Հյուսիսային Ասիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հյուսիսային Ասիա (ռուս.՝ Северная Азия), Ասիա աշխարհամասի հյուսիսային մասն է, որը կազմված է Ռուսաստանի ասիական մասից։ Ժամանակակից Ռուսաստանում դա Ուրալյան, Սիբիրյան և Հեռավոր-արևելյան ֆեդերալ օկրուգներն են։ Անգլալեզու աշխարհագրական աղբյուրներում «Հյուսիսային Ասիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1882 թվականին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Ասիան ձգվում է Ուրալյան լեռներից մինչ Խաղաղ Օվկիանոս ու Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից մինչ Ռուսաստանի հարավային սահման։ Գրեթե ողջ տարածքը ծածկված է տայգայով։
Խոշորագույն գետերն են՝ Օբ, Ենիսեյ, Լենա։
Խոշորագույն լճեր՝ Բայկալ, Թայմիր, Խանկա, Ուբսու-Նուր, Չանի։
Խոշորագույն քաղաքներ՝ Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ, Օմսկ, Չելյաբինսկ, Կրասնոյարսկ, Բառնաուլ, Իրկուտսկ, Տյումեն, Խաբարովսկ, Նովոկուզնեցկ, Կեմերովո, Տոմսկ, Վլադիվոստոկ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության մեծ մասը կազմում են ռուսները։ Այնտեղ բնակվում են նաև ուկրաինացիներ, թաթարներ, յակուտներ, բուրյատներ, գերմանացիներ, բաշկիրներ, բելառուսցիներ, ղազախներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Ասիա» հոդվածին։ |
|