Քեթրին Կորտես Մաստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեթրին Կորտես Մաստո
Catherine Cortez Masto.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Նևադայի համալսարան, Ռենո[1], Gonzaga University School of Law?[1], County Manager?[1] և chief of staff?[1]
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ և դատախազ
Դավանանք ռոմանական կաթոլիկ
Ծննդյան օր մարտի 29, 1964(1964-03-29)[1][2] (55 տարեկան)
Ծննդավայր Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
 
Կայք՝ catherinecortezmasto.com

Քեթրին Կորտես Մաստո (անգլ.՝ Catherine Marie Cortez, մարտի 29, 1964(1964-03-29)[1][2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[3]), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, դեմոկրատական կուսակցության անդամ, Նևադայից ԱՄՆ սենատոր (2017 թվականի հունվարի 3-ից): Իսպանալեզու համայնքի առաջին կին ներկայացուցիչը ԱՄՆ Սենատում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս Վեգասի հյուսիսի աղքատ շրջանում մեծացած Մենի Կորտեսի դուստրը: Նա մասնակցել Է Կորեական պատերազմին, որի ավարտին ամուսնացել է իտալուհի Ջոաննա Մուսոյի հետ։ Բացի Քեթրինից, ամուսինները ևս մեկ դուստր ունեն` Սինթիյան: Մենի Կորտեսը զբաղեցրել է Las Vegas Convention and Visitors Authority մասնավոր-պետական ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, որը զբաղվում է Լաս Վեգաս զբոսաշրջիկների ներգրավմամբ[4]:

1986 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան Նևադայի համալսարանում, 1990 թվականին՝ իրավունքի դոկտորի աստիճան Գոնզագի համալսարանում[5]:

1990 թվականին ընդունվել է Նևադայի փաստաբանների կոլեգիա և աշխատանքի է ընդունվել Լաս Վեգասի իրավաբանական ընկերությունում՝ մասնագիտանալով քաղաքացիական իրավունքի ոլորտում: 1995 թվականին նահանգապետ Բոբ Միլլերը Կորտես Մաստոյին նշանակել Է Հարավային Նևադայում նահանգապետի գրասենյակի ղեկավար, այնուհետև՝ նահանգապետի վարչակազմի ղեկավար: 2000 թվականին դարձել է Վաշինգտոնում դատախազի օգնական, 2002 թվականին՝ Կլարկ շրջանի կառավարչի օգնական[6]:

2007-2015 թվականներին զբաղեցրել է Նևադայի գլխավոր դատախազի պաշտոնը և հայտնի է դարձել «ֆինանսապես անկայուն գնորդների համար» Ամերիկայի բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացման դեպքերի հետաքննության շնորհիվ[7]:

2016 թվականի նոյեմբերի 8-ին, նկատի ունենալով դեմոկրատ Հարի Ռիդի հրաժարականը, որը երեք տասնամյակ ԱՄՆ-ի սենատոր է եղել Նևադայից, մասնակցել է ընտրություններին և հաղթել Հանրապետական Ջո Հեկին: Նա իր քարոզարշավը հիմնել է միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ այդ թվում Մեքսիկայից անօրինական ներգաղթի կանխման, ինչպես նաև վետերանների ու կանանց մասին նրա ոչ միանշանակ արտահայտությունների հակազդման վրա[8]։ Կորտես Մաստոն դարձել է Նևադայի պատմության մեջ առաջին կինը՝ ԱՄՆ սենատորի պաշտոնում, ինչպես նաև պատմության մեջ իսպանալեզու համայնքի առաջին կին ներկայացուցիչը ԱՄՆ Սենատում[9]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է ԱՄՆ Գաղտնի ծառայության նախկին գործակալ Փոլ Մաստի հետ[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=C001113
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Freebase Data DumpsGoogle.
  4. Jenny Manrique (2016-10-14)։ «Quién es Catherine Cortez Masto, la mujer de Nevada que aspira a ser la primera latina en llegar al Senado» (իսպաներեն)։ UNVision։ Վերցված է 2016-11-26 
  5. Michael Oleaga (2015-03-30)։ «Catherine Cortez Masto, Nevada Latina Politician Who Could Replace Harry Reid: What You Need To Know» (անգլերեն)։ Latin Post։ Վերցված է 2016-11-26 
  6. «Departure reduces race to a blip on the political radar» (անգլերեն)։ Las Vegas Sun։ 2006-10-14։ Վերցված է 2016-11-26 
  7. Alexandra Sims (2016-11-10)։ «Catherine Cortez Masto: Nevada elects first Latina to US Senate» (անգլերեն)։ Independent։ Վերցված է 2016-11-26 
  8. Dave Philips (2016-11-09)։ «Catherine Cortez Masto Wins Nevada to Become First Latina Senator» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-11-26 
  9. Chris Summers (2016-11-09)։ «First ever Latina senator elected: Catherine Cortez Masto wins in Nevada and says 'it's about time our government mirrors the diversity of our nation'» (անգլերեն)։ MailOnline։ Վերցված է 2016-11-26 
  10. «Catherine Cortez Masto» (անգլերեն)։ Courage Wordwide։ Վերցված է 2016-11-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]