«Կարեն Դեմիրճյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: pl:Karen Demirczjan |
||
Տող 99. | Տող 99. | ||
[[fr:Karen Demirtchian]] |
[[fr:Karen Demirtchian]] |
||
[[ka:კარენ დემირჭიანი]] |
[[ka:კარენ დემირჭიანი]] |
||
[[pl:Karen Demirczjan]] |
|||
[[ru:Демирчян, Карен Серобович]] |
[[ru:Демирчян, Карен Серобович]] |
21:20, 5 Մարտի 2013-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կարեն Դեմիրճյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | 1932 ապրիլի 17 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | 1999 հոկտեմբերի 27 |
Մահվան վայր | Երևան |
Գերեզման | Գերեզման Կարեն Դեմիրճյանի և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1954)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1961)[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] և Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Երեխաներ | Ստեփան Դեմիրճյան |
Ստորագրություն | |
Karen Demirchyan Վիքիպահեստում |
Կարեն Սերոբի Դեմիրճյան (1932 ապրիլի 17 — 1999 հոկտեմբերի 27) հայ քաղաքական և պետական գործիչ։
Հայաստանի (ՍՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1974-1988։
Դեմիրճյանը եղել է կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1974 – 1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար: Կրկին քաղաքականություն վերադառնալուց հետո, 1999-ին նա դառնում է Հայաստանի անկախ հանրապետության խոսնակ: Հենց նույն տարում էլ նա իր ընկերների հետ միասին սպանվում է Խորհրդարանում նիստերից մեկի ժամանակ:
Կենսագրություն
Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում:
- 1949 թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն:
Կ.Ս. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը:
- 1955 թ. նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
Կ.Ս. Դեմիրճյանի աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ:Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները: Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև` ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը:
- 1958 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է ձեռնարկության կուսակցական կոմիտեի քարտուղար:
- 1959 - 1961 թթ. Կ.Ս. Դեմիրճյանը սովորում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Երևանի էլեկտրատեխնիկական գործարան, աշխատում, որպես գլխավոր ինժեներ, իսկ 1962 թվականից սկսած` դիրեկտոր: Նրա ղեկավարությամբ ձեռնարկության կոլեկտիվը զգալի հաջողություների հասավ արտադրության արդյունավետության բարձրացման, ներքին ռեզերվների ռացիոնալ օգտագործման, նոր արտադրատեսակների յուրացման, արտադրանքի ինքնարժեքի իջեցման, նրա որակի և հուսալիության բարելավման ուղղությամբ:
- 1966 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, ապա` 1971 թ. նոյեմբերի 1` երկրորդ քարտուղար:
- 1972 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ քարտուղար և բյուրոյի անդամ:
1974 թ. նոյեմբերին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար:
- 1974 թ. սկսած Կ.Ս. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ: Պարգևատրվել է` Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշաններով, միութենական և այլ երկրների կառավարական պարգևներով:
- 1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց: Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 թ.:
- 1991 թ. մինչև 1999 թ. Կ.Ս. Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը` «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն:
Երկրում տիրող ծանր իրավիճակը բերեց Կ.Ս. Դեմիրճյանի վերադարձը քաղաքական ակտիվ գործունեության:
- 1998 թ. նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու:
- 1999 թ. մայիսին Կ.Ս. Դեմիրճյանը ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ` հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի` մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները:
Կ.Ս. Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:
Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կ.Ս. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը` կապված Կ.Ս. Դեմիրճյանի հետ:
Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան: 27.12.1999 թ.
Նախորդող Անտոն Քոչինյան |
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյան 1974թ. - 1988թ. |
Հաջորդող Սուրեն Հարությունյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Կարեն Դեմիրճյան 15 մայիսի 1998թ. - 27 հոկտեմբերի 1999թ. |
Հաջորդող Ստեփան Դեմիրճյան |
Նախորդող Խոսրով Հարությունյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյան 17 հունիսի 1999թ. - 27 հոկտեմբերի 1999թ. |
Հաջորդող Արմեն Խաչատրյան |
Արտաքին հղումներ
|
|
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՀԺԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայաստանի ազգային հերոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայ քաղաքական գործիչներ
- 1932 ծնունդներ
- Ապրիլի 17 ծնունդներ
- 1999 մահեր
- Հոկտեմբերի 27 մահեր
- Անձինք նամականիշերի վրա