Անդրեյ Կիսկա
Անդրեյ Կիսկա սլովակ.՝ Andrej Kiska | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունիսի 15, 2014 | ||||
Նախորդող | Իվան Գասպարովիչ | |||
Կուսակցություն՝ | For the People? | |||
Կրթություն՝ | Slovak University of Technology in Bratislava? | |||
Մասնագիտություն՝ | ձեռնարկատեր և քաղաքական գործիչ | |||
Ազգություն | Սլովակ | |||
Դավանանք | Քրիստոնեություն | |||
Ծննդյան օր | փետրվարի 2, 1963 (59 տարեկան) | |||
Ծննդավայր | Պոպրադ Չեխոսլովակիա | |||
Քաղաքացիություն | ![]() ![]() | |||
Ամուսին | Մարտինա Կիսկովա | |||
Զավակներ | Անդրեյ Կիսկա Վիկտոր Կիսկա Նատալիա Կիսկովա Վերոնիկա Կիսկովա | |||
Ինքնագիր | ![]() | |||
Պարգևներ | ||||
Անդրեյ Կիսկա (սլովակ.՝ Andrej Kiska, փետրվարի 2, 1963[1][2], Poprad, Չեխոսլովակիա), սլովակ պետական, քաղաքական գործիչ։ 2014 թվականի մարտի 29-ից Սլովակիայի նախագահն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեյ Կիսկան ավարտել է Սլովակիայի բարձրագույն տեխնիկական դպրոցը, ունի էլեկտրիկ-ինժեների մասնագիտություն։ 1990 թվականին Անդրեյ Կիսկան գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է շինարարության ոլորտում և բենզալցակայանում[3]։ Երկու տարի անց վերադարձել է Սլովակիա և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։
Բարեգործական հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիզնեսից հեռանալուց հետո նա հիմնադրել է բարեգործական հիմնադրամ, որը ապահովվում էր Սլովակիայում բնակվող հիվանդ երեխաների ընտանիքների ամսական ֆինանսական ծախսերը։ 2011 թվականից սկսած Այդ հիմնադրամն աշխատում է նաև Չեխիայում[4]։
Նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Անդրեյ Կիսկան հայտարարեց իր թեկնածության առաջադրման մասին։ Սլովակիայի նախագահական ընտրությունները տեղի ունեցավ 2014 թվականի մարտի 15-ին։ Ընտրություններին առաջադրվեցին շուրջ 14 թեկնածուներ։ Ընտրությունների արդյունքում Անդրեյ Կիսկան ստացավ ձայների 24 %-ը և անցավ երկրորդ փուլ Ռոբերտ Ֆիկոյի հետ[5][6]։ Երկրորդ փուլում Անդրեյ Կիսկան հավաքեց ավելի քան 59,4 % ձայն՝ առաջ անցնելով Ռոբերտ Ֆիկոյից և դառնալով Սլովակիայի նախագահ[7]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեյ Կիսկան ամուսնացած է Մարտինա Կիսկովայի հետ։ Նրանք ունեն 4 երեխաներ՝ երկու տղա (Անդրեյ Կիսկա, Վիկտոր Կիսկա) և երկու աղջիկ (Նատալիա Կիսկովա, Վերոնիկա Կիսկովա)[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Անդրեյ Կիսկան ԱՄՆ-ում
- ↑ Անդրեյ Կիսկայի բարեգործական հիմնադրամ
- ↑ Սլովակիայի նախագահական ընտրություններ I փուլ
- ↑ Սլովակիայի նախագահական ընտրություններ I փուլ
- ↑ «Սլովակիայի նախագահական ընտրություններ II փուլ»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-30-ին։ Վերցված է 2015-05-25
- ↑ Անդրեյ Կիսկայի ընտանիք
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|