Էմի Քլոբուշար
| Էմի Քլոբուշար անգլ.՝ Amy Klobuchar | |
| Կուսակցություն՝ | Մինեսոտա Դեմոկրատական - Ֆերմեր - Լեյբորիստական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Wayzata High School?, Եյլի համալսարան (1982)[2], Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոց (1985)[3] և Jonathan Edwards College? |
| Գիտական աստիճան՝ | Իրավագիտության դոկտոր[4] (1985) |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, ինքնակենսագիր, իրավաբան և գրող |
| Դավանանք | կոնգրեգացիոն եկեղեցի[5] |
| Ծննդյան օր | մայիսի 25, 1960[6] (65 տարեկան) |
| Ծննդավայր | Plymouth, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Amy Jean Klobuchar[4] |
| Հայր | Jim Klobuchar? |
| Ամուսին | John Bessler?[4] |
| Կայք՝ | klobuchar.senate.gov/public/ |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Էմի Ջին Քլոբուշար (անգլ.՝ Amy Jean Klobuchar, մայիսի 25, 1960[6], Plymouth, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Մինեսոտայի նահանգից ԱՄՆ սենատոր, Մինեսոտայի Դեմոկրատական ֆերմերային-աշխատանքային կուսակցության անդամ (ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ), ԱՄՆ նախագահի թեկնածու (2020)[8]։ Ժողովրդավարական կառավարման և սոցիալական ծրագրերի կոմիտեի նախագահ, ընդգրկված է Միացյալ տնտեսական կոմիտեի, Սենատի գյուղատնտեսության, սննդի և անտառային տնտեսության կոմիտեի, Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հարցերի կոմիտեի, Սենատի կանոնների և վարչակազմի կոմիտեի և Սենատի դատական մարմինների կոմիտեի կազմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմի Քլոբուշարը ծնվել է 1960 թվականի մայիսի 25-ին Մինեսոտա նահանգի Պլիմուտ քաղաքում։ Նրա հայրը հոդվածներ է գրել «StarTribune» թերթում, մայրը՝ եղել է ուսուցիչ տարրական դպրոցում։ Հաճախել է Պլիմուտի հանրային դպրոց։ 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է Եյլի համալսարանը և Չիկագոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1986 թվականին Կլոբուշարի ավարտական աշխատանքը Hubert H. Humphrey Metrodome-ի կառուցման մասին, որպես գիրք հրատարակվել է։ Համալսարանն ավարտելուց հետո, Մինեապոլիսում զբաղվել է իրավաբանական պրակտիկայով[9]։ 1993 թվականին Քլոբուշարն ամուսնացել է Ջոն Բեսլերի հետ, զույգը մեկ երեխա ունի։ 1998 թվականին ընտրվել է Հենեպինի շրջանի դատախազ և վերընտրվել 2002 թվականին։ Այդ ժամանակ Քլոբուշարը Մինեսոտայի փաստաբանների ասոցիացիայի նախագահն էր։
ԱՄՆ Սենատ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Մարկ Դեյթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ Սենատում նոր ժամկետով չի առաջադրվի։ Քլոբուշարն ավելի քան 9 միլիոն դոլար է հավաքել ընտրարշավին մասնակցելու համար և հաղթել է հանրապետական Մարկ Քենեդիին, 58 %-ը՝ 38 %-ի դիմաց[10]։ Նրա լիազորություններն ուժի մեջ են մտել 2007 թվականի հունվարի 3-ին։ Քլոբուշարը վերընտրվել է 2012 թվականին (65 %-ի առավելությամբ՝ Կուրտ Բիլսի 35 %-ի դիմաց)[9][11]։ Նա Մինեսոտա նահանգից ԱՄՆ Սենատ ընտրված առաջին կինն էր (մինչ այդ կանանց միայն նշանակել էին այդ պաշտոնին)[12]։

Սենատում աշխատելու ժամանակ Քլոբուշարն իրեն ցույց տվեց որպես լիբերալ քաղաքական գործիչ, որը սովորաբար աջակցում էր իր կուսակցությանը և մասնակցում էր երկկուսակցական բանակցություններին։ Նա բանակցություններ է վարել Միսիսիպի գետի վրա ավտոճանապարհային կամրջի վերականգնման ֆինանսավորման շուրջ, որը փլուզվել էր 2007 թվականի օգոստոսին։ Քլոբուշարը նաև աջակցել է գյուղատնտեսական նահանգների համար ֆերմերային տնտեսությունների մասին բազմաթիվ օրինագծերին և առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել վետերանների գործերի նկատմամբ։ Նա մասնակցել է Սենատում էթիկայի կանոնների զգալի վերանայմանը, ինչպես նաև միջազգային առևտրային նախաձեռնություններին և գիտության և տեխնոլոգիաների ֆինանսավորման, դպրոցական կրթության բարելավման օրինագծերին։ Քլոբուշարը ժողովրդավարական կառավարման և սոցիալական ծրագրերի կոմիտեի նախագահն է, ընդգրկված է Միացյալ տնտեսական կոմիտեի, Սենատի գյուղատնտեսության, պարենի և անտառային տնտեսության կոմիտեի, Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հարցերի կոմիտեի, Սենատի կանոնների և վարչակազմի կոմիտեի և Սենատի դատական մարմինների կոմիտեի կազմում։
