Լոուրենս Օլիվիե
Լոուրենս Քերր Օլիվիե, բարոն Օլիվիե (անգլ.՝ Laurence Kerr Olivier, Baron Olivier [ˈlɒrəns ɵˈlɪvi.eɪ], մայիսի 22, 1907[1][2][3][…], Դորկինգ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հուլիսի 11, 1989[1][2][3][…], Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։
Նրան համարում են 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը[13], հատկապես փայլել է շեքսպիրյան տարբեր երկերի լավագույն դերակատարումներով[14][15]։ Հանդես է եկել անտիկ դրամատուրգիական բեմադրություններում և ամերիկյան ու բրիտանական պիեսների ժամանակակից բեմականացումների մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին Անգլիայի Սուրրեյ կոմսության Դորկինգ քաղաքում, գյուղական հոգևորական Ջերարդ Օլիվիեի ընտանիքում։ Հատկապես ուժեղ կապվածություն է ունեցել վաղամեռիկ մոր` Ագնեսա Լուիսի հետ, որը մահացել է 43 տարեկան հասակում, երբ Օլիվիեն ընդամենը 12 տարեկան էր։ Նա շատ ծանր է տարել մոր անսպասելի վախճանը։ Ավարտել է Օքսֆորդի Ս. Էդվարդի դպրոցը։ 3 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կնոջ անունը Ջիլլ Էսմոնդ էր, ում հետ ապրել է 1930-1940 թվականներին։ Այնուհետև ամուսնացել է հայտնի դերասանուհի Վիվիեն Լիի (1940 - 1960), իսկ 1960 թվականին՝ բրիտանացի դերասանուհի Ջոան Պլաուռայթի հետ, ում հետ ապրել է մինչև կյանքի ավարտը։
Մահացել է 1989 թվականին, երիկամային անբավարությունից[16]։
Կարիերա, մրցանակներ, ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական կարիերան սկսել է 1930 թվականին՝ խաղալով Լոնդոնի Վեստ-էնդ թատրոնում։ Իր շուրջ 60 տարվա դերասանական կարիերայի ընթացքում խաղացել է թատրոնում մոտ 135, կինոյում մոտ 65 և 26 հեռուստատեսային դերեր։
Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 14-րդ տեղում։
Ստացել է 36 և ներկայացված է եղել 26 տարբեր մրցանակների, այդ թվում՝
- 4 Օսկար (ներկայացվել է 13 անգամ, որից 9 անգամ Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում)
- 3 Ոսկե Գլոբուս
- 3 BAFTA
- 5 Էմմի (մրցանակ)
Արժանացել է նաև Վենետիկի կինոփառատոնի Ոսկե առյուծ և Բեռլինի կինոփառատոնի Արծաթե արջ մրցանակների։ Լոնդոնի թատրոնի մրցանակը 1984 թվականին վերանվանվել է նրա անվամբ։ 1960 թվականին ստացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ։ 1970 թվականին Էլիզաբեթ թագուհին նրան շնորհել է բարոնի պատվավոր կոչում[17]։ Նրա անունով է կոչվում Մեծ Բրիտանիայի ամենամեծ թատրոններից մեկը[18], Լոուրենս Օլիվիեն դարձել է ամենաերիտասարդ դերասանը, որ ստացել է բակալավր-ասպետի կոչում[19]։
Դերասան Սփենսեր Թրեյսին մի առիթով նրան անվանել է «մեծագույն անգլալեզու դերասանը աշխարհում»[20], այլ նշանավոր կինոգործիչներ ևս նրան անվանել են մեծագույն դերասաններից մեկը[21][22][23][24][25][26]։
Առավել նշանավոր ֆիլմերն են՝
- «Մոլեգին հողմերի դարավանդ» - 1939
- «Ռեբեկա» - 1940
- «Հպարտություն և նախապաշարմունք» - 1940
- «Լեդի Համիլթոն» - 1941
- «Հենրիխ 5-րդ թագավոր» - 1944
- «Համլետ» - 1948
- «Սպարտակ» - 1960
- «Խարտում» - 1960
- «Ռոմեո և Ջուլիետ» - 1968
- «Նիկոլայը և Ալեքսանդրան» - 1971
- «Խաղ դուրս թռչելու վրա» - 1972
- «Մարաթոնի մասնակիցը» - 1976
- «Տղաները Բրազիլիայից» - 1978
- «Ինչհոն» - 1982
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Оливье Лоренс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ High Profile Alumni — Central School of Speech and Drama.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Kindred Britain
- ↑ 8,0 8,1 8,2 Academy Awards Database
- ↑ 9,0 9,1 https://www.goldenglobes.com/person/laurence-olivier
- ↑ https://event.ku.dk/sonningprisen/prismodtagere/
- ↑ https://web.archive.org/web/20131104113243/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=20
- ↑ https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=22
- ↑ Brunskill, Ian (ed.) (2007) Great Lives: A Century in Obituaries, Times Books, p. 435.
- ↑ Frank Miller "Henry V (1944)", Turner Classic Movies
- ↑ Coleman, pp. 266–267.
- ↑ Coleman, Olivier, 468.
- ↑ Coleman, Terry (2005). Olivier. New York: Henry Holt and Co. ISBN 0-8050-7536-4.
- ↑ «Olivier Theatre». National Theatre. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Picks and Pans: Pages; Midnight Sweets». People Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Tracy quoted in By Myself and Then Some by Lauren Bacall. Harper Paperbacks: 2006. pp. 214–15.
- ↑ Gottfried, Martin (2003). Arthur Miller: His Life and Work. South Boston, MA: DaCapo Press. էջ 275. ISBN 978-0-306-81214-9.
- ↑ Kustow, Michael (2005). Peter Brook: A Biography. New York, NY: St, Martin's Press. էջ 74. ISBN 978-0-312-34034-6.
- ↑ Vermilye, Jerry (2000). The Complete Films of Laurence Olivier. New York, NY: Citadel. էջ 271. ISBN 978-0-8065-1302-7.
- ↑ Drayton, Joanne (2008). Ngaio Marsh Her Life in Crime. Harper. ISBN 978-0-00-732868-0.
- ↑ Roy Plomley (1979 թ․ օգոստոսի 25). «Desert Island Discs». BBC. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Walker, Andrew (2007 թ․ մայիսի 22). «The great pretender». BBC. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Юткевич С. Короли и кроты: Короли и кроты: «Генрих V» и «Ричард ІІІ» Лоуренса Оливье // Юткевич С. Шекспир и кино. М.: Наука, 1973. С.14—32.
- Алексей Бартошевич Шекспир. Англия. XX век.. — Искусство, 1994. — 586 с. — ISBN 5-210-02049-5.
- Jonathan Croall Gielgud: A Theatrical Life 1904-2000. — Continuum, 2001. — 413 с. — ISBN 978-0-8264-1333-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Internet Broadway Database կայքում
- Internet Broadway Database կայքում
- Ричард Третий навсегда
- British Film Institute's Screenonline
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Օլիվիե» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 22 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Հուլիսի 11 մահեր
- 1989 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Վեստմինստերյան աբբայությունում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի կինոդերասաններ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Անգլիացի ռեժիսորներ
- Անգլիացի սցենարիստներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