Նաստասյա Կինսկի
Նաստասյա Կինսկի գերմ.՝ Nastassja Kinski | |||||
---|---|---|---|---|---|
Նաստասյա Կինսկին 1989 թվականին | |||||
Ծնվել է | հունվարի 24, 1961 (63 տարեկան) | ||||
Ծննդավայր | Բեռլին, Գերմանիա | ||||
Քաղաքացիություն | Գերմանիա, ԱՄՆ | ||||
Ազգություն | ամերիկուհի | ||||
Այլ անուն(ներ) | Նաստասյա Ագլայա Նակշինսկի | ||||
Մասնագիտություն | Դերասանուհի | ||||
Ակտիվ շրջան | 1975 - այժմ | ||||
Ժանրեր | Դրամա, Դետեկտիվ, Մելոդրամա | ||||
Ծնողներ | հայր՝ Կլաուս Կինսկի | ||||
Համատեղ ապրող(ներ) | Քուինսի Ջոնս, Ibrahim Moussa? և Ilia Russo? | ||||
Երեխա(ներ) | Սոնյա Քինսքի, Kenya Kinski-Jones? և Aljosha Nakzynski? | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
imdb.com | |||||
|
Նաստասյա Կինսկի (գերմ. Nastassja Kinski, իսկական անունը՝ Նաստասյա Ագլայա Նակշինսկի, գերմ. Nastassja Aglaia Nakszyński, հունվարի 24, 1961[1][2][3][…], Արևմտյան Բեռլին, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանուհի և ամերիկուհի դերասանուհի։ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր (1981 թվական ), «Deutscher Filmpreis» մրցանակի կրկնակի դափնեկիր (1975 թվական, 1983 թվական)։ Հանրահայտ է «Տեսս» (1979 թվական) ֆիլմում խաղացած գլխավոր դերով և Վիմ Վենդերսի ֆիլմերում խաղացած դերերով։ Դերասան Կլաուս Կինսկու դուստրը։
2015 թվականին Երևանում Նաստասյա Կինսկին եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի հունվարի 24-ին[6][7], Արևմտյան Բեռլինում, գերմանացի դերասան Կլաուս Կինսկու և Ռութ Բրիջիթ Տոկի ընտանիքում[8]։ Նրա մայրը վաճառող էր աշխատում խանութում, երբ Կլաուս Կինսկին ծանոթանում է նրա հետ։ Իսկական անունը՝ Նաստասյա Ագլայա Նակշինսկի։ Հայրը նրան անվանել է Դոստոևսկու «Ապուշը» վեպի հերոսուհու պատվին[9]։ Հետագայում նա վերցնում է հոր կեղծանունը։
Նաստասյայի ծնողները բաժանվում են 1968 թվականին։ Նրանց բաժանումից հետո, մինչև 1971 թվականը, նա ապրում է մոր հետ Մյունխենում, 1971 թվականին Կարակասում, 1972 թվականից՝ նորից Մյունխենում։ Դերասանուհին հիշում է, որ այդ ժամանակ նրանք դրամական դժվարություններ ունեին, նրա մայրը չէր աշխատում՝ վաճառելով մնացած իրերը, նրանք ապրում էին ավտոֆուրգոնում՝ մոր սիրեկանի հետ[10]։ Նրա խոսքերով, նա խանութներից գողանում էր մթերքներ և մանր իրեր, որոնք բերում էր տուն։ Նրան, նաև, բռնում են ավտոբուսում անտոմս ուղևորվելու համար։ Սակայն Կինսկին խուսափում էր տուգանքների վճարումներից և դատական ծանուցումներից։ Ավելի ուշ, 1978 թվականին, Կինսկին ձերբակալվում է օդանավակայանում, երբ վերադառնում էր «Մնա ինքդ քեզնով» («Cosi` come sei») ֆիլմի նկարահանումներից, և նա ստիպված է լինում երեք ամիս անցկացնել անչափահասների համար նախատեսված բանտում[10][11][12]։ 1977 թվականին Կինսկին ավարտում է դպրոցը։ Նա ասում է, որ 13-ից մինչև 15 տարեկանը վարում էր անկանոն ապրելակերպ. «Ես նման էի վայրի գազանի։ Գիշերներն անքուն էի անցկացնում և անընդհատ երեկույթների է մասնակցում», իսկ նրա մայրը չէր խոչընդոտում։
