Դուալա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դուալա
գերմ.՝ Kamerun
ԵրկիրԿամերուն Կամերուն
Մակերես210 կմ²
ԲԾՄ13±1 մետր
Բնակչություն2 768 436 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+1
Դուալա (քաղաք) (Կամերուն)##
Դուալա (քաղաք) (Կամերուն)

Դուալա (Կամերունշտադ, Կամերուն[1], ֆր.՝ Douala), Կամերունի խոշորագույն քաղաքը, նրա տնտեսական մայրաքաղաքը, Առափնյա շրջանի և Վուրի դեպարտամենտի կենտրոնը։ Բնակչությունը 1494,7 հազար մարդ է (2001 թվականի տվյալներ)։ Ագլոմերացիայի բնակչությունը կազմում է ավելի քան 3 միլիոն մարդ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուալա քաղաքը գտնվում է Կամերունի արևմտյան մասում, Յաունդեից 250 կմ դեպի արևմուտք, Ատլանտյան օվկիանոսից 24 կմ հեռավորության վրա, Վուրի գետափին։ Քաղաքի հարավային մասը գտնվում է գետի ձախ ափին։ Նավահանգստի հյուսիսային հատվածը հարավայինին միացված է Բոնաբերի կամրջով։ Դուալա քաղաքը երկաթուղով միացված է Յաունդե, Էդեա, Նկոնգսամբա, Նգաունդերե և Կումբա քաղաքներին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուալայում կլիման արևադարձային է։ Դուալայում ջերմաստիճանի կտրուկ տատանումներ չեն լինում, ամբողջ տարին ջերմաստիճանը պահպանվում է +26 °C-ի սահմաններում։ Դուալայի շրջանը բնութագրվում է առատ տեղումներով, հատկապես անձրևային սեզոնին՝ մայիսից մինչև հոկտեմբեր։ Օդի խոնավությունը անձրևային սեզոնին 99% է, 80% տարվա մնացած ժամանակ։ Նախկինում ժամանակակից Դուալայի տարածքը եղել է ճահճային տարածք, քաղաքում հաճախ շոգ է, տոթ ու ամպամած։ Այսպիսի կլիման մեծապես նպաստում է մալարիայի տարածմանը։

Տեղումների ամսական նորման
Դուալա (1971–2000, extremes 1885–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 35.8
(96.4)
39.8
(103.6)
37.8
(100)
36.4
(97.5)
36.0
(96.8)
39.0
(102.2)
32.5
(90.5)
32.0
(89.6)
33.1
(91.6)
35.0
(95)
38.0
(100.4)
38.0
(100.4)
39.8
(103.6)
Միջին բարձր °C (°F) 32.2
(90)
32.8
(91)
32.5
(90.5)
32.1
(89.8)
31.4
(88.5)
29.9
(85.8)
28.1
(82.6)
27.7
(81.9)
29.0
(84.2)
29.8
(85.6)
30.9
(87.6)
31.7
(89.1)
30.7
(87.3)
Միջին օրական °C (°F) 27.8
(82)
28.5
(83.3)
28.2
(82.8)
27.8
(82)
27.3
(81.1)
26.5
(79.7)
25.4
(77.7)
25.3
(77.5)
25.9
(78.6)
26.2
(79.2)
27.1
(80.8)
27.5
(81.5)
27.0
(80.6)
Միջին ցածր °C (°F) 23.4
(74.1)
24.1
(75.4)
23.9
(75)
23.5
(74.3)
23.2
(73.8)
23.0
(73.4)
22.7
(72.9)
22.8
(73)
22.8
(73)
22.5
(72.5)
23.2
(73.8)
23.3
(73.9)
23.2
(73.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 18.0
(64.4)
19.0
(66.2)
18.0
(64.4)
18.3
(64.9)
16.0
(60.8)
18.2
(64.8)
18.2
(64.8)
19.0
(66.2)
18.5
(65.3)
16.8
(62.2)
18.5
(65.3)
18.0
(64.4)
16.0
(60.8)
Տեղումներ մմ (դյույմ) 34.2
(1.346)
54.5
(2.146)
155.2
(6.11)
241.2
(9.496)
276.2
(10.874)
354.1
(13.941)
681.4
(26.827)
687.5
(27.067)
561.2
(22.094)
406.6
(16.008)
123.1
(4.846)
27.5
(1.083)
3602,7
(141,839)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 5 9 15 18 21 23 27 30 26 24 12 5 215
% խոնավություն 80 79 80 81 82 85 87 88 86 84 83 82 83
Միջին ամսական արևային ժամ 193.3 179.1 171.9 176.5 175.8 123.1 72.0 53.2 90.8 131.2 162.1 184.2 1713,2
Աղբյուր #1: World Meteorological Organization[2] Meteo Climat (record highs and lows)[3]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (humidity, 1957–1990)[4], NOAA (sun, 1961–1990)[5]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուալայի առափնյա փողոցը 1907 թվականին

