Անդրեյ Կրամարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կրամարիչ
Andrej Kramarić
Կրամարիչը 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 19, 1991(1991-06-19)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 177 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Հոֆենհայմ
Համար 27
Պատանեկան կարիերա
1997-2009 Խորվաթիա Դինամո Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2013 Խորվաթիա Դինամո Զագրեբ 42 (10)
2012-2013   Խորվաթիա Լոկոմոտիվա 44 (20)
2013-2015 Խորվաթիա Ռիեկա 42 (37)
2015-2016 Անգլիա Լեսթեր Սիթի 15 (2)
2015-2016   Գերմանիա Հոֆենհայմ 15 (5)
2016-ներկա Գերմանիա Հոֆենհայմ 68 (28)
Ազգային հավաքական
2005 Խորվաթիա Խորվաթիա Մ14 2 (0)
2007 Խորվաթիա Խորվաթիա Մ16 7 (4)
2007-2008 Խորվաթիա Խորվաթիա Մ17 12 (6)
2008-2009 Խորվաթիա Խորվաթիա Մ18 9 (3)
2008-2010 Խորվաթիա Խորվաթիա Մ19 12 (3)
2011 Խորվաթիա Խորվաթիա Մ20 2 (1)
2009-2013 Խորվաթիա Խորվաթիա Մ21 9 (5)
2014-ներկա Խորվաթիա Խորվաթիա 37 (10)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 13-ի, 2018

Անդրեյ Կրամարիչ (խորվ.՝ Andrej Kramarić, հունիսի 19, 1991(1991-06-19)[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հոֆենհայմի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։

Ֆուտբոլիստի կարիերան Կրամարիչը սկսել է Դինամո Զագրեբում և համարվում է ակումբի երիտասարդական թիմերի լավագույն ռմբարկուն[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 17 տարեկան հասակում, և 2013 թվականին Դինամոյի տնօրենների խորհրդի հետ վիճելուց հետո տեղափոխվեց Ռիեկա[6], որտեղ նա դարձավ 37 գոլի հեղինակ առաջնությունում անցկացրած 42 խաղերում։ 2015 թվականին Կրամարիչը միացավ Լեսթեր Սիթիին[7], որի կազմում 1.5 տարի անցկացնելուց հետո սկզբից վարձավճարով[8], ապա ամբողջությամբ տեղափոխվեց Հոֆենհայմ[9]։

Խորվաթիայի երիտասարդական հավաքականների կազմում Կրամարիչը անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ։ 2010 թվականին նա Խորվաթիայի Մ19 հավաքականի հետ հասավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2014 թվականին։ Հավաքականի հետ մասնակցեց Եվրո 2016-ին[10] և ԱԱ 2018-ին[11]՝ հասնելով վերջինիս եզրափակիչ[12]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրամարիչը Դինամո Զագրեբի ակադեմիայի սան է[13]։ Նա համարվում է Դինամոյի երիտասարդական թիմերի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփած շուրջ 450 գոլերով[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի մայիսի 24-ին՝ Զագրեբի դեմ խաղում[14]։ 2009-10 մրցաշրջանում նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2009 թվականի հուլիսի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Փյունիկի դեմ խաղում[15][16]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը Կրամարիչը խփեց օգոստոսի 1-ին՝ Մեջիմուրյեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[17]։ Խորվաթը դուբլ ձևակերպեց նաև դեկտեմբերի 6-ին՝ Մեջիմուրյեի դեմ երկրորդ խաղում[18]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ և օգնելով Դինամոյին հաղթել Խորվաթիայի առաջնությունը[19]։

Կրամարիչը Դինամոյի կազմում 2009 թվականին

2010-11 մրցաշրջանում Կրամարիչը դուրս մնաց Դինամոյի հիմնական կազմից և խաղադաշտ էր դուրս գալիս հիմնականում որպես փոխարինող, սակայն միևնույն է թիմի հետ հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը[20]։ 2011-12 մրցաշրջանում Կրամարիչի կարգավիճակը չփոխվեց և մինչև ձմեռային դադարը նա անցկացրեց ընդամենը 3 հանդիպում։

