Երկինք ու երկիր
Երկինք ու երկիր | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1894 |
Վիքիդարան | Երկինք ու երկիր |
Երկինք ու երկիր, բալլադ, որը գրվել է 1894 թվականի օգոստոսի 25-ին, հեղինակը Հովհաննես Թումանյանն է։ Բալլադի ինքնագիրը մեզ չի հասել[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականի նոյեմբերի 30-ին Թումանյանը Փիլիպոս Վարդազարյանին նամակ է գրում, պատմելով այն մասին, «թե Ռուսաստանի և Եվրոպայի հայ ուսանողները «շատ են հավանել» «Հորիզոն» գրական հանդեսը և թե «մինչև անգամ «Հորիզոնից» գերմաներեն թարգմանված է «Երկինքն ու երկիրը»։
Վերոնշյալ թարգմանությունը անհայտ է և, հավանաբար, չի տպագրվել[1]։
Առաջին անգամ լույս է տեսել «Հորիզոն» գրական ամսագրի 106-107 էջերում, այնուհետև` Դաշնակներ (փոփոխված) պարբերականի 12-13 էջերում։ Նույն թվականին տպագրվել է նաև Բանաստեղծություններ Բաքու ժողովածուի 36-37 էջերում, այնուհետև` Հայ Բանաստեղծներ, էջ 98-99, ապա` Հայ գրողներ, էջ 142-143 և Երկրի Ժողովածու 1-ին հատորի 280-281 էջերում[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալլադը պատմում է երկրի ու երկնքի այլաբանական սիրո մասին։ Հեղինակը նկարագրում է, թե ինչպես է երկինքը մի օր սիրահարվում երկրին, և այդ սիրուց ծաղկում է երկրի բնությունը, ծառերն ու ծաղիկները, կենդանություն են առնում գետերը։ Երկինքն ու երկիրը բաժանող տարածությունը չի կարողանում արգելք դառնալ նրանց սիրո համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|