Ժամանակակից Դուալայի շրջանում հայտնված առաջին եվրոպացիները դարձան պորտուգալացիները՝ 1472 թվականին։ Մոտավորապես 1650 թվականին ժամանակակից Դուալայի տարածքում առաջացավ դուալա ժողովրդի բնակավայրը։ 18-րդ դարում բնակավայրը դարձավ անդրատլանտյան ստրկավաճառության կենտրոնը։ 19-րդ դարի կեսերին այստեղ ժամանեցին անգլիացի միսիոներները։ 19-րդ դարի երկրորդ կեսին աֆրիկյան երեք գյուղերի՝ Ակվայի, Բելլի և Դեյդոյի տեղում առաջացավ Կամերուն Սիթի քաղաքը, որը դարձավ եվրոպացիների և տեղացիների միջև առևտրի կենտրոնը։ 1881 թվականին գերմանական «Woerman Linie» ֆիրման դուալի առաջնորդների համաձայնությամբ սկսեց նավահանգիստ կառուցել (մինչև նավահանգստի կառուցումը ծովային առևտուրն իրականացվել է գետի մեջ ամրագրված կամրջանավերի օգնությամբ)։ Այդ ժամանակ արտահանվող հիմնական ապրանքը արմավենու յուղն էր։ 1884 թվականին քաղաքն անցավ գերմանացիներին և ստացավ Կամերունշտադտ անվանումը։ Կամերունշտադտը դարձավ Գերմանական Կամերունի մայրաքաղաքը։

19-րդ դարի վերջում սկսվեց առափնյա փողոցի շինարարությունը։ Շինարարական նախագծերը ղեկավարել է նահանգապետ ֆոն Պուտկամերը, որն աստիճանաբար ապագա Դուալան սովորական աֆրիկյան գյուղից վերածեց ժամանակակից քաղաքի։ Կառուցվել են լայն փողոցներ, կանգնեցվել է պատնեշ, իրականացվել են ճահիճների չորացում, կառուցվել է երկաթուղային կայարան։ Գերմանական պրոտեկտորատի կողմից սկսված մինչև Յաունդե երկաթուղու կառուցումն ավարտվել է ֆրանսիացիների կողմից։ 1901 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց ավելի բարենպաստ կլիմայով Բուեա քաղաք, սակայն Դուալան շարունակեց զարգանալ և մնալ գաղութի տնտեսական կենտրոնը։ 1907 թվականին քաղաքը ստացավ Դուալա ժամանակակից անվանումը։ 1916 թվականին քաղաքն անցավ անգլիացիների և ֆրանսիացիների համատեղ կառավարմանը, իսկ 1919 թվականին ընդգրկվեց ֆրանսիական Կամերունի կազմի մեջ։ 1940 թվականից մինչև 1946 թվականը Դուալան եղել է Կամերունի մայրաքաղաքը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուալան աշխարհագրորեն բաժանված է 4 հիմնական շրջանի. Ակվա, Բոնանջո, Դեյդո և Բոնաբերի։ Ակվան գետին կից կենտրոնական շրջան է, որտեղ կենտրոնացած է գիշերային կյանքը։ Բոնանջոն ևս կենտրոնական շրջան է, հին քաղաք և Դուալայի առևտրային և վարչական կենտրոնը։ Բոնաբերին քաղաքի հյուսիսային հատվածն է, որտեղ գտնվում է նավահանգիստը։

Դուալայի վարչատարածքային բաժանումը․ 6 շրջան, որն իր հերթին բաժանվում է 120 շրջանների։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուալան բազմազգ քաղաք է։ 1987 թվականին ամենամեծ մասնաբաժինը զբաղեցրել են բամիլեկե (47%), բասա (21%), դուալա (11%) և բեթին (9%) էթնիկ խմբերի ներկայացուցիչները։ Մնացած ազգություններին բաժին է ընկել 13%[6]։

Քաղաքի բնակչությունն արագորեն աճում է գյուղերից դեպի քաղաք կամերունցիների զանգվածային վերաբնակեցման պատճառով։ Առավել հաճախ Դուալա են ժամանում Առափնյա նահանգից (բոլոր եկվորների 60,8 %-ը) և Արևմտյան նահանգից (22,5 %) (1987 թվականի տվյալներով)[6]։

