Վարդան Խաչատրյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Խաչատրյան
Ծնվել էհունիսի 28, 1960(1960-06-28) (63 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Վարդան Վահանի Խաչատրյան (հունիսի 28, 1960(1960-06-28), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Խաչատրյանը ծնվել է 1960 թվականին հունիսի 28-ին Գյումրիում։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, ստացել է փիլիսոփայի, սոցիոլոգի որակավորումը[1]։ 1990 թվականից Երևանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի դասախոս է։ 1988-1992 թվականներին աշխատել է Հանրապետական կրոնագիտության կենտրոնում` որպես գիտության գծով փոխտնօրեն, 1999-2005 թվականներին` «Մտավորականների միություն» ՀԿ-ի նախագահ, 2000-2005 թվականներին` «Սոց ուժերի և մտավորականների միություն» դաշինքի նախագահ[2]։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  2. «Хачатрян, Вардан Ваганович - Wikiwand». www.wikiwand.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.