15 տարեկան հասակում նրա մոտ սիրավեպ է սկսվում ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ[13][14][15]։ 1976 թվականին Կինսկին նկարահանվում է ֆրանսիական Վոգ ամսագրի ֆոտոսեսիայում, որի հրավիրված խմբագիրն էր հանդիսանում Ռոման Պոլանսկին[16][17]։ Նա ծովահենների կողմից առևանգված արքայադստեր դերում էր։ Պոլանսկու մասնակցությամբ ֆոտոսեսիան անց էր կացվում Սեյշելյան կղզիներում։ Մի քանի տարի անց նա դրականորեն է արտահայտվում Պոլանսկու մասին, նշելով, որ նա իր նկատմամբ վերաբերվում էր «հարգանքով և իրեն պահում էր ջենթլմենին վայել», ճանապարհորդում էր նրա հետ, տանում էր թատրոն և գրքեր էր նվիրում[18]։ ԱՄՆ -ում Պոլանսկու քրեական հետապնդման մասին, նա ասում էր, որ ամերիկյան հասարակության մի մասը շատ կեղծավոր է և երեսապաշտ. «Տեսեք ինչ են արել նրանք Չառլի Չապլինի հետ։ Իսկ այժմ Ռոմանը»[18][19]։
Կինոկարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորամուտը նշել է գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսի «Կեղծ շարժում» («Falsche Bewegung», 1975 թվական) ֆիլմում։ Գյոթեի «Վիլհելմ Մեյստերի ուսման տարիները» վեպի հիման վրա նկարահանված այս ֆիլմում նա խաղում էր իր իսկական ազգանվան տակ՝ Նակշինսկի։ Նրան, Մյունխենի դիսկոտեկում, նկատում է Վիմ Վենդերսի կինը՝ դերասանուհի Լիզա Կրեյցերը, որը Նաստասյային առաջարկում է խաղալ Մինյոնի համր դերը[16]։ Իր առաջին դերակատարման համար նա արժանանում է Գերմանիայի «Deutscher Filmpreis» կինեմատոգրաֆիական մրցանակին «ակնառու նվաճումների համար» անվանակարգում՝ բաժանելով այն Լիզա Կրեյցերի, Հաննա Շիգուլայի և Մարիաննա Հոպպի հետ[20]։
Ռեժիսոր Վոլֆգանգ Պետերսենի «Հանցագործության վայրը» հառուստասերիալի «Հասունության վկայական» («Tatort - Reifezeugnis» 1977 թվական) ֆիլմում նա խաղում է աշակերտուհու դերը, որը սիրային կապի մեջ է գտնվում ամուսնացած ուսուցչի հետ։ Կինսկին արժանանում է «Բեմբի» մրցանակին[21]։ Իր առաջին անգլալեզու կինոնկարում՝ բրիտանական «Hammer Film» ստուդիայի «Սատանայի դուստրը» («To the Devil a Daughter» (1977 թվական)) սարսափ ֆիլմում, Քրիստոֆեր Լիի հետ, Կինսկին խաղում է երիտասարդ միանձնուհու՝ սատանայական պաշտամունքի զոհի դերը։ 1978 թվականին՝ «Մնա ինքդ քեզնով» («Cosi` come sei») ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Մարչելլո Մաստրոյանին, խաղացել է աղջկա՝ տարեց մարդու սիրուհու դերը, որը նրան ներկայացնում էր որպես իր աղջկա և, հնարավոր է, իրականում նրա հայրն էր։ Չնայած իր երիտասարդ տարիքին, բոլոր այդ կինոնկարներում Կինսկին նկարահանվում էր մերկ դրվագներում։
1976 թվականին Կինսկին ծանոթանում է ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ, որը նրան առաջարկում է դերասանական վարպետության դասընթացներ անցնել Լոս Անջելեսի Լի Ստրասբերգի դերասանական ստուդիայում, որտեղ էլ նա տեղափոխվում է վեց ամսով[22]։ 1979 թվականին Պոլանսկին սկսում է Թոմաս Հարդի «Տեսսը՝ դ՛ Էրբերվիլների տոհմից» վեպի էկրանավորումը և Կինսկուն հրավիրում է գլխավոր դեր խաղալ «Տեսս» ֆիլմում։ Դերի նախապատրաստման համար Կինսկին մի քանի ամիս անց է կացնում անգլիական Դորսետ կոմսությունում և Լոնդոնի Ազգային թատրոնում, որպեսզի տիրապետի ճիշտ արտասանություն և ազատվի իր շեշտադրությունից։ Դորսետում նա ապրում էր ագարակում, որտեղ աշխատում էր և կով կթում՝ ինչպես այդ անում էր ֆիլմի հերոսուհին[22]։ Պոլանսկին նրա հետ Անգլիա չի մեկնում՝ վախենալով, որ իրեն կհանձնեն ամերիկյան արդարադատությանը[18]։