Դուալայի բնակչությունը (հազար մարդ)
Գնահատման կամ մարդահամարի ամսաթիվը 1884 1916 1920 1924 1927 1931 1933 1935 1937 1939 1941 1944 1947 1949 1954 1956 1976 1987 1991 1999 2001
Բնակչության թվաքանակը 5,0 29,4 26,4 44,5 54,6 37,0 52,6 56,5 79,4 69,8 76,7 73,8 115,5 76,6 192,4 224,3 637,0 810,0 884,0 1448,3 1494,7

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուալայում բնակվում են տարբեր կրոնի ներկայացուցիչներ, ինչը չի խանգարում նրանց խաղաղ գոյակցել միմյանց հետ։ Դուալայի բնակիչները տարբերվում են համբերատարությամբ և կրոնի հանդուրժողականությամբ, քաղաքում չկան առանձին կրոնական թաղամասեր։ Ամենամեծ մասնաբաժինը զբաղեցնում են քրիստոնեական կրոնների ներկայացուցիչները՝ կաթոլիկներն ու բողոքականները։ Քաղաքում ապրում է նաև իսլամադավան փոքրամասնություն։ Վերջին տարիներին նկատվում է քրիստոնեական աղանդների թվի աճ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուալան երկրի կարևոր արդյունաբերական, առևտրային, քաղաքական և մշակութային կենտրոն է[7]։ Դուալայում կենտրոնացված են Կամերունի խոշորագույն ընկերությունները, գործում է Կամերունում գտնվող Դուալայի ֆոնդային բորսան Eco Market գլխավոր շուկայով։ Դուալայի միջոցով կատարվում է Կամերունի արտահանման մեծ մասը, այդ թվում՝ նավթի, փայտի, բանանի, կակաոյի և սուրճի արտահանումը։

Դուալայի արդյունաբերության ճյուղերից զարգացած են թեթև, սննդի, փայտամշակման, քիմիական, ալյումինի արդյունաբերությունը, ինչպես նաև հեծանիվների, մոտոցիկլետների, տրանզիստորային ընդունիչների հավաքումը[8]։ Քաղաքում կա նավաշինարան[7]։

Դուալան Աֆրիկայի ամենաթանկ քաղաքն է։ Աշխարհի բոլոր խոշոր քաղաքների շարքում Դուալան բնակչության արժեքի առումով (2007 թվականի տվյալներով) 24-րդ տեղում է[9]։ Կյանքի որակի առումով Դուալան զբաղեցնում է 186-րդ տեղը աշխարհի 211 խոշոր քաղաքներից[10]։ Քաղաքի բյուջետային ծախսերը տարեկան կազմում են 69 մլրդ ֆրանկ (1999-2000 թվականներ)։ 1996-2001 թվականներին Դուալայում ընդդիմության ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Յաունդայից ֆինանսական մուտքերը կտրուկ նվազեցին:Դա հանգեցրեց մի շարք ոլորտների ֆինանսավորման զգալի կրճատումների, և, օրինակ հանգեցրեց նրան, որ քաղաքի ճանապարհները գտնվում էին անմխիթար վիճակում, իսկ որոշ թաղամասեր անձրևային սեզոնի ընթացքում անանցնելի էին մեքենաների համար։ 2002 թվականին ֆինանսավորման հետ կապված իրավիճակը կարգավորվել է, սկսվել է ճանապարհային ուղիների վերակառուցումը։

Դուալայի տնտեսական զարգացումը շղթայող լուրջ խնդիրներից մեկը կոռուպցիան է, ինչը սահմանափակում է օտարերկրյա ներդրումների հոսքը։ Մեկ այլ խնդիր է արագ աճող քաղաքի սննդի ապահովումը։

Տրանսպորտ և ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուալան Կամերունի խոշոր տրանսպորտային հանգույցն է, Դուալայի նավահանգստի միջոցով իրականացվում է Կամերունի բոլոր ծովային փոխադրումների 95%-ը[11]։ Նավահանգիստը նաև սպասարկում է Չադի և ԿԱՀ-ի կարիքները, որոնք ելք չունեն դեպի ծով։

Դուալայից 10 կմ հեռավորության վրա գործում է միջազգային օդանավակայանը, որը երկրում առաջին տեղն է զբաղեցնում ուղևորահոսքով։ Օդանավակայանը հայտնի է էլեկտրաէներգիայի անջատման և մանր գողության բարգավաճման դեպքերով։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանիտարական պայմանների առումով Դուալան զբաղեցնում է 179-րդ դիրքը աշխարհի 215 քաղաքներից, որը նա կիսում է Կամերունի մայրաքաղաք Յաունդեի հետ[10]։ 2004 թվականին քաղաքում սկսվել է խոլերայի համաճարակը։

Տեսարժանություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միլենիում» քանդակ
Կամուրջ Վուրի գետի վրայով
  • 19-րդ դարի բրգաձև պալատ։
  • Հանրապետության պողոտա (Avenue de la Republique), Դուալայի գլխավոր փողոցը։ Այդ փողոցի վրա է գտնվում «Ակվա Պալաս» (Aqua Palace) չորս աստղանի հյուրանոցը, որը բացվել է 1951 թվականին։
  • Բոնանջո շրջանի գլխավոր մայրուղին գեներալ դը Գոլի պողոտայում (Avenue du General-de-Gaulle
  • Հանրապետության բուլվարը գտնվում է Դեյդո (Deido) թաղամասում։ Բուլվարը զարդարում է «Միլենիում» ինքնատիպ քանդակը, որն իր գլխի վրա պահում է երկրագունդը։ Քանդակը հավաքվել է կավից, մետաղից և ավտոմեքենայի անվադողերից[11]։
  • Դուալայի թանգարանը գտնվում է քաղաքապետարանի երկրորդ հարկում։ Թանգարանում ներկայացված է բամում և բամիլեկե ժողովուրդների կիրառական արվեստը։
  • Բոնանջոյի արհեստագործական շուկա[11]։
  • Սուրբ Պետրոսի և Պողոսի մայր տաճարը, որը կառուցվել է 1930 թվականին և հանդիսավորությամբ բացվել է 1936 թվականին։
  • Կառավարության հրապարակը (Place de Gouvernement), որի վրա գտնվում է այսպես կոչված «Չինական պագոդա» (La Pagode), որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ Պագոդայում տարբեր տարիներին ապրել են Կամերունի ազգային հերոս Մանգա Բելը, ֆրանսիացի գրող Լուի-Ֆերդինանդ Սելինը[11]։
  • Քաղաքային այգին, որտեղ գտնվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհվածների հուշարձանը։ Այգու մոտ պահպանվել են 1920 թվականից 1930-ական թվականների ֆրանսիական գաղութային կառույցի նմուշները[11]։
  • Վուրի գետի ափը, որի երկայնքով տեղակայված են գրասենյակների և առևտրային ընկերությունների բազմահարկ շենքերը[8]։
  • Վուրի գետի կամուրջը (Pont de Wouri), որը կապում է Դուալայի հարավային մասը հյուսիսայինին, որտեղ գտնվում է Բոնաբերի նավահանգիստը։ Կամուրջը կառուցվել է 1954 թվականին, երկարությունը 1800 մետր է։
  • Գերմանացիների կողմից կառուցված երկաթուղային կայարան։
  • Արդարադատության պալատ։
  • Սպորտի պալատ։
  • «Կոկոտե», «Լիդո» և «Դոմինո» հյուրանոցներ։
  • Դեյդոյի, Նյու Բելի, Բալիի աշխատանքային թաղամասերը նեղ փողոցներով, մեկ հարկանի բարաքներով, ծղոտից և արմավենու խխունջներից պատրաստված խրճիթներով[8]։
  • Պանաֆրիկյան զարգացման ինստիտուտ։
  • Doual'art Արվեստի կենտրոն։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուալան բարեկամական հարաբերություններ ունի հետևյալ քույր քաղաքների հետ․

Քաղաք Երկիր
Աքիսար Թուրքիա
Դակար Սենեգալ
Նյուարկ, Նյու Ջերսի ԱՄՆ
Ֆիլադելֆիա ԱՄՆ

Քաղաքի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 123.
  2. «World Weather Information Service - Douala». World Meteorological Organization. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  3. «Station Douala» (French). Meteo Climat. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Klimatafel von Douala (Duala), Observatorium / Kamerun» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Douala Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  6. 6,0 6,1 L’approvisionnement et la distribution alimentaires a douala (cameroun): logiques sociales et pratiques spatiales des acteaurs Արխիվացված 2011-10-05 Wayback Machine // Institut d’Etudes de Développement Economique et Social
  7. 7,0 7,1 Дуала (город) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  8. 8,0 8,1 8,2 Կաղապար:ССГН
  9. Global/Worldwide Cost of Living Survey Rankings 2007, 2008
  10. 10,0 10,1 Global Quality of Living City Rankings 2007
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Генш К. Центральная Африка. — М.: АСТ: Восток-Запад, 2006. — 415 с. — ISBN 5-478-00187-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուալա (քաղաք)» հոդվածին։