Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն | |
---|---|
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | Հայաստան |
Գտնվելու վայրը | Երևան |
Հիմնադրման ամսաթիվ | հունիսի 22, 1942 |
Անվանված է | Հակոբ Պարոնյան |
Կայք | comedytheater.am |
Paronyan Musical Comedy Theatre Վիքիպահեստում |
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին, Երևանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Թատրոնի հիմնադրման և հետագա գործունեության ասպարեզում մեծ ավանդ ունեն Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Աղասի Այվազյանը, Թադևոս Սարյանը և Հայկ Դանզասը։
Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։ Այդ շրջանի ուշագրավ բեմադրություններից են Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») օպերետները։
1950-1960-ական թվականներին թատրոնի խաղացանկը հարստացել է հայկական, ռուսական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։
1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։
Թատրոնի առաջին տնօրենն է եղել Զավեն Վարդանյանը։
Հիմնադիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի հիմնադիրներն են եղել Հայաստանի ժողովրդական արտիստներ
- Շարա Տալյան
- Արամ Տեր-Հովհաննիսյան
- Արտեմի Այվազյան
- Թադևոս Սարյան
- Հայկ և Իզաբել Դանզասներ
- Էդուարդ Համբարձումյան
- Վարդուհի Շահսուվարյան
- Արամ Սամվելյան
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա․ Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի»
- Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»
- Ի․ Կալմանի «Սիլվա»
- Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը»
- Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե»)
- Գաբրիել Սունդուկյանի «Բաղնիսի բոխչա»
- Գ․ Չալիկյանի, Ս․ Ջրբաշյանի «Երազիկ»
- Ու․ Հաջիբեկովի «Արշին Մալալան»
- Յոհան Շտրաուսի «Գնչուների բարոնը»
- Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
- Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»
- Վիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»
- Վիլյամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»
- Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդին»
- Դ․ Մոդունիոյի «Սև վիշապը»
- Ա․ Այվազյանի «Սեր աստղերի տակ»
- Գ․ Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր»
- Ա․ Պապայանի «Արտասահմանյան փեսացուն»
Թատերախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իզաբելլա Դանզաս
- Հայկ Դանզաս
- Կարպ Խաչվանքյան
- Ալլա Անդրեասյան
- Մայիս Ղարագյոզյան
- Ա․ Սամվելյան
- Մելինե Համամջյան
- Սվետլանա Գրիգորյան
- Ս․ Սարյան
- Ի․ Մկրտչյան
- Հ․ Բադալյան
Ներկա դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի ներկայիս գլխավոր ռեժիսորը Հակոբ Ղազանչյանն է, տնօրենը՝ Կարո Շահբազյանը։
Թատերախմբի կազմում են
- Մարիամ Ղազարյան
- Բորիս Պեպանյան
- Տիգրանուհի Տեր֊Մարկոսյան
- Ռոբերտ Ղամբարյան
- Ժասմեն Ասրյան
- Արա Դեղտրիկյան
- Զարուհի Խաչատրյան
- Անի Քոչարյան
- Մարգարիտ Խաչատրյան
Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 7 շենքում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 570)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն կատեգորիայում։ |