Միխալ Կովաչ
Միխալ Կովաչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական կուսակցություն - Շարժում դեմոկրատական Սլովակիայի համար և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of Economics in Bratislava? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, մանկավարժ, տնտեսագետ և բանկիր |
Ծննդյան օր | օգոստոսի 5, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուբիշա, Humenné District, Սլովակիա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն[4][5] |
Վախճանի օր | հոկտեմբերի 5, 2016[6][3][4][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Սլովակիա[4][5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ամուսին | Emília Kováčová? |
Պարգևներ | |
Միխալ Կովաչ, (սլովակ.՝ Michal Kováč, օգոստոսի 5, 1930[1][2][3][…], Լյուբիշա, Humenné District, Սլովակիա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն[4][5] - հոկտեմբերի 5, 2016[6][3][4][…], Բրատիսլավա, Սլովակիա[4][5]), սլովակ քաղաքական և պետական գործիչ, Սլովակիայի առաջին նախագահ (1993 թվականի մարտի 2-ից մինչև 1998 թվականի մարտի 2-ը), Չեխոսլովակիայի Դաշնային ժողովի վերջին նախագահն է (հունիսի 25 - 1992 թվականի դեկտեմբերի 31-ը)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխալ Կովաչը ավարտել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանը և աշխատել է Չեխոսլովակիայի ազգային բանկում, ինչպես նաև այլ բանկերում, 1960 թվականին աշխատել է Լոնդոնում և Կուբայում։ Թավշյա հեղափոխություն ժամանակ և դրանից հետո 1989 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 1991 թվականի մայիսի 17-ը, եղել էր Սլովակիայի Հանրապետության ֆինանսների նախարարը։ 1991 թվականի սկզբին նա դարձավ Ժողովրդավարական Սլովակիայի համար շարժում կուսակցության հիմնադիրներից մեկը և փոխնախագահը։ Դեռևս 1990 թվականին, լինելով Չեխոսլովակիայի Դաշնային ժողովում ընտրված պատգամավոր, նա 1992 թվականի հունիսի 25-ին դարձել է ժողովի վերջին նախագահը և կարևոր դեր է խաղացել Չեխոսլովակիայի բաժնում։
1993 թվականի փետրվարին, Սլովակիայի Ազգային խորհուրդը Կովաչին ընտրել է որպես Ժողովրդավարական Սլովակիայի համար շարժում կուսակցության նախագահի թեկնածու։ Բավականին արագ Կովաչը կարողացել է կտրուկ քննադատել իր կուսակից վարչապետ Վլադիմիր Մեչյարայի քաղաքականությունը և 1994 թվականի սկզբին ակտիվ մասնակցություն է ունեցել Յոզեֆ Մոռավչիկի կառավարության ստեղծման մեջ, դա տևել է մինչև այդ նույն տարվա աշնանը երբ տեղի ունեցան ընտրությունները։ Արդյունքում 1995 թվականին Կովաչը Ժողովրդավարական Սլովակիայի համար շարժում կուսակցությունից պաշտոնապես հեռացվել է։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրեյ Գլինկայի Շքանշան, I դասի[7]։
- Պրիբիլի խաչ, I դասի[7]։
Միլանի Ռաստիսլավ Շթեֆանիկայի խաչ, I դասի[7]։
- Պրիբիլի խաչ, I դասի[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 2,2 Evidence zájmových osob StB (EZO)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Bibliografie dějin Českých zemí — 1905.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Большая российская энциклопедия. Электронная версия (ռուս.) — Большая российская энциклопедия, 2016.
- ↑ 6,0 6,1 6,2 Zomrel Michal Kováč, prvý prezident samostatného Slovenska
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Zákon (37/1994 Z. z.
|