Դերենիկ Դումանյան
Արտաքին տեսք
Ծնվել է | հունվարի 1, 1953[1] (71 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշխատավայր | Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Զավակներ | Գուրգեն Դումանյան |
Դերենիկ Դումանյան | |
Գիտական աստիճան՝ | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Զավակներ | Գուրգեն Դումանյան |
Դերենիկ Հրանտի Դումանյան (հունվարի 1, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ առողջապահության նախարար (2012-2014), ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1953 թվականի հունվարի 1-ին Երևանում, արմատներով Շամշադինի Արծվաբերդ գյուղից է։
1994 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգևով։ Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում։ Կանխարգելիչ բժշկության և առողջապահության կազմակերպում 045 մասնագիտական խորհրդի նախագահն է, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972-1978 թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
- 1978-1979 թթ. - Երևանի «Մալաթիա-Սեբասիտա» կլինիկա և ք. Հոկտեմբերյան, շրջանային կենտրոնական հիվանդանոց՝ ինտերնատուրա
- 1982-1987 թթ.- Մոսկվայի Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, ասպիրանտուրայի հայցորդ, բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970-1971 թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտուտ՝ ցրիչ
- 1971-1972 թթ. – Երևանի թիվ 2 տրիկոտաժի ֆաբրիկա՝ բանվոր
- 1979-1984 թթ. - Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղ՝ տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ
- 1984-1985 թթ. - Երևանի թիվ 19 պոլիկինիկա՝ գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ
- 1985-1986 թթ. – Երքաղգործկոմի առողջապահության բաժին՝ բժիշկ-տեսուչ
- 1986-1992 թթ. - ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ, առողջապահության և սոցիալական ապահովության բաժին՝ ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար
- 1992-1997 թթ. - ՀՀ առողջապահության նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ
- 1997-2011 թթ. – ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ՝ տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ
- 2009 թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար։
- 2009-2012 թթ. - ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ։
- «Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահ և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ։
- 2011 թ. մարտի 4-ից՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար։
- 2011 թ. ապրիլի 30-ին ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր[2]։
- 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։
- 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ առողջապահության նախարար[3]՝պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 23-ը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թ. պարգևատրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի «Չիժևսկու» անվան ոսկե մեդալով,
- 2009 թ.` Ծովակալ Իսակովի անվան մեդալով,
- 1998 թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988 թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար»,
- 2002 թ.՝ ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով,
- 2003 թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
- 2004 թ.՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով,
- 2005 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով,
- 2006 թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
- 2010 թ.` ԼՂՀ նախագահի հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով,
- 2011 թ.` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։
- Ունի լեյտենանատի կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=15221
- ↑ «ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Դ. Դումանյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին
|
Նախորդող - |
Ակադեմիկոս Ս. Վ. Ավդալբեկյանի անվան ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյան 1997 թ. - 2011 թ. |
Հաջորդող Պարունակ Զելվեյան |
Նախորդող Գոհար Քյալյան |
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյան 4 մարտի 2011 թ. - 16 հունիսի 2012 թ. |
Հաջորդող Սամվել Ավետիսյան (ժ/պ), Միքայել Նարիմանյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Դերենիկ Դումանյան 30 մարտի 2009 թ. - 16 հունիսի 2012 թ. |
Հաջորդող Հայրապետ Գալստյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյան 7 հունիսի 2009 թ. - 16 հունիսի 2012 թ. |
Հաջորդող Սերգեյ Մկրտչյան |
Նախորդող Հարություն Քուշկյան |
ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան 16 հունիսի 2012 թ. - 23 ապրիլի 2014 թ. |
Հաջորդող Արմեն Մուրադյան |
|
|
Կատեգորիաներ:
- Հունվարի 1 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- ՀՀԿ անդամներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի առողջապահության նախարարներ
- Հայ բժիշկներ
- Հայաստանի հանրային խորհրդի անդամներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ քաղաքական գործիչներ