Կինոնկարում Կինսկին խաղաց աղքատ գյուղացիական ընտանիքի մանկամիտ աղջկա դերը, որը բռնաբարվում է ենթադրյալ զարմիկի կողմից, ստիպված է լինում ապրել նրա հետ և այնուհետև սպանել նրան։ Ինչպես հիշում է Կինսկին, նկարահանումների ժամանակ նրանք որոշում են, որ կինոնկարը չպետք է ցուցադրվի ԱՄՆ-ում։ «Մոռացիր Ամերիկայի մասին» ասել է նրան Պոլանսկին[18]։ Սակայն ֆիլմը հաջողություն է ունենում, ինչպես ամերիկյան կինոթատրոններում, այնպես էլ քննադատների մոտ և դերասանուհուն հրավիրում են մասնակցելու «Օսկարի» հանձնման հանդիսությանը[18]։ Ֆիլմի նկարահանումներից հետո, իր հարցազրույցում, դերասանուհին նշում է, որ ինքն ունեցել է նման կյանքի փորձ և իրեն կարող է նույնացնել Տեսսի հետ[22]։
Տեսսի դերը, որի համար Կինսկին ստանում է «Ոսկե գլոբուս» մրցանակ («Տարվա նոր աստղ» անվանակարգում) և անվանակարգվում է «Սեզար»-ում, նրան հանրաճանաչություն է բերում և համաշխարհային մակարդակի է բարձրացնում։ Չնայած, որ 1981 թվականին ֆիլմը վեց անվանակարգում առաջադրվում է «Օսկար» կինոմրցանակի, այնուամենայնիվ, Պոլանսկին մրցանակ չի ստանում։ Նույն թվականին Կինսկին, մերկ վիճակում, հայտնվում է հայտնի ֆոտոնկարիչ Ռիչարդ Ավեդոնի պաստառում՝ վիշապօձի գրկում[14]։
«Տեսս»ից հետո, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հրավերով, նկարահանվում է «Ամբողջ սրտով» («One from the heart» (1982 թվական)) ֆիլմում՝ կրկեսային լարախաղաց Լեյլայի դերում[23]։ Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերտը գրում է, որ Կինսկու գեղեցկությունը դարձել է ավելի հասուն, քան «Տեսս»-ում[24]։ Բազմաբյուջե ֆիլմը, որի նկարահանման համար ռեժիսորը պատվիրել էր թանկարժեք դեկորացիաներ, ձախողվում է[23]։ Դերասանուհին, հետագայում, Կոպպոլային համեմատում է փոքրիկ տղայի հետ. «Դա հիշեցնում է ինձ երեխայի, որը ասում է.«Ես ցանկանում եմ, որ ինձ համար դղյակ պատրաստեն։ Գումարը նշանակություն չունի։»[23]։ Ռեժիսոր Պոլ Շրեդերի «Մարդ-կատուներ» («Cat people» (1982 թվական)) սարսափ ֆիլմում Կինսկին խաղում է աղջիկ-փոխակերպուկի դերը, որը սեքսից հետո ունակ է փոխակերպվել ընձառյուծի։ Այդ դերի համար նա անվանակարգվում է կինոֆանտաստիկայի բնագավառում «Սատուրն» ամերիկյան մրցանակի։ Ռոջեր Էբերտը բարձր է գնահատում այդ կինոնկարում Կինսկու խաղը[25]։
1983 թվականին էկրան է բարձրանում Ջեյմս Տոբեկի «Տեսադաշտում» («Exposed») ֆիլմը, որտեղ Կինսկին նկարահանվում է բալետի դերասան Ռուդոլֆ Նուրիևի և Հարվի Կեյտելի հետ։ Կինսկին հանդես է գալիս ֆոտոմոդելի դերում, որին, տեռորիստի խայծի նպատակով, օգտագործում է հատուկ ծառայությունների գործակալը։ Նկարահանման խմբի աշխատանքներում մասնակցություն է ունենում դերասանուհու ապագա ամուսին Իբրահիմ Մուսան[26]։ «New York Times»-ի կինոտեսաբան Ջանեթ Մասլինի խոսքերով, Կինսկին ֆիլմում նայվում է «այնքան աշխույժ և ինքնակամ», որ դա չի կապվում նրա «խաղաքար հատուկ ծառայությունների ձեռքում» կերպարի հետ[27]։ Ինչպես ասում է Տոբեկը, նա սցենարը գրել է հատուկ Կինսկու համար[28]։
«Գարնանային սիմֆոնիա» («Frühlingssinfonie») ֆիլմում նա կատարում է դաշնակահարուհի Կլարա Վիկի դերը՝ գերմանացի երգահան Ռոբերտ Շումանի կնոջ, երկրորդ անգամ արժանանալով «Deutscher Filmpreis» մրցանակին՝ «Ակնառու նվաճումների համար» դասակարգում[29]։
