/%7Ctitle=Elizabeth Warren, Scott Brown and the Myth of Race|author1=Touré|date=October 5, 2012|work=Time|accessdate=February 23, 2015|authorlink1=Touré (journalist)
  23. Nickisc Curt։ «Despite Pledge, Gloves Are Off In Massachusetts Senate Race»։ WBUR News։ Վերցված է February 23, 2015 
  24. 24,0 24,1 Hicks Josh (September 28, 2012)։ «Everything you need to know about Elizabeth Warren's claim of Native American heritage»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից September 28, 2012-ին։ Վերցված է January 7, 2013 
  25. LeBlanc Steve (April 30, 2012)։ «In Mass. US Senate race, a question of heritage»։ Boston.com։ Associated Press 
  26. Seelye Katharine Q., Goodnough Abby (April 30, 2012)։ «Candidate for Senate Defends Past Hiring»։ The New York Times։ Վերցված է February 23, 2015։ «officials involved in her hiring at Harvard, the University of Pennsylvania, the University of Texas and the University of Houston Law Center all said that she was hired because she was an outstanding teacher, and that her lineage was either not discussed or not a factor» 
  27. Wang Amy B (October 15, 2018)։ «Trump dared Elizabeth Warren to take a DNA test to prove her Native American ancestry. Now what?»։ The Washington Post (անգլերեն)։ Վերցված է October 15, 2018 
  28. Klein Betsy (June 28, 2016)։ «Brown on Warren's heritage: 'She can take a DNA test'»։ CNN։ Վերցված է October 15, 2018 
  29. MJ Lee. (April 16, 2014)։ «Elizabeth Warren: ‘I was hurt, and I was angry’» (անգլերեն)։ Politico։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-10-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]