Ծաղկաշատ (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաշատ
Nikol Duman Museum and houses complex - Նիկոլ Դումանի տուն-թանգարան և ժողովրդական տների համալիր 16.JPG
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
ԲԾՄ813 մետր
Բնակչություն202[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծաղկաշատցի
Ժամային գոտիUTC+4
##Ծաղկաշատ (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Ծաղկաշատը (ադրբեջանական անունը՝ Ղշլաղ) գյուղ է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Ասկերան շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 23 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 943,9 հա տարածք, որից 777,2 հա գյուղատնտեսական նշանակության, 102,49 հա անտառային հողեր։ Ծաղկաշատ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 10 աղբյուրներ` «Զրգարին», «Նով», «Ծետ», «Խրդավերին», «Թխկե», «Մեծ ջուր», «Վերած», «Հոռաղբյուր», «Լուսակերչ» և «Կարմիր»։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաշատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 172 մարդ, կա 55 տնտեսություն։

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 184 181 183

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), ջրաղաց (XIX դ.), ձիթհանք (XIX դ.), խաչքար (XIII դ.), գյուղատեղի «Վաքա» (XII-XIII դդ.), ամրոց (վաղ միջնադար), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 35 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 22 աշակերտներ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nagorno-Karabakh Republic (self-proclaimed) (անգլ.)
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 57