1984 թվականին Կինսկին նկարահանվում է Վենդերսի արտհաուսային «Փարիզ, Տեխաս» («Paris, Texas») ֆիլմում և Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրելիները» («Maria’s lovers») կինոնկարում։ Կոնդալովսկու կինոնկարում, որը նկարահանվել է Անդրեյ Պլատոնովի «Պոտուդան գետը» պատմվածքի հիման վրա, Կինսկին խաղում է պատերազմից վերադարձած ամերիկյան զինվորի կնոջ դերը, որը շատ է սիրում նրան, որ քնի հետը և հեռանում է նրանից։ Նրա կերպարը՝ Մարիան, հղիանում է ճանապարհորդ կիթառահարից, սակայն, արդյունքում, վերամիավորվում է ամուսնու հետ։ «Հոթել «Նյու Հեմփշիր»» («The Hotel New Hampshire»), «Երդվում եմ անհավատարմության մեջ» («Unfaithfully yours»), «Հեղափոխություն» («Revolution») (Ալ Պաչինոյի հետ) ֆիլմերը ամերիկյան կինոթատրոններում հաջողություն չեն ունենում։
Համարյա երկու տարվա ընդմիջումից հետո, դերասանուհին, 1987 թվականին, նկարահանվում է ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Դերեի «Սիրային հիվանդություն» («Maladie d’amour») կինոնկարում։ Դերակատարման համար նա երկրորդ անգամ անվանակարգվում է «Սեզար» մրցանակին՝ «Լավագույն դերասանուհի» դասակարգում։ 1988 թվականին հանդիսանում է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ[30]։
1980-ական թվականների վերջին - 1990-ական թվականների սկզբին նկարահանվում է իտալական ֆիլմերում։ 1989 թվականին, Իտալիայում, դերակատարում է ունենում Իվան Տուրգենևի «Գարնանային ջրեր» վիպակի էկրանավորումում։
1991 թվականին Կինսկին նկարահանվում է Դոստոևսկու վեպի հիման վրա ռեժիսոր Անդրեյ Էշպայի խորհրդա-շվեյցարական «Նվաստվածները և վիրավորվածները» ֆիլմում։ Ֆիլմում, որի պրոդյուսերն էր նրա ամուսին Իբրահիմ Մուսան, Կինսկին խաղում էր Նատաշա Իխմենևաին։ Ռեժիսորը, հիշելով Կինսկիի նկարահանումները, ասում է․ «ինձ ամենից շատ զարմացնում էր իր նկատմամբ բացարձակ անողոքությունը։ Նա երբեք չէր խղճում իրեն, բացարձակ երբեք, ոչնչում, մինչև վերջ»[31]։
1993 թվականին երրորդ անգամ նկարահանվում է Վիմ Վենդերսի մոտ՝ «Այդքան հեռու, այդքան մոտ» («In weiter Ferne, so nah!») կինոնկարում։ 1990 թվականների կեսերից հաճախ նկարահանվում է ամերիկյան ֆիլմերում՝ առավելապես երկրորդական դերերում։ Ամերիկյան «Անկման արագություն» («Terminal velocity» (1994 թվական)) մարտաֆիլմում, որը ցածր գնահատական է ստանում քննադատների կողմից, նա խաղում էր ՊԱԿ-ի նախկին գործակալի դերը, որը, Չառլի Շինի կերպարի հետ միասին, փրկում է խորհրդային ոսկին։ 1990-ական թվականների կեսերին նա հայտնվում է բազմաթիվ հառուսասերիալներում՝ խաղալով աննշան դերեր։ Որոշ ուշադրության են արժանանում նրա դերերը «Մեկ գիշերվա տեսակցություն» («One night stand» (1997 թվական)), «Օրինախախտուհին» («The Intruder» (1999 թվական)), «Ամերիկյան ռապսոդիա» («An American rhapsody» (2001 թվական)) ֆիլմերը։ 1997 թվականին Կինսկին խաղաց Դևիդ Գրինի «Կնքամայրը» («Bella Mafia») ֆիլմում, որը նկարահանվել է Լինդա Լա Պլանտի «Մաֆիայի լավագույն կեսը» պատմվածքի հիման վրա։ Այս ֆիլմում Կինսկին խաղում է հասարակ աղջիկ Սոֆիայի դերը, որը սիրավեպ ուներ Սիցիլիայի մաֆիայի պարագլուխներից մեկի՝ դոն Ռոբերտո Լուչանոյի որդու հետ։
