Աղջկա սիրտը
Արտաքին տեսք
' | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1913 |
Վիքիդարան | Աղջկա սիրտը |
Աղջկա սիրտը, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադի հիմքը ժողովրդական է։ Թումանյանն իր մշակած մեկ այլ` «Ծաղիկների երգը» բալլադի ինքնագրում նշել է իր օգտագործած աղբյուրները, որոնց մեջ կան մի շարք անունների բացատրություններ, ինչպես նաև` դրանցից որոշների ծագման հետ կապված ավանդություններ։ Ավանդություններից մեկը, որն ունի «Խաշխաշ» վերնագիրը, հենց հիմք է դարձել «Աղջկա սիրտը» բալլադի համար։
Գրվել է 1913 թվականին։ Ինքնագիրը մեզ չի հասել։
Տպագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արևելյան ավանդություն» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է Նոր Հոսանք ամսագրի 1913 թվականի 4-5-րդ համարների 682-686 էջերում, այնուհետև՝ Կ. Պոլսում լույս տեղած բանաստեղծությունների ժողովածուի 119-122 էջերում, ապա՝ Երկերի ժողովածուի առաջին հատորի 334-336 էջերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 565–566.