«Ուգանդա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=2010-04-21 → accessdate=2010 թ․ ապրիլի 21 oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Երկիր
{{Տեղեկաքարտ պետություն
|conventional_long_name = Ուգանդայի Հանրապետություն <br /> ''Jamhuri ya Uganda''
|conventional_long_name = Ուգանդայի Հանրապետություն <br /> ''Jamhuri ya Uganda''
|common_name = Ուգանդայի
|common_name = Ուգանդայի

15:30, 22 Մայիսի 2015-ի տարբերակ

Կաղապար:Տեղեկաքարտ պետություն


Ուգանդա (պաշտոնապես՝ Ուգանդայի Հանրապետություն), պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթի հյուսիսարևմտյան մասը։ Գերակշռում են 1100–1500 մ բարձրության բլրավոր հարթավայրերը։ Կան բարձր լեռնազանգվածներ (Ռուվենզոր, 5109մ), հրաբուխներ, հարավ-արևմուտքում Վիրունգա հանգած հրաբուխների խումբն է (Մուխավուրա հրաբուխ, 4127 մ), հարավ-արևելքում՝ Էլգոն հրաբուխը (4322 մ) և այլն։ Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով։

Կլիմա

Կլիման հասարակածային մուսսոնային է։ Գլխավոր գետը Նեղոսն է, որը հատում է երկրի տարածքը հարավից հյուսիս։ Ուգանդայի տարածքում են գտնվում Աֆրիկայի ամենախոշոր՝ Վիկտորիա, Մոբուտու Սեսե Սեկո, Էդուարդ լճերի մի մասը, ինչպես նաև Կիոգա, Կվանիա լճերը։ Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները։

Ընդերքը

Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով։

Կենդանական աշխարհ

Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է. կան փիղ, ռնգեղջյուր, գետաձի, գոմեշ, ընձուղտ, առյուծ, ընձառյուծ, կապիկ։ Շատ են թռչուններն ու սողունները։ Նրանց պահպանության համար ստեղծվել են ազգային պարկեր։

Բնակչությունը

Երկրի բնակչության 99%-ն աֆրիկացիներ են՝ բագանդա, բանյանկոլե, բասոգա և այլ ժողովուրդներ։

Գյուղացիներ

Գյուղական բնակավայրերում ուգանդացիները բնակվում են շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով կապված հիմնակմախքով ու խոտով շրջահյուսված սրածայր հյուղակներում։ XX դարի 40-ական թվականներից կառուցվում են նաև ժամանակակից ոճի շինություններ։

Մեծ քաղաքներ

Մեծ քաղաքներն են մայրաքաղաք Կամպալան, Ջինջան, Մբալեն։

Տնտեսությունը

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. մշակում են սրճենի, բամբակենի, թեյ, ծխախոտ, բատատ, ադամաթուզ և այլն, զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և ձկնորսությամբ։

Արդյունաբերություն

Արդյունաբերության ճյուղերից համեմատաբար զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակումն ու հանքարդյունահանումը։

Պատմություն

XIV դարում Ուգանդայի տարածքում ստեղծվել է Բուգանդա պետությունը, որը 1890-ական թթ-ից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութ և կոչվել Ուգանդա։ Անկախություն է ձեռք բերել 1962 թ-ի հոկտեմբերի 2-ին։ Երկրի բնակչության 99%-ն աֆրիկացիներ են՝ բագանդա, բանյանկոլե, բասոգա և այլ ժողովուրդներ։ Մեծ քաղաքներն են մայրաքաղաք Կամպալան, Ջինջան, Մբալեն։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. մշակում են սրճենի, բամբակենի, թեյ, ծխախոտ, բատատ, ադամաթուզ և այլն, զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Արդյունաբերության ճյուղերից համեմատաբար զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակումն ու հանքարդյունահանումը։ Գյուղական բնակավայրերում ուգանդացիները բնակվում են շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով կապված հիմնակմախքով ու խոտով շրջահյուսված սրածայր հյուղակներում։ XX դարի 40-ական թվականներից կառուցվում են նաև ժամանակակից ոճի շինություններ։

Ուգանդացի դպրոցականներ

Արտաքին հղումներ

  1. * Գրականություն Ուգանդայի մասին
  2. * Ուգանդայի քարտեզը
  3. * Կաղապար:CIA World Factbook link
  4. * Uganda from UCB Libraries GovPubs.
  5. * Country Profile from BBC News.
  6. *Uganda Corruption Profile from the Business Anti-Corruption Portal
  7. * Ուգանդա հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)

Աղբյուրներ


Կաղապար:Uganda-stub