Ավանդություն (բալլադ)
Ավանդություն | |
---|---|
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1887 |
Ավանդություն, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալլադը գրվել է 1887 թվականին։ Մեզ է հասել անավարտ և սևագիր տարբերակով։ Բալլադը գրվել է գրաբար ստեղծագործություններից, ինչի առթիվ «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները»» դարձավ «американская» հոդվածի սևագրում բանաստեղծը գրել է, թե նրա ընկերները խորհուրդ են տվել հրաժարվել այդ լեզվից` կարդաաալով նրա համար բարբառով գրված բանաստեղծություններ։ Դրան ի պատասխան հեղինակը փոխել է լեզուն ու սկսել գրել գրական լեզվով։ Ենթադրաբար երկի բովանդակությունը պետք է լիներ 12-րդ դարում նահատակված Գրիգոր Մամիկոնյանի և նրա քույր Խորիշահի մասին պատմող ավանդությունը։
Տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ տպագրվել է Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումների 2-րդ հատորի 233 էջում (Երևան, 1969)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (1988)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 570
|