Jump to content

Սագրադա Ֆամիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սագրադա Ֆամիլիա
կատ.՝ Basílica i Temple Expiatori de la Sagrada Família
իսպ.՝ Basílica y Templo Expiatorio de la Sagrada Familia
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ, votive church? և unfinished building?
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունSagrada Família?
ՀասցեMallorca, 401, Marina, 253, Provença, 450 i Sardenya, 314-318
Դավանանքկաթոլիկություն
ԹեմԲարսելոնայի արքեպիսկոպոսություն
Օծման թվական2010 նոյեմբերի 7
Հոգևոր կարգավիճակMinor basilica
Կազմված էCrypt and Nativity Facade of the Sagrada Família? և Sagrada Família schools?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1], Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն և Համաշխարհային ժառանգություն
Առաջնորդարքիեպիսկոպոս Լյուիս Մարիտնես Սիստաչ
ՆվիրվածՍուրբ ընտանիք
ԱնվանվածՍուրբ ընտանիք
ՃարտարապետԱնտոնիո Գաուդի
Ճարտարապետական ոճկատալոնյան մոդեռնիզմ և Նեոգոթիկա
Կառուցման սկիզբ1882
Կառուցման ավարտ2026 (պլանավորված)
60 մետր[2]
Երկարություն90 մետր[2]
Լայնություն60 մետր[2]
Նավի լայնություն45 մետր[2]
Բարձրություն138 մետր
Շինանյութքար և բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Sagrada Família Վիքիպահեստում
sagradafamilia.org(կատ.), sagradafamilia.org/es/home(իսպ.) և sagradafamilia.org/en/home(անգլ.)
Տաճարի ներքին մասը

Սուրբ ընտանիքի քավության բազիլիկա և մայր տաճար (կատ.՝ Basílica i Temple Expiatori de la Sagrada Família, իսպ.՝ Basílica y Templo Expiatorio de la Sagrada Familia), ավելի հայտնի որպես Սագրադա Ֆամիլիա (Sagrada Família), Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն պատկանող մայր տաճար Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում։ Տաճարի ճարտարապետն է եղել Անտոնիո Գաուդին (1852–1926)։ Չնայած նրան, որ եկեղեցին դեռ գտնվում է կառուցման վիճակում, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ է[3]։ 2010 թվականի նոյեմբերի 7-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը պաշտոնապես օծել է մայր տաճարը[4][5][6]։

Տաճարի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1882-1926 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսելոնը ճարտարապետական ֆանտաստիկ կառույցների, եթերային շինությունների քաղաք է, որին դիպել է մի հանճարեղ մարդու, մի մեծագույն վարպետի՝ Գաուդիի ձեռքը։ Պաշտելով հանդերձ՝ իսպանացիները նրան անվանում են խելագար՝ հավատացած լինելով, որ սովորական մահկանացուն չէր կարող ստեղծել այնպիսի մի տաճար, ինչպիսին «Սուրբ ընտանիքն» է, որի շինարարությունն սկսվել է 1882 թվականին և շարունակվում է մինչև այսօր։ Շուրջ 129 տարի տաճարը կառուցվում է, սակայն նրա կեսն անգամ դեռևս ավարտված չէ։ Ստանձնելով տաճարի շինարարության դժվարին գործը՝ Գաուդին նվիրվեց ամբողջ էությամբ։ Քառասուներեք տարի շարունակ նա չունեցավ ո՛չ անձնական կյանք, ո՛չ որևէ այլ հետաքրքրություն։ Այդ զարմանալի մեծահանճար ճարտարապետը նույնիսկ տուն չէր գնում. ապրում էր կիսավարտ կառույցի խցերից մեկում և աշխարհն ուրացած՝ խելահեղ նվիրումով իրականացնում իր երազանքը։ Պատահում էր, որ քանդել էր տալիս արդեն կանգուն մի հատված՝ չնչին փոփոխություններ կատարելու նպատակով։ Գաուդիի կյանքի իմաստը տաճարն էր և այն ավարտելու անհնարին ցնորքը։ Տաճարը լիովին կանգուն տեսնելու բախտը վւճակված չէր մեկ կյանք ապրած որևէ մարդու։ Հավանաբար հետայսու ևս երկու-երեք սերնդի անձնուրաց աշխատանք և ֆինանսական հսկայական միջոցներ են հարկավոր տաճարը տեսնելու համար այն տեսքով, ինչպիսին պիտի դառնա ըստ Գաուդիի նախագծի։