2016 թվականի դեկտեմբերի վերջին սենատորներ Ջոն Մաքքեյնի և Լինդսի Գրեմի հետ նա այցելել էր Բալթյան երկրներ և Ուկրաինա[13]։ Սենատորի կարիերայի սկզբից մի քանի հրատարակություններ (ներառյալ The New York Times-ը և New Yorker-ը) Քլոբուշարին հիշատակել են որպես 2020 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածու[14][15][16][17][18]։ 2019 թվականի փետրվարի 10-ին նա հայտարարել էր, որ ընտրություններին առաջադրվելու է դեմոկրատական կուսակցությունից[19]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amy Klobuchar The Senator Next Door: A Memoir from the Heartland. — Henry Holt and Company, 2015. — 320 с. — ISBN 1627794182
- Amy Klobuchar Uncovering the Dome. — Waveland Press, 1986. — 177 с. — ISBN 147860929X
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.workwithdata.com/person/amy-klobuchar-1960
- ↑ Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ Chicago Tribune // The Chicago Weekly Tribune — Chicago: Tribune Publishing, 1847. — ISSN 2165-171X; 1085-6706
- 1 2 3 https://justfacts.votesmart.org/candidate/biography/65092/amy-klobuchar
- ↑ Eight things to know about Amy Klobuchar
- 1 2 GeneaStar
- ↑ https://www.president.gov.ua/documents/5952022-43765
- ↑ Smith, Mitch (2019 թ․ փետրվարի 10). «Amy Klobuchar Enters 2020 Presidential Race». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- 1 2 «Amy Jean Klobuchar». Biographical Directory of the United States Congress. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Senate race: Amy Klobuchar has plans to solve 'big issues,' too». Twin Cities. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Minnesota Senate election results». klobuchar.senate.gov. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «About Amy Jean Klobuchar». NBS News. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Sen. Amy Klobuchar, state's Democrats want open investigation of Trump Russia ties». StarTribune. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Thirteen women who should think about running for president in 2020». The New Yorker. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «She just might be president someday». The New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «The race for the 2020 Democratic presidential nomination is now open». Washington Post. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «20 candidates who could run in 2020 — Democrats and Republicans». Boston Globe. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Who Will Run For President In 2020? 13 Names Pop As Possible Democratic Candidates». International Business Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Amy Klobuchar Enters 2020 Presidential Race». The New York Times. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Քլոբուշար» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Մայիսի 25 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի կին քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի նախագահական ընտրություններ 2020 թեկնածուներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի փաստաբաններ
- Կին ինքնակենսագիրներ
- Կին իրավագետներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