Հեթի Կարաուեյ
Հեթի Կարաուեյ անգլ.՝ Hattie Caraway | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 1, 1878[1][2] |
Ծննդավայր | Bakerville, Համֆրիս շրջան, Թենեսի, ԱՄՆ |
Վախճանի օր | դեկտեմբերի 21, 1950[1][2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[3][4][5] |
Գերեզման | Արկանզաս և US Sen. Hattie Caraway Gravesite |
Թաղված | Արկանզաս և US Sen. Hattie Caraway Gravesite |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | Hattie Ophelia Wyatt Caraway |
Ամուսին | Thaddeus Horatius Caraway? |
Զավակներ | Paul Caraway? |
Պարգևներ | |
Հեթի Կարաուեյ (ամբողջական անունը՝ Հեթի Օֆելյա Ուայաթ Կարաուեյ, անգլ.՝ Hattie Ophelia Wyatt Caraway, փետրվարի 1, 1878[1][2], Bakerville, Համֆրիս շրջան, Թենեսի, ԱՄՆ - դեկտեմբերի 21, 1950[1][2], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[3][4][5]), ամերիկացի քաղաքական գործիչ, 1931 թվականից 1945 թվականը Արկանզաս նահանգից ԱՄՆ սենատոր։
ԱՄՆ Սենատում դեմոկրատորեն ընտրված առաջին կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեթի Ուայաթը ծնվել է Թենեսի նահանգի Համֆրիս շրջանի Բեյքերսվիլ գյուղում։ Եղել է Լյուսի Միլդրեդ Բերչի և ֆերմեր և խանութպան Ուիլյամ Քերոլ Ուայաթի դուստրը։ Երբ նա չորս տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Աուգսբուրգ, որտեղ նա ընդունվել է Էբենեզերի քոլեջ։ Կարճ ժամանակ անց նա տեղափոխվել է մեկ այլ ուսումնական հաստատություն՝ Դիքսոնի միջնակարգ քոլեջ։ Այնտեղ, 1896 թվականին Ուայաթը ստացել է արվեստի բակալավրի աստիճան[9][10]։
Մի քանի տարի աշխատել է որպես ուսուցիչ։ 1902 թվականին ամուսնացել է Թադեուս Կարաուեյի հետ, ում հետ ծանոթացել է դեռ ուսանողական տարիներին։ Զույգն ուներ երեք երեխա՝ Փոլ, Ֆորեստ և Ռոբերտ (Փոլ և Ֆորեստ հետագայում դարձան Միացյալ Նահանգների բանակի գեներալներ)։ Ամուսինները հաստատվել են Արկանզաս նահանգի Ջոնսբորոյում, որտեղ Թադեուսը Իրավաբանական պրակտիկա է հիմնել։ Հեթին հոգ էր տանում երեխաների մասին, խնամում էր տնային տնտեսությանը և օգնում ընտանեկան բամբակյա ֆերմային[9][11]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա ամուսինը Ներկայացուցիչների պալատ է ընտրվել 1912 թվականին և այնտեղ ծառայել մինչև 1921 թվականը, քանի դեռ չի դարձել ԱՄՆ-ի սենատոր։ Թեև նա հետաքրքրություն է ցուցաբերել ամուսնու քաղաքական կարիերայի նկատմամբ, նա խուսափել է հասարակական գործունեությունից, մասնավորապես, չի մասնակցել կանանց ընտրական իրավունքի համար պայքարին[12]։
Թադեուսը մահացել է 1931 թվականին՝ զբաղեցնելով սենատորի պաշտոն։ Արկանզասի նահանգապետ Հարվի Փարնելը, իր լիազորությունների ուժով, իր ամուսնու փոխարեն Սենատում նշանակել է Հեթիին՝ նրա ժամկետն ավարտելու համար։ Կարաուեյը պաշտոնը ստանձնել է 1931 թվականի նոյեմբերի 13-ին[13]։
ԱՄՆ սենատոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ փոխնախագահ Չարլզ Կուրտիսը առաջարկել է Հեթի Քարաուեյին նախագահել Սենատի կոմիտեներից մեկում, նա հայտարարել է, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետով[14]։
1932 թվականին Սենատի ընտրություններում նա վստահ հաղթանակ է տարել՝ հավաքելով 31 133 ձայն (ընդհանուր թվի 91,62 %-ը)[15]՝ դառնալով ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատորեն ընտրված առաջին կինը (առաջին կինը, որը ծառայում էր այնտեղ՝ Ռեբեկա Ֆելթոնը, չի մասնակցել ընտրություններին)[16]։ 1938 թվականի ընտրություններում Կարաուեյը հաղթել է իր մրցակցին՝ Ջոն Մաքելանին, ստանալով 122 883 ձայն (89,58 %) և վերընտրվել սենատորի պաշտոնում[17]։ 1944 թվականին նա կրկին առաջադրվել էր, սակայն պարտություն էր կրել փրայմերիզում[10]։
Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականի հունվարի 3-ին Սենատից հեռանալուց հետո Կարաուեյը շարունակել է քաղաքական գործունեությունը։ 1945 թվականից մինչև 1946 թվականը նա ծառայել է Միացյալ Նահանգների աշխատողների փոխհատուցման հանձնաժողովում։ 1946 թվականից մինչև մահ աշխատել է աշխատողների վարձատրության Վերաքննիչ խորհրդում։ Մահացել է ինսուլտից 1950 թվականի դեկտեմբերի 21-ին, Վիրջինիայում[9][13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.jinxiboo.com/blog/tag/american-history
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.arkansaspreservation.com/historic-properties/_search_nomination_popup.aspx?id=2357
- ↑ 5,0 5,1 5,2 http://arago.si.edu/index.asp?con=1&cmd=1&tid=2037604
- ↑ http://www.nndb.com/lists/549/000106231/
- ↑ http://www.nndb.com/lists/495/000063306/
- ↑ http://www.nndb.com/lists/460/000106142/
- ↑ 9,0 9,1 9,2 «Hattie Ophelia Wyatt Caraway (1878–1950) - Encyclopedia of Arkansas»։ www.encyclopediaofarkansas.net։ Վերցված է 2018-06-01
- ↑ 10,0 10,1 «CARAWAY, Hattie Wyatt - Biographical Information»։ bioguide.congress.gov։ Վերցված է 2018-06-01
- ↑ Nancy Hendricks, Senator Hattie Caraway: An Arkansas Legacy (2013)
- ↑ «Bill Clinton's native Arkansas no friend to women»։ The Washington Post
- ↑ 13,0 13,1 «Hattie Ophelia Caraway | United States senator»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2018-11-17
- ↑ «Hattie Wyatt Caraway»։ www.nndb.com։ Վերցված է 2018-06-01
- ↑ «Our Campaigns - AR US Senate Special Race - Jan 12, 1932»։ www.ourcampaigns.com։ Վերցված է 2018-06-01
- ↑ «U.S. Senate: Hattie Wyatt Caraway: A Featured Biography»։ www.senate.gov։ Վերցված է 2018-06-01
- ↑ «Our Campaigns - AR US Senate Race - Nov 08, 1938»։ www.ourcampaigns.com։ Վերցված է 2018-06-01