Կինսկու վերջին հայտնվելը կինոյում դարձել է դրվագը Դևիդ Լինչի «Ներքին կայսրություն» («Inland Empire» (2006 թվական)) կինոնկարում, որտեղ նրա մասնակցությամբ ավելի երկարատև դրվագը, ըստ ռեժիսորի խոսքերի, հանվել է մոնտաժման ժամանակ[32]։ 2008 թվականին ռեժիսոր Քվենտին Տարանտինոն բանակցություններ էր վարում Կինսկու հետ՝ «Անփառունակ սրիկաները» («Inglourious Basterds») ֆիլմի նկարահանումներում նրա հավանական մասնակցության շուրջ, սակայն, արդյունքում, այդ դերը ստանում է դերասանուհի Դայան Կրյուգերը[33]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականների սկզբին Կինսկու հարևանուհին էր սկսնակ մոդել Դեմի Մուրը, որը, ըստ նրա խորհրդի, որոշում է դերասանուհի դառնալ[34]։
1984 թվականի հուլիսին Կինսկին ունենում է որդի Ալյոշային (Aljosha)։ Երեխայի ծնունդից երկու ամիս անց Կինսկին ամուսնանում է եգիպտական ծագումով պրոդյուսեր Իբրահին Մուսայի (Ibrahim Moussa) հետ, որը նրանից մեծ էր տասնհինգ տարով[35][36]։ 1986 թվականին նրանք տեղափոխվում են Շվեյցարիա, որտեղ ծնվում է նրանց դուստրը՝ Սոնյան (Sonia Leila)[37][38], այժմ ֆոտոմոդել[39]։ 1990 թվականին Մուսան հանդես է գալիս որպես «Նվաստվածները և վիրավորվածները» ֆիլմի պրոդյուսեր, որում խաղում էր Կինսկին։ 1992 թվականին նրանք բաժանվում են։ Մուսան դատական հայց է ներկայացնում՝ երեխաներին դաստիարակելու իրավունքի համար։ Իր հարցազրույցներում Կինսկին անբարեհաճ է արտահայտվում նախկին ամուսնու վարաբերյալ[40]։
Նրա հայրը՝ Կլաուս Կինսկին, հրատարակում է «Kinski Uncut» հուշագրությունը, որտեղ ակնարկում է, որ արյունապղծական կապի մեջ է մտել դստեր հետ՝ երբ նա դեռ դեռահաս էր[9]։ 1999 թվականի հարցազրույցում Կինսկին ասում է, որ նա ափսոսանք չի զգացել, երբ հայրը մահացել է և նա ներկա չի եղել նրա թաղմանը[10]։ 2013 թվականի հունվարին Նաստասյա Կինսկին մեկնաբանում է Կլաուսի մյուս աղջկա՝ Պոլա Կինսկիի, խոստովանությունը նրանում, որ հայրը բռնաբարել է նրան մանկական և դեռահաս տարիքում. «Ես քրոջս կողմն եմ, ես աջակցում եմ նրան։ Եբ խորապես ցնցված եմ։ Բայց ես հպարտ եմ, որ նա իր մեջ ուժ է գտել այդ գիքը գրելու համար։ Ես գիտեմ բովանդակությունը, ես կարդացել եմ։ Եվ ես երկար ժամանակ լացում էի»[41]։
1991-1997 թվականներին Կինսկին ապրում էր ամերիկացի երգահան Քուինսի Ջոնսի հետ, որը նրանից մեծ էր 28 տարով[42]։ 1993 թվականին Կինսկին նրանից ունենում է դուստր՝ Կենիա (Kenya Julia Miambi Sara)[43]: Նաստասյա Կինսկիի զարմուհին՝ Լառա Նակշինսկին, եղբայրը և քույրը՝ Նիկոլայ Կինսկին և Պոլա Կինսկին, նույնպես, դերասաններ են։ Կինսկին տիրապետում է գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և ռուսերեն լեզուներին[44]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Օրիգինալ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1975 | Կեղծ շարժում | Falsche Bewegung | Մինյոն |
1976 | Սատանայի դուստրը | To the Devil a Daughter | Քեթրին Բեդոուս |
1978 | «Կրքի ծաղկի» հյուրանոցը | Leidenschaftliche Blümchen | Դեբորա Կոլինզ |
1978 | Մնա ինքդ քեզնով | Cosi՝ come sei | Ֆրանչեսկա |
1979 | Տեսս | Tess | Տեսս |
1982 | Ամբողջ սրտով | One from the heart | Լեյլա |
1982 | Մարդ-կատուներ | Cat people | Իռենա |
1983 | Գարնանային սիմֆոնիա | Frühlingssinfonie | Կլառա Շուման |
1983 | Տեսադաշտում | Exposed | Էլիզաբեթ Կառլսոն |
1983 | Լուսինը ջրհորդանում | La Lune dans le caniveau | Լորետտա |
