«Խոսրով Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: zh:霍斯罗夫·阿鲁秋尼扬 |
չ Bot: Migrating 4 interwiki links, now provided by Wikidata on d:q1975237 (translate me) |
||
Տող 63. | Տող 63. | ||
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]] |
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]] |
||
[[en:Khosrov Harutyunyan]] |
|||
[[fr:Khosrov Haroutiounian]] |
|||
[[ru:Арутюнян, Хосров Меликович]] |
|||
[[zh:霍斯罗夫·阿鲁秋尼扬]] |
12:07, 14 Մարտի 2013-ի տարբերակ
Խոսրով Մելիքի Հարությունյան (ծ. 1948, մայիսի 30), հայ քաղաքական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, եղել է ՀՀ վարչապետ և ԱԺ նախագահ։
Ծնվել է Երևանում։ 1966-72-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1972-77-ին Բյուրականի օպտիկա-մեխանիկական լաբորատորիայի ինժեներ, ավագ ինժեներ, խմբի ղեկավար, տեխնիկական բաժնի վարիչ։ 1977-84-ին ՀԽՍՀ ԳԱ-ում ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի փորձարարական արտադրամասի պետ, բաժնի վարիչ։ 1984-ին` «Հայավտո» գործարանի արտադրական-դիսպետչերական բաժնի պետ, 1984-86-ին Աշտարակի թիվ 2 «Անուշ» կարի ֆաբրիկայի տնօրեն, 1986-87-ին` Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն, 1987-90-ին` Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1990-92-ին` ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա` նախագահ։ 1992-1993` ՀՀ վարչապետ։ 1993-96-ին` ՀՀ Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի քարտուղար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1996-98-ին` ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, 1998-99-ին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ 1999-2000-ին` ՀՀ տարածքային կառավարման նախարար։ 2000-2001թթ.` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովում նախագահի տեղակալ։ 2009 թվականի մարտի 12-ից 2012թ. մայիսի 31-ը` ՀՀ Հանրային խորհրդի անդամ: 2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:[1]
Նախորդող - |
ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյան 1990 — 30 հուլիսի 1992 |
Հաջորդող Արշակ Սադոյան |
Նախորդող Գագիկ Հարությունյան |
ՀՀ Վարչապետ Խոսրով Հարությունյան 30 հուլիսի 1992 — 02 փետրվարի 1993 |
Հաջորդող Հրանտ Բագրատյան |
Նախորդող Բաբկեն Արարքցյան |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Խոսրով Հարությունյան 04 փետրվարի 1998 — 07 հունիսի 1999 |
Հաջորդող Կարեն Դեմիրճյան |
Նախորդող Դավիթ Զադոյան |
ՀՀ Տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյան 15 հունիսի 1999 — 28 փետրվարի 2000 |
Հաջորդող Լեոնիդ Հակոբյան |
Նախորդող Անահիտ Մարտիրոսյան |
«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյան 2002—ից |
Հաջորդող - |
Աղբյուրներ
|