Բլանշ Լինքոլն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բլանշ Լինքոլն
Blanche Lincoln, 2007.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Randolph College? (1982)[1], Արկանզասի համալսարան և Ռանդոլֆ-Մակոն քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և congressional staff
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1960(1960-09-30) (60 տարեկան)
Ծննդավայր Helena, Ֆիլիպսի շրջան, Արկանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
 
Ինքնագիր Blanche Lincoln Signature.svg

Բլանշ Մեյերս Լամբերտ Լինքոլն (անգլ.՝ Blanche Meyers Lambert Lincoln, սեպտեմբերի 30, 1960(1960-09-30), Helena, Ֆիլիպսի շրջան, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (1993-1997 թվականներ), սենատոր Արկանզասից (1999-2011 թվականներ): Ռեժիսոր Մերի Լամբերտի քույրը[2]: «Ինը և ավելի» գրքի հեղինակն է (2000 թվական), ԱՄՆ Սենատում կանանց մասին: Գիրքը գրելու պահին Սենատում կար ինը կին, սակայն երբ այն 2001 թվակականին հրատարակվեց, թիվը հասավ 13-ի[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանշ Լամբերտը ծնվել է ֆերմերների ընտանիքում, նրա ծնողները զբաղվել են բրնձի, ցորենի և բամբակի աճեցմամբ[3]:

1978 թվականին, միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, կարճ ժամանակով սովորել Ֆեյեթվիլլում (Վաշինգտոնի շրջան)՝ Արկանզասի համալսարանում։ Այնտեղ նա եղել է համալսարանական կանանց Chi Omega եղբայրության անդամ: Ավելի ուշ նա տեղափոխվեց Վիրջինիայի Լինչբերգ քաղաքի Ռանդոլֆ Մակոնի կանանց քոլեջ։ 1982 թվականին Բլանշը բակալավրի աստիճան է ստացել կենսաբանության ոլորտում[3]:

Քաղաքական գործնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանշ Լինքոլնը Մոնտանայի սենատոր Մաքս Բակուսի հետ, մամուլի ասուլիսի ժամանակ (2006 թվական)

1982 թվականին տեղափոխվել է «Վաշինգտոն», որտեղ երկու տարի աշխատել է որպես կոնգրեսական Բիլ Ալեքսանդրի օգնական։ 1992 թվականին Լամբերտը վերադարձել է Արկանզաս և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների պալատի փրայմերիզում հաղթել է նույն Բիլ Ալեքսանդրին: Աշնանային ընտրություններում Բլանշը նահանգի 1-ին կրուգում հավաքել է ձայների 70%-ը, որից հետո դարձել է կոնգրեսմեն: 1993 թվականին ամուսնացել է դոկտոր Սթիվ Լինքոլնի հետ։

Կոնգրեսում աշխատելով երկու ժամկետ՝ նա որոշել է չառաջադրվել երրորդ ժամկետի[4]:

Բլանշը քաղաքականություն է վերադարձել 1998 թվականին, երբ Արկանզասի նահանգից դեմոկրատ սենատոր Դեյլ Բամպերսը՝ Բիլ Քլինթոնի մտերիմ ընկերը, որոշել է ավարտել իր քաղաքական կարիերան: 1999 թվականի հունվարի 3-ին, 38 տարեկան հասակում, Լինքոլնը ստանձնեց Արկանզասի սենատորի պաշտոնը: Բլանշը ուշադրություն է դարձրել աշխատող ընտանիքներին, վետերաններին, գյուղացիներին վերաբերող հարցերին։ 2009 թվականի նոյեմբերին դեմ է քվեարկել Գուանտանամոյից ԱՄՆ կալանավորների տեղափոխմանը[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=L000035
  2. «Mary Lambert»։ IMDb։ Վերցված է 2019-01-06 
  3. 3,0 3,1 3,2 «Blanche Meyers Lambert Lincoln (1960–) - Encyclopedia of Arkansas»։ www.encyclopediaofarkansas.net։ Վերցված է 2019-01-06 
  4. «LINCOLN, Blanche Lambert - Biographical Information»։ bioguide.congress.gov։ Վերցված է 2019-01-06 
  5. «Lincoln, Pryor back bid to block funding to hold terror suspects in U.S. | Arkansas News»։ web.archive.org։ 2011-07-18։ Վերցված է 2019-01-06