1984 | Երդվում եմ անհավատարմության մեջ | Unfaithfully yours | Դանիելա Իստման |
1984 | Հոթել «Նյու Հեմփշիր | The Hotel New Hampshire | Սյուզի |
1984 | Փարիզ, Տեխաս | Paris, Texas | Ջեյն Հեդերսոն |
1984 | Մարիայի սիրեցյալները | Maria’s lovers | Մարիա |
1985 | Հարեմ | Harem | Դարեն |
1985 | Հեղափոխություն | Revolution | Դեյզի |
1987 | Սիրային հիվանդություն | Maladie d’amour | Ջուլիետա |
1989 | Խաղաղ գիշեր | Silent night | Ջոել |
1989 | Գարնանային ջրեր | Acque di primavera | Մարիա Պոլոզովա |
1989 | Լուսնային գիշեր | In una notte chiaro di luna | Ջոել |
1990 | Լուսաբաց | L' Alba | Կարին |
1990 | Գաղտնիք | Il Segreto | Լյուսիա |
1990 | Եվ լույսը մթության մեջ լուսավորում է | Il Sole anche di notte | Քրիստինա դել Կարպիո |
1991 | Նվաստվածները և վիրավորվածները | Նատաշա Իխմենևա | |
1992 | Իմ սենյակում | In camera mia | Նաստենկա |
1992 | Շիկահերը | La Bionda | Քրիստինա |
1993 | Այդքան հեռու, այդքան մոտ | In weiter Ferne, so nah! | Ռաֆաելլա |
1994 | Պատանդները | Crackerjack | Կատյա |
1994 | Անկման արագություն | Terminal velocity | Կրիս Մորոու (Խրիստա Մոլդովա) |
1996 | Ինչ-որ մեկը սպասում է | Somebody is waiting | Շառլոտա Էլիիս |
1997 | Հայրիկի օրը | Fathers’ day | Քոլետ Էնդրյուս |
1997 | Տխուր տղան | Little Boy Blue | Քեյթ Ուեսթ |
1997 | Մեկ գիշերվա տեսակցություն | One night stand | Կարեն |
1998 | Ciro norte | Ciro norte | |
1998 | Փրկիչը | Savior | Մարիա Ռոուզ |
1998 | Քո ընկերներն ու հարևանները | Your friends & neighbors | Չերրի |
1998 | Սյուզանի նենգ նախագիծը | Susan’s plan | Սյուզան Հոլանդ |
1999 | Սիրո փոփոխականությունը | Playing by heart | |
1999 | Ճանապարպհ դեպի դժոխք | The Lost son | Դեբորա Սպիտց |
1999 | Օրինախախտուհին | The Intruder | Բեջ Մյուլլեռ |
2000 | Երազանքի սահմանը | The Magic of Marciano | Քեթի |
2000 | Ճակատագրական նամանկները | Red letters | Լիդիա Դևիս |
2000 | Թայմշեր | Time share | Ջուլիա Ուեյլանդ |
2000 | Ոսկե փոշի | The Claim | Ելենա Բյորն |
2001 | Սառցե սիրտը | Cold heart | Լինդա Կրոսս |
2001 | Քաղաք և գյուղ | Town & country | Ալեքս |
2001 | Ամերիկական ռապսոդիա | An American rhapsody | Մարգիտ Սանդոր |
2001 | Ոչ մի խոսք ավել | Say nothing | Գրեյս Նիդհեմ |
2001 | Արատի անատոմիա | Diary of a sex addict | Ջեյն Բարդո |
2001 | Քաղաքներից հեռու | Beyond the city limits | Միշա |
2001 | Մարդասպանի համար | Com for murder | Սոնդրա Բրյումել |
2003 | Նորահայտ դրախտ | Paradise found | Մեթ Գոգեն |
2004 | Ճշգրիտ կրկնօրինակ | А ton image | Մաթիլդա |
2006 | Ներքին կայսրություն | Inland Empire | Լեդի |
2007 | Էլի ինչ-որ բան կատարվածից | More Things That Happened | Լեդի |
2011 | Քաղցրություն | Sugar | քույր Նադյա |
2012 | Գիշերը հայտնվում են աստղերը | Il turno di notte lo fanno le stelle | Սոնյա |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Օրիգինալ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1977 | Հասունության վկայական | Tatort - Reifezeugnis | Զինա Վոլֆ |
1996 | Օղակ | The Ring | Արիանա ֆոն Գոտարդ |
1997 | Կնքամայրը | Bella Mafia | Սոֆիա Լուչանո |
1999 | Կարանտին | Quarantine | Հալեն Բրոնտի |
