Jump to content

Ալեքսանդր Շահսուվարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Շահսուվարյան
Ծնվել է1888[1]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1] և Դորպատի կայսերական համալսարան (1915)[1]
Մասնագիտությունհեղափոխական, կուսակցական աշխատող և պետական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ալեքսանդր (Սաշա) Հարությունի (Արտեմի) Շահսուվարյան, (1888, Ելիզավետպոլ - 1938), բոլշևիկ հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ (1907

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1910), սովորել Դորպատի (Տարտու) համալսարանում (1912-1915

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է Ներսիսյան դպրոցում սովորելիս, Դորպատում ընտրվել է ՌՍԴԲԿ ընդհատակյա ուսանողական կոմիտեի անդամ։ 1915 թվականին վերադարձել է Ելիզավետպոլ և կատարել հեղափոխական աշխատանք։ 1915-1917 թվականներին կուսակցական-կազմակերպչական գործունեություն է ծավալել բանակում (Հյուսիսային Իրան)։ Դիլմանում ընտրվել է զինվորների դեպուտատների սովետի նախագահ։ 1917-1921 թվականներին գործել է Թիֆլիսում, ընտրվել ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի Նախագահության անդամ և քարտուղար, ՎԿ(բ) կ ընդհատակյա Կենտկոմի անդամ, ապա՝ ՌԿ(բ) կ Կովկասյան բյուրոյի անդամության թեկնածու։ Երեք անգամ ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի, Քութայիսի և Բաթումի բանտերում։ Վրաստանում խորհրդային ռեժիմ հաստատվելուց հետո նշանակվել է Թիֆլիսի Հավլաբար, Մեյդանի և Նավթլուղ շրջանների հեղկոմի նախագահ։ 1922 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1922-1923 թվականներին Շահսուվարյանն եղել է ՀԿ(բ) կ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1924-1928 թվականներին՝ ՀԿ(բ) կ ԿԿ-ի քարտուղար։ 1929-1931 թվականներին՝ Անդրֆեդերացիայի աշխատանքի ժողկոմի տեղակալ, 1931-1934 թվականներին՝ ՀԽՍՀ բանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ։ 1935 թվականին նշանակվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1937 թվականին միաժամանակ ընտրվել է Երևանի քաղաքային սովետի նախագահ։ Եղել է ՎԿ(բ) կ և ՀԿ(բ)կ ԿԿ-ների Նախագահության, ՀԽՍՀ և ԱՍՖՍՀ Կենտգործկոմների անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 428.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 428