«Կորուսյալ տապանը որոնելիս» (անգլ.՝ Raiders of the Lost Ark), ինչպես նաև ավելի հայտնի որպես «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» (անգլ.՝ Indiana Jones and the Raiders of the Lost Ark), արկածային ֆիլմ՝ նկարահանված 1981 թ.-ին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից։ Համարվում է հնագետ և արկածների սիրահար Ինդիանա Ջոնսի մասին պատմող առաջին արկածային ֆիլմաշարը։ Երեխաներին խորհուրդ է դիտվում ֆիլմը դիտել ծնողների հետ միասին։ Այս ֆիլմը կինոքննադատները բազմիցս այն համարել են լավագույն արկածային ֆիլմը։
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Ջոնսը՝ կատարելով ԱՄՆ-ի ռազմական հետախուզության պատվերը, ուղրորվում է առեղծվածային Պատվիրանների տապանը որոնելու։ Առաքելությունն իրագործելու համար նրան օգնության են հասնում հին ընկերը՝ Սալախը և նախկին ընկերուհին՝ Մերիոն Ռեյվենվուդը։ Ջոնսը պետք է տապանը ձեռք բերի նախքան նացիստների ձեռքն ընկնելը, որոնց ղեկավարում է ֆրանսիացի հնագետ Ռենե Բելոկը։
Ֆիլմի սյուժեի և գլխավոր հերոսի նախատիպ է հանդիսացել գերմանացի հնագետ և գրող, մայոր Օտո Ռանը, որը որոնում էր Սուրբ Գրաալը։ Բայց այս մասին Սփիլբերգն ու Լուկասը ոչ մի տեղ չեն հիշատակում։ Կան դրվագներ, որոնք նույնիսկ փոխ են առնվել Օտոյի կյանքից՝ օրինակ երբ Ջոնսը միանգամից կրակում է իր վրա թուր թափահարող մարտիկի վրա։ Օտոն ևս վախենում էր օձերից ճիշտ Ջոնսի նման։
Բրիտանական 4-րդ ալիքի պատվերով Ռիչարդ Սթենլին պետք է նկարահաներ իրական փաստերով ֆիլմ, որի վրա հիմնված էր «Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը և արդյունքում նկարահանվեց Օտո Ռանի իրական կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչպես էր նա որոնում Սուրբ Գրաալը։
«Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը հաճախ համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը` ինչպես արկածային ժանրում, այնպես էլ ընդհանուր առմամբ[6]։ Ֆիլմը 2008 թվականին «Empire» ամսագրրի բոլոր ժամանակների 500 լավագույն ֆիլմերը ցուցակում զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը[7]։
1936 թվականին հնէաբան Ինդիանա Ջոնսը դժվարին ուղի է հարթում Պերուի հնագույն տաճար հասնելու և ոսկե կուռքը գտնելու համար։ Ճանապարհին նա բախվում է իր հակառակորդ հնէաբան Ռենե Բելոկի և տեղաբնակ Հովիտո ցեղի հետ։ Ինդիանան ընկնում է շրջափակման մեջ բազմաթիվ թշնամիների կողմից։ Արդյունքում նա ստիպված կուռքը հանձնում է Բելոկին և փախչում է հիդրոինքնաթիռով։
Ջոնսը վերադառնում է իր դասախոսություններին, որը նա վարում էր Մարշալ քոլեջում։ Այնտեղ հա զրույց է ունենում երկու ռամական հետախույզների հետ։ Զինվորականները տեղեկացնում են, որ նացիստները որոնում են Աբներ Ռավենվուդին, որը Չիկագոյի համալսարանում դասավանդել է Ինդիանային։ Նացիստներին հայտնի է, որ Ռավենվուդը Եգիպտոսի Թանիս քաղաքի առաջատար էքսպերտներից է և նրա մոտ է գտնվում Ռա աստծո գավազանի ծայրակալը։ Ջոնսը հանգում է այն մտքին, որ նացիստները որոնում են Պատվիրանների տապանը։ Նացիստները հավատում էին, որ եթե նրանք ձեռք բերեն տապանը, ապա նրանց բանակը կդառնա անպարտ։ Ռայի ծայրակալը բանալի է հանդիսանում Հոգիների ջրհորը գտնելու համար, որի գաղտնի խցում թաղված է տապանը։