2000 | Ամառային փոթորիկ | A Storm in Summer | Գլորիա Ռոսս |
2001 | Աշխարհի վերջին օրը | The Day the world ended | Ջենիֆֆեր Սթիլման |
2001 | Ինչ է թաքցնում անցյալը | Blind Terror | Սյուզեն Բրայս |
2002 | Զբոսանք քաղաքում | All Around the Town | Կարեն Գրանտ |
2003 | Վտանգավոր կապեր | Les Liaisons dangereuses | Մարիա դե Թուրվել |
2004 | Տիկին հրացանակիր | La Femme Musketeer | լեդի Բոլթոն |
Հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wayne Warga. A Late Date With Nastassia Kinski// Cosmopolitan, 1982.
- John Simon. Kinski // Rolling Stone, 27 мая 1982.
- Time Out London № 1244. - 1993 Արխիվացված 2008-03-12 Wayback Machine (перепечатано в Time Out Москва № 40 / 8 - 14 октября 2007).
- Cameron Docherty. Interview: Nastassja Kinski - Still a daddy’s girl … // The Independent, 26 September 1997.
- Suzie Mackenzie. Daddy’s Girl // The Guardian, 3 июля 1999.
- David Jenkins. Kith and Kinski Արխիվացված 2008-10-30 Wayback Machine // The Daily Telegraph, 8 января 2001.
- David Thomas. The doe-eyed tearawayԱրխիվացված 2013-01-18 Wayback Machine // The Daily Telegraph, 23 мая 2002.
- Ashwin Pinto. I want to do different things, or rather - do things differently // Indiantelevision.com (Andheri, Mumbai, Indien), 23 августа 2003.
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ filmportal.de — 2005.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118562274 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Նաստասյա Կինսկին` «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Internationales Biographisches Archiv. December 3, 2005 (issue 48/2005). В других источниках встречаются даты: 1959 год и 1960 год.
- ↑ John Sandford (ed) (2001) Encyclopedia of Contemporary German Culture (Routledge world reference): 340
- ↑ «DER SPIEGEL 12/1961 - KLAUS KINSKI». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 9,0 9,1 Cintra Wilson. Devoured by demons Արխիվացված 2008-04-08 Wayback Machine // salon.com, Apr. 22, 2004
- ↑ 10,0 10,1 10,2 Suzie Mackenzie. Daddy’s girl // The Guardian, July 3 1999
- ↑ Kith and Kinski Արխիվացված 2008-10-30 Wayback Machine // The Daily Telegraph, January 9 2001
- ↑ Hello miss Kinski Արխիվացված 2008-02-24 Wayback Machine // Zoo Magazine, № 8. - 2005
- ↑ Leaming, Barbera. Polanski, A Biography: The Filmmaker as Voyeur. New York: Simon and Schuster. 1981. 155
- ↑ 14,0 14,1 Richard Corliss. A Sensual Child Comes of Age Արխիվացված 2012-09-15(Timestamp length) archive.today. Time. 2 May 1983, Vol. 121, Iss. 18, pg. 44-49
- ↑ James Morrison. Roman Polanski. University of Illinois Press, 2007. p 127. ISBN 0-252-07446-7, 9780252074462
- ↑ 16,0 16,1 Denise Worrell. Icons: Intimate Portraits. Արխիվացված 2008-02-25 Wayback Machine The Atlantic Monthly Press. 1989. pp. 108-114. ISBN 0-87113-306-7
- ↑ Harlan Kennedy. «A Perfect Tess». American Film. October 1979.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 Wayne Warga. A Late Date With Nastassia Kinski// Cosmopolitan, 1982.
