Պարունակ Զելվեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարունակ Զելվեյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1966(1966-09-26) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունսրտաբան

Պարունակ Հարությունի Զելվեյան (սեպտեմբերի 26, 1966(1966-09-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Զարկերակային գերճնշման և քնի ապնոէի ոլորտում միջազգային ճանաչում ձեռք բերած գիտնական է, առողջապահության ակտիվ գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Կլինիկական օրդինատուրան անցել է Մոսկվայում՝ Ա. Մյասնիկովի անվան կլինիկական սրտաբանության ինստիտուտում, այնուհետև աշխատել նույն ինստիտուտում որպես զարկերակային գերճնշման լաբորատորիայի գիտաշխատող։ Հետագայում վերադարձել է հայրենիք՝ հիմնադրելով Երիտասարդ Բժիշկների Ասոցիացիա ՀԿ, որը շուտով վերանվանվեց Հայկական Բժշկական Ասոցիացիա։ Պ. Զելվեյանի անմիջական ղեկավարությամբ 2004 թ. Երևանում հաջողությամբ անցկացվեց նախադեպը չունեցող եռաճյուղ հետազոտություն, որի նպատակն էր առաջին անգամ միջազգային ստանդարտներով տալ մայրաքաղաքում զարկերակային գերճնշման լրիվ համաճարակաբանական նկարագիրը և արդյունքների հիման վրա մշակել այդ տարածված ախտաբանության դեմ պայքարի պետական ծրագիր։

Պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրահղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.escardio.org/bodies/Societies/Armenia/society-structure.htm Archived 2007-10-22 at the Wayback Machine. Armenian Cardiologists Association page the European Society of Cardiology website
  2. http://armeda.am/arm/page/structure/ Archived 2009-03-30 at the Wayback Machine. Հայկական Բժշկական Ասոցիացիայի կառուցվածքը