2012 թվականի փետրվարին Կրամարիչը վարձավճարով միացավ Լոկոմոտիվային[21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 24-ին՝ Զադարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[22]։ 2012-13 մրցաշրջանում Կրամարիչը դարձավ տարածաշրջանի ամենահմուտ հարձակվողներից մեկը՝ դառնալով 15 գոլի հեղինակ առաջնությունում և ճանաչվելով Խորվաթիայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու։ Բացի այդ, նա օգնեց Լոկոմոտիվային հասնել Խորվաթիայի գավաթի եզրափակիչ՝ 6 խաղում խփած 4 գոլերով, սակայն այստեղ Լոկոմոտիվան 2 խաղերի արդյունքում պարտվեց Հայդուկ Սպլիտին[23][24][25]։

2013-14 մրցաշրջանի սկզբում Կրամարիչը վերադարձավ Դինամո Զագրեբ։ Վերադարձից հետո նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հուլիսի 6-ին՝ փոխարինելով Մարսելո Բրոզովիչին Խորվաթիայի սուպերգավաթի Հայդուկ Սպլիտի դեմ խաղի 90-րդ րոպեին[26]։ Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1-1 հաշվով և Դինամոն հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[27]։ Հուլիսի 19-ին՝ Զադարի դեմ խաղում Կրամարիչը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[28]։ Այնուամենայնիվ, օգոստոսին խորվաթը սկսեց ավելի քիչ խաղաժամանակ ստանալ, ինչից հուսահատվեց և բողոքեց հարցազրույցներում[6][29]։ Սա դուր չեկավ Դինամոյի տնօրեն Զորան Մամիչին, ով որոշեց վաճառել Կրամարիչի տրանսֆերը[30][31]։

Ռիեկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 31-ին Կրամարիչը տեղափոխվեց Ռիեկա։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Սլավեն Բելուպոյի դեմ խաղում։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[32]։ Հոկտեմբերի 9-ին՝ Խորվաթիայի գավաթի Զմայ Բլատոյի դեմ խաղում Կրամարիչը դարձավ 8 գոլի հեղինակ, իսկ Ռիեկան հաղթեց 11-0 հաշվով[33]։ Նոյեմբերի 7-ին՝ Լիոնի դեմ խաղում խորվաթը խփեց իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում[34][35]։ Դեկտեմբերի 8-ին՝ Իստրա 1961-ի դեմ խաղում Կրամարիչը ձևակերպեց իր առաջին հետ-տրիկը պրոֆեսիոնալ կարիերայում՝ այս խաղում չիրացնելով նաև 11-մետրանոց հարվածը[36][37]։ 2014 թվականի մարտի 1-ին նա դուբլ ձևակերպեց Սպլիտի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[38]։ Իր առաջին մրցաշրջանում Ռիեկայի կազմում Կրամարիչը անցկացրեց 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, նա ակումբի հետ հաղթեց Խորվաթիայի գավաթը[39]՝ եզրափակչում պարտության մատնելով Դինամո Զագրեբին[40][41]։ 2014 թվականի հուլիսի 11-ին Ռիեկան հաղթեց նաև Խորվաթիայի սուպերգավաթը՝ նորից պարտության մատնելով Կրամարիչի նախկին ակումբ Դինամո Զագրեբին[42][43]։