Ըստ նախագծի՝ կառույցը պետք է լիներ խաչի նման, այսինքն՝ քառաթև, և պետք է ունենար երեք ճակատային մաս՝ Քրիստոսի կյանքի կարևորագույն հատվածների պատկերներով՝ ծնունդը, կյանքը, Հուդայի դավաճանությունն ու մատնությունը, Տիրոջ խաչվելն ու հարությունը։ Այս վերջինը՝ որպես բարու, աստվածայինի հաղթանակի խորհրդանիշի, պիտի լիներ ամենաճոխն ու փառավորը։ Գաուդիի կենդանության օրոք կառուցվեց միայն առաջինը։ Ճակատներից յուրաքանչյուրը պիտի զարդարվեր երկինք մխրճված չորսական աշտարակներով։ Այսինքն՝ ընդհանուր հաշվով տասներկու աշտարակ՝ նվիրված տասներկու Առաքյալներին։ Կենտրոնական մասում պիտի կառուցվեր չորս ժամատուն՝ նվիրված չորս ավետարանիչներին՝ Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին։ Իսկ այդ ամենի կենտրոնում նախատեսված էր կառուցել մյուսներից շատ բարձր երկու սրածայր աշտարակ՝ Հիսուս Քրիստոսի և կույս Մարիամի։

«Սուրբ ընտանիք» տաճարը թեև այժմ էլ կիսավարտ է, սակայն պատմությունից անտեղյակ մարդն այդ չի նկատի, որովհետև այնքան փառահեղ ու անհավատալիորեն շքեղ է, որ ոչ ոքի մտքով չի անցնի, թե այն ավարտելու համար դեռևս տասնամյակներ են հարկավոր։

Անհամար պատուհանները, արտաքին պատերի փոքրիկ խորշերը կառույցին հաղորդում են նուրբ ժանյակի տպավորություն։ Այստեղ ևս անհավատալին ապշեցնում է դիտողին. թվում է անհնար է քարի միջոցով հասնել այդպիսի կատարելության։ Նրբության հետ միաժամանակ տաճարն արտաքուստ շատ վեհատես է ու զանգվածային։ Նրա մեջ ամփոփված է ինչ-որ կախարդանք՝ հանելուկային ու հեքիաթային։ Ներքին հարդարանքը ևս իր ֆանտաստիկությամբ չի զիջում արտաքինին։ Հսկայական սյուները, որոնք առաստաղի տակ բաժանվում են մի քանի մասի, ստեղծում են դարավոր ծառաբների, ճյուղերի պատրանք, իսկ դրանցից վերև աստղազարդ երկինքն է։ Հարթաքանդակները ներկայացնում են ծաղիկներ, իսկ ոլորապտույտ աստիճանները՝ խխունջներ։ Ողջ տաճարը բնության և աստվածայինի միասնություն է։ Այսպիսի բարձր կառույց կարող էր ձեռնարկել ոչ այլ ոք, քան միայն խելագար հանճարը՝ Գաուդին։ Զարմանքդ հազարապատկվում է, երբ մտնում ես ներս և տեսնում տաճարի մանրակերտն իր ամբողջական տեսքով։ Սա արդեն անհավատալիության բարձրակետն է։ Մանրակերտը տեսնելիս ներկային կառույցը քեզ թվում է փոքրիկ մի շինություն՝ ամբողջական կոթողի մեկ տասներորդ մասը։ Եվ այդ «փոքրիկ» կառույցն այսօր տեղավորում է միանգամից 30000 հավատացյալ։

1926 թվականին կիսավարտ տաճարի մոտ տրամվայը հարվածեց բանվորական հասարակ հագուստով թափառաշրջիկ հիշեցնող մի մարդու։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ երկու օր մահվան դեմ պայքարելուց հետո հա մահացավ։ Ոչ ոք չգիտեր՝ ով է այդ մարդը, ովքեր են նրա հարազատները։ Իսկ այդպիսիք չէին հայտնվում։ Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ թափառաշրջիկի կերպարանքով այդ մարդն այն խելահեղ հանճարն է, որը զարմացրել էր ողջ աշխարհին։ Եվ միայն երեք օր անց պարզվեց հանգուցյալի ինքնությունը։ Նրան հատուկ պատիվներով թաղեցին խորանում այն նույն շինության, որ եղել էր նրա կյանքի նպատակը, իսկ հետո եղավ վերջնական հանգստարանը։ Այդ մարդը գերերկրային հանճար Անտոնիո Գաուդին էր։

