Jump to content

Րաֆֆի Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը քաղաքական գործչի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Րաֆֆի Հովհաննիսյան (այլ կիրառումներ)։
Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան
Դրոշ
Դրոշ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ
 2005
Դրոշ
Դրոշ
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր
2007 - 2012
Դրոշ
Դրոշ
ՀՀ Արտաքին գործերի առաջին նախարար[1][2]
1991 - հոկտեմբերի 16, 1992
Նախորդող Աշոտ Եղիազարյան (պաշտոնակատար)
Հաջորդող Արման Կիրակոսյան (պաշտոնակատար)
 
Կուսակցություն՝ Ժառանգության
Կրթություն՝ Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Ջորջթաունի համալսարան և Palisades Charter High School?
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 20, 1959(1959-11-20) (65 տարեկան)
Ծննդավայր Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ և  Հայաստան
Հայր Ռիչարդ Հովհաննիսյան
Մայր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյան
Ամուսին Արմենուհի Հովհաննիսյան
Զավակներ Կարին, Տարոն, Վան, Շուշի, Արմեն-Ռիչարդ

Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան (նոյեմբերի 20, 1959(1959-11-20), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար (1991-1992) և Ժառանգություն կուսակցության ղեկավար։

1977-78 թթ. սովորել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Բերքլիի մասնաճյուղի քաղաքագիտական բաժնում։ 1979 թ. տեղափոխվել է նույն համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղ (UCLA)՝ բարձրագույն ուսումը շարունակելով հայոց պատմություն մասնագիտությամբ։ 1980 թ. ավարտել է հիշյալ համալսարանը՝ պատմության և արևելագիտության գծով։ 1982 թ. ստացել է մագիստրոսի կոչում Մասաչուսեթս նահանգի Թաֆտս համալսարանի միջազգային օրենքի և դիվանագիտության Ֆլեչեր ինստիտուտում։ 1985 թ. ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի իրավաբանական կենտրոնում՝ պաշտպանելով Համատիեզերական իրավասության դատական սկզբունքը և Հայոց ցեղասպանությունը վերտառությամբ ատենախոսությունը։ 1981-82 թթ. աշխատել է Թաֆտս համալսարանում որպես հայոց պատմության դասախոս[3]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Րաֆֆի Հովհաննիսյանը, 2011 թվականին, հացադուլի ժամանակ

1985-89 թթ. պաշտոնավարել է որպես իրավաբան՝ Լոս Անջելեսի մի շարք գրասենյակներում։ 1989 թ. հիմնել և ղեկավարել է հայ փաստաբանների միությունը, իսկ 1990 թ. հայրենադարձվել է Հայաստան և տնօրինել է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգման գրասենյակը։ 1991-92 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։ 1994 թ. Երևանում հիմնել է և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։ 1998 թ. եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն։ 2001 թվականին երկար փորձերից հետո Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը ստացավ ՀՀ քաղաքացիություն։ 2002 թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը և դարձէլ է այդ կուսակցության նախագահ մինչև 2009-ի սեպտեմբեր, երբ հրաժարվել է՝ մնալով կուսակցության փաստացի առաջնորդ։ 2008 թ․ սատարել և աջակցել է Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ 2010 թվականի հուլիսին Րաֆֆի Հովհաննսիյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ։ 2007 թվականին Հովհաննիսյանը համամասնական կարգով դարձավ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար։ 2012 թ․ առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու <<Ժառանգության>> ցուցակով։ 2013 թ․ եղել է Նախագահի թեկնածու։ 2011 և 2013 թթ․ հացադուլ է հայտարարել՝ ընդդեմ իշխանությունների քաղաքականության։ 2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի առաջնորդներից։ 2015 թ․ պայքարել է սահմանադրական փոփոխությունների դեմ։ 2017 թ․ առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու <<Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան>> դաշինքի ցուցակով, սակայն չի ընտրվել։ 2018 թ․ մասնակցել է համաժողովրդական հեղափոխությանը։ 2018 թ․ առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնածու <<Ժառանգության>> ցուցակով։

2013 թվականին որպես ՀՀ նախագահի թեկնածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը ըստ պաշտոնական տվյալների հավաքեց 539 691 ձայն, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց 861 155 ձայներով[4]։ Այսինքն ընտրություններին մասնակցած քաղաքացիների 35 տոկոսից ավելին քվեարկել էին Րաֆֆիի օգտին։ Վերջինս չհամաձայնվեց արդյունքների հետ և սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «Բարևի հեղափոխություն» անվանումը։
Այդ միջոցառումների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ին հայտարարեց անժամկետ հացադուլ՝ Ազատության հրապարակում։ Այդ օրը Հովհաննիսյան բավականին սկանդալային հայտարարություն կատարեց.

Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, Եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրա։
- [5]

։ Սակայն մարտի 31-ին ավարտեց հացադուլը։

Ապրիլի 9-ին գործող նախագահի երդմնակալության օրը Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում ժամը 12-ին հանրահավաք կազմակերպեց, այդ օրը Հովհաննիսյանը երկու անգամ ցուցարարների հետ փորձեց մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին, սակայն ոստիկանական ուժերը թույլ չտվեցին։ Երկրորդ անգամը տեղի ունեցավ երեկոյան, երբ Հովհաննիսյանի գլխավորությամբ ցուցարարները Ազատության հրապարակից շարժվեցին Բաղրամյան պողոտա, որի սկզբնամասում տեղի ունեցան լոկալ բախումներ, որոնք ավարտվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բանակցությունների արդյունքով, ըստ որի ցուցարարները Րաֆֆի Հովհաննիսյանի և Գասպարյանի գլխավորությամբ պետք է շարժվեին Ծիծեռնակաբերդ մոմավառության՝ Սարյան փողոցով, այլ ոչ թե Բաղրամյանով՝ նախագահի նստավայրի մոտով (նախատեսված տարբերակի համաձայն), սակայն ցուցարարների մի մասը նրանց չմիացավ։ Նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, Բաղրամյանում մնացած մարդկանց կոչ արեց նստացույց իրականացնել, սակայն Ղուկասյանին բերման ենթարկեցին։ Ծիծեռնակաբերդից Հովհաննիսյանը վերադարձավ Բաղարամյանում մնացած ցուցարարների մոտ և ոստիկանների հետ կրկին բանակցությունների արդյունքում՝ ցուցարարներին թույլ տրվեց քայլերթով անցնել Բաղրամյանով, որից հետո արդեն փոքրաթիվ ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ և Հովհաննիսյանը ավարտեց այդ օրվա բողոքի միջոցառումները[6]։

Կենսագրական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆի Հովհաննիսյանը ամերիկահայ պրոֆեսոր և պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զավակն է, ամուսնացած է և ունի հինգ երեխա[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Րաֆֆի Հովհաննիսյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 «Պաշտոնական կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «ՀՀ նախագահի ընտրություններ, 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել Ազատության հրապարակում
  6. Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ներկայացրել է ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած դեպքերը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Աշոտ Եղիազարյանը, որպես ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար
ՀՀ Արտաքին գործերի նախարար
Րաֆֆի Հովհաննիսյան

1991—16 հոկտեմբերի 1992
Հաջորդող
Արման Կիրակոսյան (պաշտոնակատար)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Րաֆֆի Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Րաֆֆի Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)» հոդվածին։