2014-15 մրցաշրջանի առաջին երկու հանդիպումներում Կրամարիչը դարձավ 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ հուլիսի 20-ին նա երկու գոլ խփեց Զագրեբի դեմ խաղում[44] և հուլիսի 27-ին հետ-տրիկ ձևակերպեց Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[45]։ Օգոստոսի 10-ին և 16-ին Կրամարիչը դուբլ ձևակերպեց համապատասխանաբար Սպլիտի[46] և Սլավեն Բելուպոյի[47] դեմ խաղերում։ Հոկտեմբերի 23-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Ֆեյենորդի դեմ խաղում[48]։ Նոյեմբերի 9-ին խորվաթը դարձավ 5 գոլի հեղինակ Լոկոմոտիվայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[49]։ Ավելի քան 14 տարի ոչ մի ֆուտբոլիստ չէր կարողացել 4-ից ավելի գնդակ խփել Խորվաթիայի առաջնության մեկ խաղում[50]։ Բացի այդ, նա դարձավ Խորվաթիայի պատմության երկու ֆուտբոլիստներից մեկը, ով 5 գոլ է խփել մեկ խաղում[51]։ Մինչև ձմեռային դադարը Կրամարիչը անցկացրեց 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Կրամարիչը Լեսթերի կազմում 2015 թվականին

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 8-ին Կրամարիչը 3.5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[7][52]։ Ակումբը նրա համար վճարեց 9 միլիոն ֆունտ ստերլինգ[53][54]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 17-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[55][56]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց փետրվարի 10-ին՝ Արսենալի դեմ խաղում[57][58]։ 2015-16 մրցաշրջանում Կրամարիչը չկարողացավ ամրապնդվել Լեսթերի հիմնական կազմում, իսկ Լեսթերը հաղթեց Պրեմիեր Լիգան[59][60]։ Այնուամենայնիվ, խորվաթը չստացավ չեմպիոնի մեդալ, քանի որ անցկացրել էր ընդամենը 2 հանդիպում առաջնությունում, իսկ մեդալի համար անհրաժեշտ էր առնվազն 5 խաղ[61]։

Հոֆենհայմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 20-ին Կրամարիչը վարձավճարով միացավ Հոֆենհայմին[8][62]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 23-ին՝ փոխարինելով Էդուարդո Վարգասին Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[63]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 13-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում[64]։ Այս խաղում նա հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 77-րդ րոպեին։ Մայիսի 25-ին Հոֆենհայմը գնեց Կրամարիչի ամբողջ տրանսֆերը[9][65]՝ նրա հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[66][67]։

2016 թվականի օգոստոսի 21-ին Կրամարիչը հետ-տրիկ ձևակերպեց Գերմանիայի գավաթի Էգեստորֆ/Լանգրեդերի դեմ խաղում[68]։ Սեպտեմբերի 11-ին՝ Մայնցի դեմ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումը ավարտվեց 4-4 հաշվով[69]։ 2017 թվականի փետրվարի 18-ին Կրամարիչը դուբլ ձևակերպեց Դարմշտադտի դեմ խաղում[70]։ Մայիսի 13-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-3 հաշվով[71]։ 2016-17 մրցաշրջանում Հոֆենհայմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը առաջնությունում, իսկ Կրամարիչը դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն խփած 15 գոլերով և ճանաչվեց Հոֆենհայմի տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Այս մրցաշրջանում նա համարվում էր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկլաս Զյուլեի, Սանդրո Վագների, Սեբաստիան Ռուդիի և Ադամ Սալայի հետ միասին[72]։

2018 թվականի փետրվարի 10-ին Կրամարիչը դուբլ ձևակերպեց Մայնցի դեմ խաղում[73]։ Ապրիլի 27-ին նա դարձավ 3 գոլի հեղինակ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով Հոֆենհայմին հաղթել 3-1 հաշվով[74][75]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրամարիչը ներկայացրել է Խորվաթիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում՝ դրանց կազմում անցկացնելով 53 հանդիպում և դառնալով 22 գոլի հեղինակ։ 2010 թվականին նա Խորվաթիայի Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով իր թիմին հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ Խորվաթիան 2-1 հաշվով պարտվեց Ֆրանսիային[76]։

Իր դեբյուտը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Կրամարիչը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Կիպրոսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[77]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի խփեց սեպտեմբերի 9-ին՝ Մալթայի դեմ խաղում[78][79]։ 2016 թվականին Կրամարիչը Խորվաթիայի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությունը[10]՝ 3 անգամ փոխարինման դուրս գալով խաղերի վերջնամասում[80]։ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Ուկրաինայի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ[81]՝ օգնելով Խորվաթիային հաղթել 2-0 հաշվով և ապահովել մասնակցությունը 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլին[82]։

2018 թվականի հունիսի 4-ին Կրամարիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[11][83]։ Նա մասնակցեց խմբային փուլի բոլոր 3 խաղերին[84]՝ օգնելով Խորվաթիային գրավել առաջին հորիզոնականը 9 միավորով[85][86]։ Հուլիսի 7-ին՝ քառորդ եզրափակչի Ռուսաստանի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ[87][88], իսկ Խորվաթիան հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների միջոցով[89][90]։ Հուլիսի 11-ին Կրամարիչը փոխարինման մտավ Անգլիայի դեմ խաղի լրացուցիչ ժամանակում[91][92], իսկ Խորվաթիան հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ առաջնության եզրափակիչ[12][93]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 13-ի դրությամբ[94]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Զագրեբ 2008–09 Պրվա Լիգա 1 0 1 0
2009–10 24 7 5 4 5 0 34 11
2010–11 12 1 3 4 2 0 17 5
2011–12 1 0 2 1 3 1
2013–14 4 2 3 1 1 0 8 3
Ընդհանուր 42 10 10 9 10 1 1 0 63 20
Լոկոմոտիվա (վարձավճար) 2011–12 Պրվա Լիգա 13 5 13 5
2012–13 31 15 6 4 37 19
Ընդհանուր 44 20 6 4 0 0 0 0 50 24
Ռիեկա 2013–14 Պրվա Լիգա 24 16 6 10 4 1 34 27
2014–15 18 21 12 7 1 0 31 28
Ընդհանուր 42 37 6 10 16 8 1 0 65 55
Լեսթեր Սիթի 2014–15 Պրեմիեր Լիգա 13 2 2 1 15 3
2015–16 2 0 3 1 5 1
Ընդհանուր 15 2 2 1 0 0 3 1 20 4
Հոֆենհայմ 2015–16 Բունդեսլիգա 15 5 15 5
2016–17 34 15 2 3 36 18
2017–18 34 13 2 0 6 0 42 13
Ընդհանուր 83 33 4 3 6 0 0 0 93 36
Կարիերայի ընդհանուր 226 102 28 27 32 9 5 1 291 139

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 13-ի դրությամբ[94]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 4 2
2015 5 1
2016 10 2
2017 8 3
2018 10 2
Ընդհանուր 37 10

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Սեպտեմբերի 9, 2014 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա Մալթա Մալթա
2–0
2–0
Եվրո 2016 Որակավորում
2 Հոկտեմբերի 13, 2014 Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա Ադրբեջան Ադրբեջան
1–0
6–0
3 Հունիսի 7, 2015 Անջելկո Հերժավեց մարզադաշտ, Վարաժդին, Խորվաթիա Ջիբրալթար Ջիբրալթար
4–0
4–0
Ընկերական խաղ
4 Մայիսի 27, 2016 Կոպրիվնիցա մարզադաշտ, Կոպրիվնիցա, Խորվաթիա Մալթա Մալթա
1–0
1–0
5 Նոյեմբերի 15, 2016 Ուինդզոր Պարկ, Բելֆաստ, Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա
3–0
3–0
6 Հոկտեմբերի 9, 2017 Օլիմպիական մարզադաշտ, Կիև, Ուկրաինա Ուկրաինա Ուկրաինա
1–0
2–0
ԱԱ 2018 Որակավորում
7
2–0
8 Նոյեմբերի 9, 2017 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա Հունաստան Հունաստան
4–1
4–1
9 Հունիսի 8, 2018 Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա Սենեգալ Սենեգալ
2–1
2–1
Ընկերական խաղ
10 Հուլիսի 7, 2018 Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, Ռուսաստան Ռուսաստան Ռուսաստան
1–1
2–2
ԱԱ 2018

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամո Զագրեբ

Ռիեկա

Լեսթեր Սիթի

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Croatia - A. Kramarić - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  5. 5,0 5,1 «Kramarić je za Dinamo već zabio 450 golova!». jutarnji.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  6. 6,0 6,1 «Tužna sudbina Andreja Kramarića: Za Dinamo živi, a Mamići ga tjeraju jer se požalio na malu minutažu» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  7. 7,0 7,1 «Leicester City Agree Deal For Andrej Kramaric» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  8. 8,0 8,1 «Kramaric joins Hoffenheim from Leicester». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  9. 9,0 9,1 «Leicester: Record signing Andrej Kramaric joins Hoffenheim on permanent deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  10. 10,0 10,1 Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 17). «Croatia Euro 2016 Squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  11. 11,0 11,1 «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  12. 12,0 12,1 Murray, Scott (2018 թ․ հուլիսի 12). «World Cup 2018 semi-final: Croatia 2-1 England (aet) – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  13. «Andrej Kramaric: Croatia's antidote to adversity at the 2018 World Cup | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  14. «GNK Dinamo Zagreb - NK Zagreb, May 24, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  15. «FC Pyunik Erewan - GNK Dinamo Zagreb, Jul 14, 2009 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  16. ««ՓՅՈՒՆԻԿ»-«ԴԻՆԱՄՈ»` 0:0». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  17. «GNK Dinamo Zagreb - NK Medjimurje Cakovec, Aug 1, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  18. «NK Medjimurje Cakovec - GNK Dinamo Zagreb, Dec 6, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  19. «Tužno Dinamovo slavlje». Sportnet (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  20. «Dinamu u Varaždinu dvostruka kruna». Sportnet (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  21. «Kramarić poslan na posudbu». Sportnet (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  22. «NK Lokomotiva Zagreb - NK Zadar, Feb 24, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  23. «Hajduk Split vs. Lokomotiva Zagreb - 8 May 2013 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  24. «Lokomotiva Zagreb vs. Hajduk Split - 22 May 2013 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  25. «Hajduk je osvajač Kupa! Splićani odigrali neodlučeno s Lokomotivom i s ukupnih 5:4 osvojili trofej». Sportnet (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  26. «Dinamo Zagreb vs. Hajduk Split - 6 July 2013 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  27. «Foto/video: Dinamo tek nakon lutrije penala porazio Hajduk i osvojio Superkup». Sportnet (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  28. «GNK Dinamo Zagreb - NK Zadar, Jul 19, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  29. «'AKO NE RAČUNATE NA MENE, ONDA ME PUSTITE IZ DINAMA' Kramarić odbrusio Zoranu Mamiću». jutarnji.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  30. «ZORAN MAMIĆ PORUČIOKRAMARIĆU DA POTRAŽI NOVI KLUB 'Naštetio je Dinamu uoči utakmice u Beču'». jutarnji.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  31. Holiga, Aleksandar (2018 թ․ հունիսի 5). «Andrej Kramaric: Croatia hero who risked his career for his principles». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  32. «Slaven Belupo Koprivnica - HNK Rijeka, Sep 15, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  33. «HNK Rijeka - BSK Zmaj Blato, Oct 9, 2013 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  34. «HNK Rijeka - Olympique Lyon, Nov 7, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  35. «Kako je Dinamovo dijete Kramarić proslavilo Rijeku» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  36. «HNK Rijeka - NK Istra 1961, Dec 8, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  37. «Andrej Kramarić zabio tri gola i promašio penal za novi remi» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  38. «HNK Rijeka - RNK Split, Mar 1, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  39. «Video: Dinamo pao bez ispaljenog metka, Rijeka osvojila Kup». Sportnet (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  40. «GNK Dinamo Zagreb - HNK Rijeka, May 7, 2014 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  41. «HNK Rijeka - GNK Dinamo Zagreb, May 13, 2014 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  42. «Dinamo Zagreb vs. Rijeka - 11 July 2014 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  43. «Rijeka je osvojila Superkup nakon potpune dominacije protiv Dinama!» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  44. «NK Zagreb - HNK Rijeka, Jul 20, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  45. «HNK Rijeka - HNK Hajduk Split, Jul 27, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  46. «RNK Split - HNK Rijeka, Aug 10, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  47. «HNK Rijeka - Slaven Belupo Koprivnica, Aug 16, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  48. «HNK Rijeka - Feyenoord Rotterdam, Oct 23, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  49. «HNK Rijeka - NK Lokomotiva Zagreb, Nov 9, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  50. «Rijeka 'šesticom' razbila Lokose! Čudesni Andrej Kramarić zabio pet pogodaka!» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  51. «Kramarić napravio nešto što u Prvoj HNL nismo vidjeli 14 godina!» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  52. «Leicester confirm deal to sign Kramaric». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  53. «Andrej Kramaric: Leicester sign striker for club record £9m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  54. «Andrej Kramaric: Leicester sign striker for club record £9m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  55. «Leicester City - Stoke City, Jan 17, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  56. «Leicester City 0-1 Stoke City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  57. «Arsenal FC - Leicester City, Feb 10, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  58. «Arsenal 2-1 Leicester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  59. 59,0 59,1 «Leicester City win Premier League title after Tottenham draw at Chelsea». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  60. «Leicester City win Premier League: How they did it differently». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  61. «Which Leicester players get a Premier League winners' medal?». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  62. Editorial, Reuters. «Hoffenheim sign striker Kramaric on loan from Leicester». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  63. «TSG 1899 Hoffenheim - Bayer 04 Leverkusen, Jan 23, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  64. «SV Werder Bremen - TSG 1899 Hoffenheim, Feb 13, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  65. «Hoffenheim complete signing of Andrej Kramaric from Leciester». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  66. «Leicester City flop Andrej Kramaric signs for Hoffenheim». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  67. «Kramaric joins Hoffenheim from Leicester». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  68. «1.FC Germania Egestorf/Langreder - TSG 1899 Hoffenheim, Aug 21, 2016 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  69. «1.FSV Mainz 05 - TSG 1899 Hoffenheim, Sep 11, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  70. «TSG 1899 Hoffenheim - SV Darmstadt 98, Feb 18, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  71. «SV Werder Bremen - TSG 1899 Hoffenheim, May 13, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  72. «What is behind Julian Nagelsmann's Hoffenheim success? We profile the 29-year-old manager of the year». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  73. «TSG 1899 Hoffenheim - 1.FSV Mainz 05, Feb 10, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  74. «TSG 1899 Hoffenheim - Hannover 96, Apr 27, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  75. «Kramaric hat-trick puts Hoffenheim in Champions League spot». ProSoccerTalk (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  76. «France U19 - Croatia U19, Jul 27, 2010 - European U19 Championship 2010 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  77. «Croatia - Cyprus, Sep 4, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  78. «Croatia - Malta, Sep 9, 2014 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  79. uefa.com (2014 թ․ սեպտեմբերի 9). «UEFA EURO 2016 - History - Croatia-Malta – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  80. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Croatia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  81. «Ukraine - Croatia, Oct 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  82. UEFA.com. «European Qualifiers - Ukraine-Croatia». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  83. «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez». hns-cff.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  84. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Andrej KRAMARIC - Andrej Kramaric - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  85. NDTVSports.com. «World Cup 2018: Croatia Beat Iceland To Secure First Place In Group D – NDTV Sports». NDTVSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  86. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Iceland - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  87. «Russia - Croatia, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  88. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Russia - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  89. «World Cup 2018: Croatia beat hosts Russia 4-3 on penalties to reach semi-final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  90. Editorial, Reuters. «Russia's World Cup dream ends with Croatia shootout defeat». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  91. «Croatia - England, Jul 11, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  92. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - England - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  93. «Croatia vs England LIVE SCORE: Latest updates from World Cup semi-final at the Luzhniki Stadium». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  94. 94,0 94,1 «Andrej Kramarić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  95. «Kramarić nogometaš godine MAXtv Prve lige!». tportal.hr. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  96. «Andrej Kramarić najbolji po izboru kapetana - Hrvatski nogometni savez». hns-cff.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Կրամարիչ» հոդվածին։