Իսպանիայի կառավարության տվյալների համաձայն, տաճարի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ հնարավոր է ավարտել 2026 թվականից ոչ շուտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Gómez Gimeno, María José (2006). La Sagrada Familia. Mundo Flip Ediciones. pp. 86–87. ISBN 84-933983-4-9.
  3. [1], , UNESCO World Heritage Centre, accessed 14-11-2010
  4. Drummer, Alexander (2010 թ․ հուլիսի 23). «Pontiff to Proclaim Gaudí's Church a Basilica». ZENIT. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «The Pope Consecrates The Church Of The Sagrada Familia». Vatican City: Vatican Information Service. 2010 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. Delaney, Sarah (2010 թ․ մարտի 4). «Pope to visit Santiago de Compostela, Barcelona in November». Catholic News Service. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Zerbst, Rainer (1988). Antoni Gaudi — A Life Devoted to Architecture. Trans. from German by Doris Jones and Jeremy Gaines. Hamburg, Germany: Taschen. ISBN 3-8228-0074-0.
  • Nonell, Juan Bassegoda (2004). Antonio Gaudi: Master Architect. New York: Abbeville Press. ISBN 0-7892-0220-4.
  • Crippa, Maria Antonietta (2003). Peter Gossel (ed.). Antoni Gaudi, 1852–1926: From Nature to Architecture. Trans. Jeremy Carden. Hamburg, Germany: Taschen. ISBN 3-8228-2518-2.
  • Schneider, Rolf (2004). Manfred Leier (ed.). 100 most beautiful cathedrals of the world: A journey through five continents. Trans. from German by Susan Ghyearuni and Rae Walter. Edison, New Jersey: Chartwell Books. էջ 33. ISBN 978-0-7858-1888-5.
  • AA.VV. (2001). Lunwerg, Barcelona (ed.). Modernisme i Modernistes. ISBN 84-7782-776-1.
  • Barral i Altet, Javier (2001.). L'isard, Barcelona (ed.). Art de Catalunya. Arquitectura religiosa moderna i contemporània. ISBN 84-89931-14-3.
  • Bassegoda i Nonell, Joan (1989). Ed. Ausa, Sabadell (ed.). El gran Gaudí. ISBN 84-86329-44-2.
  • Bassegoda i Nonell, Joan (2002). Criterio, Madrid (ed.). Gaudí o espacio, luz y equilibrio. ISBN 84-95437-10-4.
  • Bergós i Massó, Joan (1999). Ed. Lunwerg, Barcelona (ed.). Gaudí, l'home i l'obra. ISBN 84-7782-617-X.
  • Bonet i Armengol, Jordi (2001). Ed. Pòrtic, Barcelona (ed.). L'últim Gaudí. ISBN 84-7306-727-4.
  • Crippa, Maria Antonietta (2007). Taschen, Köln (ed.). Gaudí. ISBN 978-3-8228-2519-8.
  • Flores, Carlos (2002). Ed. Empúries, Barcelona (ed.). Les lliçons de Gaudí. ISBN 84-7596-949-6.
  • Fontbona, Francesc y Miralles, Francesc (1985). Ed. 62, Barcelona (ed.). Història de l’Art Català. Del modernisme al noucentisme (1888-1917). ISBN 84-297-2282-3.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: editors list (link)
  • Giralt-Miracle, Daniel (2002). Lunwerg (ed.). Gaudí, la busqueda de la forma. ISBN 84-7782-724-9.
  • Gómez Gimeno, María José (2006). Mundo Flip Ediciones (ed.). La Sagrada Familia. ISBN 84-933983-4-9.
  • Lacuesta, Raquele (2006). Diputació de Barcelona, Barcelona (ed.). Modernisme a l’entorn de Barcelona. ISBN 84-9803-158-3.
  • Navascués Palácio, Pedro (2000). Espasa Calpe, Madrid (ed.). Summa Artis. Arquitectura española (1808-1914). ISBN 84-239-5477-3.
  • Permanyer, Lluis (1993). Ed. Polígrafa, Barcelona (ed.). Barcelona modernista. ISBN 84-343-0723-5.
  • Puig i Boada, Isidre (1986). Ed. Nou Art Thor, Barcelona (ed.). El temple de la Sagrada Família. ISBN 84-7327-135-1.
  • Tarragona, Josep Maria (1999). Ed. Proa, Barcelona (ed.). Gaudí, biografia de l’artista. ISBN 84-8256-726-8.
  • Van Zandt, Eleyearr (1997). Asppan (ed.). La vida y obras de Gaudí. ISBN 0-7525-1106-8.
  • Zerbst, Rainer (1989). Taschen (ed.). Gaudí. ISBN 3-8228-0216-6.

Ներքին տարրերի պատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագրադա Ֆամիլիա» հոդվածին։