- ↑ Roman Polanski’s Pirate Days | VICE United Kingdom
- ↑ Falsche Bewegung (1975) - Awards
- ↑ «BAMBI - Deutschlands wichtigster Medienpreis». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 22,0 22,1 22,2 Natassia Kinski- Stardom For A Teen-Age 'Tess' - Los Angeles - Nytimes.Com
- ↑ 23,0 23,1 23,2 Coppola, Francis Ford; Phillips, Gene D.; Hill, Rodney. Francis Ford Coppola: Interviews. Univ. Press of Mississippi, (2004) p. 136.
- ↑ «Kinski, as a circus tightrope walker, has a beauty much more mature than in TESS and a wonderful moment when she explains „to make a circus girl disappear, all you have to do is blink your eyes“». См. One From the Heart Արխիվացված 2011-06-06 Wayback Machine // Chicago Sun-Times. January 1, 1982
- ↑ «„Cat People“ moves back and forth between its mythic and realistic levels, held together primarily by the strength of Kinski’s performance and John Heard’s obsession. Kinski is something. She never overacts in this movie, never steps wrong, never seems ridiculous; she just steps onscreen and convincingly underplays a leopard». См. Cat People by Roger Ebert Արխիվացված 2008-10-19 Wayback Machine // Chicago Sun-Times. January 1, 1982
- ↑ Exposed (1983) - Full cast and crew
- ↑ Janet Maslin. Exposed (1983) // New York Times, April 22, 1983.
- ↑ A Sinister Plot Afoot? No, A Movie Being Shot - Nytimes.Com
- ↑ Frühlingssinfonie (1983) - Awards
- ↑ Nastassia Kinski // Официальный сайт Каннского кинофестиваля
- ↑ «Какова основная мысль фильма «Многоточие»?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Дэвид Линч: фильм - это анекдот, и его нельзя разъяснять // Коммерсантъ, № 170 (3501), 13 сентября 2006
- ↑ Тарантино нашел ещё двух «подонков» в свой фильм // lenta.ru, 2 сентября 2008
- ↑ Батлер О. Проблема юбилея // Независимая газета, 16 ноября 2007.
- ↑ Levin E. Catching Up on Orwell’s Favorite Year: Kinski Coos, Barneveld Rebuilds, Gary Hart Counts to '88 and a Goldberg Makes Whoopi on Broadway Արխիվացված 2015-05-04 Wayback Machine // People, December 24, 1984 Vol. 22 No. 27.
- ↑ Bentley L. An Exultant Nastassja Kinski Shows Off Her Healthy Son-and Her Future Husband Արխիվացված 2015-05-04 Wayback Machine // People, July 23, 1984 Vol. 22 No. 4.
- ↑ Celebrities in Switzerland: Nastassja Kinski // switzerland.isyours.com
- ↑ Garcia G. People: Jun. 2, 1986 Արխիվացված 2009-09-06 Wayback Machine // People, Jun. 02, 1986.
- ↑ Индзаги влюбился в Кински // gazeta.ru, 12 марта 2005.
- ↑ Kinski, ex locked in child-visitation battle. Արխիվացված 2015-05-05 Wayback Machine // Daily News, January 14, 1998.
- ↑ «Дочь Клауса Кински обвинила его в изнасиловании - педофилия - RFI». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Docherty С. Interview: Nastassja Kinski - Still a daddy’s girl … // The Independent, 26 September 1997.
- ↑ Jones and Kinski parents of baby girl // Jet, March 1, 1993.
- ↑ Биография Кински на официальном сайте Вима Вендерса Արխիվացված 2010-06-29 Wayback Machine // wim-wenders.com
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նաստասյա Կինսկի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Հոլիվուդի լեգենդ, գերմանական Լոլիտա, ամերիկյան Գարբո. Նաստասյա Կինսկին՝ Երևանում Արխիվացված 2019-08-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաստասյա Կինսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |