Ռաֆայելի դիմանկարներ
Ռաֆայել Սանտիի դիմանկարչական արվեստից պահպանվել են մոտավորապես 20 ստեղծագործություններ, որոնք հաստատապես պատկանում են նկարչի վրձնին։ Այս գործերի մեծ մասը գտնվում է Իտալիայում՝ Պիտտի և Ուֆֆիցի թանգարաններում։ Ռաֆայելի դիմանկարների մեծ մասը, որոնք ստեղծվել են մինչև 1505 թվականը, դարձել են սուր քննարկումների առարկա՝ բացառությամբ Պիետրո Բեմբոյի դիմանկարի։ Այդ շրջանում ստեղծված գործերի մեծ մասը վերագրվել են Պերուջինոյին, Ֆրանչեսկո Ֆրանչին, Լորենցո Դի Կրեդիին, Ռիդոլֆո Գիռլանդայոյին։
1504 թվականին Ֆլորենցիա տեղափոխվելուց հետո նկարիչը կրում է Լեոնարդո դա Վինչիի ազդեցությունը։ 1510-ական թվականներին ստեղծված դիմանկարները նորույթ էին դիմանկարչական արվեստում և իրենց ազդեցությունն ունեցան նկարիչների մի քանի սերունդների վրա, այդ թվում՝ Ժակ Լուի Դավիդի և Էնգրի։ Հռոմեական շրջանի դիմանկարները հագեցած են բացառիկ հոգեբանությամբ։ Նկարիչը փնտրում և գտնում է նոր ուղիներ՝ բնորդի ներաշխարհին հասնելու համար։ Նա հրաժարվում է բնանկարային ֆոնի պատկերումից և ամբողջովին կենտրոնանում է կերպարի վրա։ Յուրաքանչյուր բնորդի առանձնահատուկ անհատականությունը ներդաշնակ է անձի վեհ, իդեալական գաղափարի հետ, ինչը բնորոշ է Բարձր Վերածննդին։
Ռաֆայելի դիմանկարների գլուխգործոց է համարվում ընկերոջ՝ Բաղդասար Կաստիլյոնեի դիմանկարը, որը գտնվում է Լուվրում (1515 թ.)[1]: Նկարն արժանացել է Ռուբենսի և Ռեմբրանդի բարձր գնահատականին[2]։ Կարդինալներ Ջուլիո Մեդիչիի և Լուիջի Ռոսսիի հետ Լև 10-րդի դիմանկարի (1518 թ.) ուսումնասիրությունից պարզվել է, որ Ռաֆայելի արվեստում զգալի են աշակերտների, հատկապես Ջուլիո Ռոմանոյի ներդրումները։ Ռաֆայելին վերագրվող ուշ շրջանի գործերն աչքի են ընկնում անսովոր սառնությամբ, գեղարվեստական բարդացված լուծումներով և գունային շինծու համադրություններով, որոնք ազդարարում էին մանիերիզմի սկիզբը։
Առանձին ընդգծվել են.
Ստեղծված Պերուջայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկար | Անվանում | Տարեթիվ | Տեխնիկա | Հիմք | Չափսեր, սմ | Երկիր | Քաղաք | Պահման վայր |
---|---|---|---|---|---|---|---|---|
Անծանոթի դիմանկարը (հաճախ վերագրվում է Պերուջինոյին) |
մոտ. 1503-04 | յուղաներկ | տախտակ | 45×31 | Իտալիա | Ֆլորենցիա | Ուֆֆիցի | |
Պերուջինոյի դիմանկարը (հաճախ վերագրվում է Լորենցո դի Կրեդիին) | մոտ. 1504 | յուղաներկ | տախտակ | 57×42 | Իտալիա | Ֆլորենցիա | Ուֆֆիցի | |
Անծանոթի դիմանկարը (Ռաֆայել, Վիեննա) | մոտ. 1503-1504 | յուղաներկ | տախտակ | 47×37 | Ավստրիա | Վիեննա | Լիխտենշտեյնների հավաքածու | |
Պատանու դիմանկար (Պիետրո Բեմբո) | մոտ. 1504 | յուղաներկ | տախտակ | 54x39 | Հունգարիա | Բուդապեշտ | Կերպարվեստի թանգարան |
Ստեղծված Ֆլորենցիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկար | Անվանում | Տարեթիվ | Տեխնիկա | Հիմք | Չափսեր, սմ | Երկիր | Քաղաք | Պահման վայր |
---|---|---|---|---|---|---|---|---|
Էմիլյա Պիա դե Մոնտեֆելտրո | մոտ. 1504-05 | յուղաներկ | տախտակ | 58×36 | ԱՄՆ | Բալթիմոր | Բաթիմորի գեղարվեստի թանգարան | |
Ելիզավետա Գոնզագայի դիմանկարը | մոտ. 1504-05 | յուղաներկ | տախտակ | 53×37 | Իտալիա | Ֆլորենցիա | Ուֆֆիցի | |
Գվիդոբալդո Մոնտեֆելտրո | մոտ. 1506 | յուղաներկ | տախտակ | 69×52 | Իտալիա | Ֆլորենցիա | Ուֆֆիցի | |
Խնձորներով պատանին (Ֆրանչեսկո Մարիա դելլա Ռովերե) |
մոտ. 1505 | յուղաներկ | տախտակ | 47x35 | Իտալիա | Ֆլորենցիա | Ուֆֆիցի | |
Միաեղջյուրով կինը | մոտ. 1505-06 | յուղաներկ | տախտակ | 65×51 | Իտալիա | Հռոմ | Բորգեզե պատկերասրահ | |
Հղին | մոտ. 1505-06 | յուղաներկ | տախտակ | 66×52 | Իտալիա | Ֆլորենցիա | Պալացցո Պիտտի | |
Համրը | մոտ. 1507 | յուղաներկ | տախտակ | 64x48 | Իտալիա | Ուրբինո | Մարկե ազգային պատկերասրահ | |
Անյոլո Դոնի | մոտ. 1506 | յուղաներկ | տախտակ | 65x45 | Իտալիա | Ֆլորենցիա | Պալացցո Պիտտի | |
Մադդալենա Ստրոցցի | մոտ. 1506 | յուղաներկ | տախտակ | 63×45 | Իտալիա | Ֆլորենցիա | Պալացցո Պիտտի | |
Անծանոթի դիմանկար | մոտ. 1506 | темпера | տախտակ | 42×33 | ԱՄՆ | Գլեն-Ֆոլս | Հայդերի հավաքածու | |
Ինքնանկար | մոտ. 1506 | յուղաներկ | տախտակ | 47,5×33 | Իտալիա | Ֆլորենցիա | Ուֆֆիցի |
Ստեղծված Հռոմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիո Ռոմանոյի մասնակցությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկար | Անվանում | Տարեթիվ | Տեխնիկա | Հիմք | Չափսեր, սմ | Երկիր | Քաղաք | Պահման վայր |
---|---|---|---|---|---|---|---|---|
Իզաբելլա Ռեկեսենս (Յոհաննա Արագոնացի?) |
մոտ. 1518 | յուղաներկ | տախտակից փոխադրվել է կտավի վրա | 120x95 | Ֆրանսիա | Փարիզ | Լուվր | |
Պատանու դիմանկար | մոտ. 1518-19 | յուղաներկ | տախտակ | 44×99 | Իսպանիա | Մադրիդ | Տիսսեն-Բորնեմիսի թանգարան | |
Աղջկա դիմանկար | մոտ. 1518-19 | յուղաներկ | տախտակ | 60×40 | Ֆրանսիա | Ստրասբուրգ | Կերպարվեստի թանգարան | |
Ֆորնարինա | մոտ. 1518-19 | յուղաներկ | տախտակ | 85×60 | Իտալիա | Հռոմ | Հին արվեստի ազգային պատկերասրահ | |
Կնոջ գլուխ | մոտ. 1520 | յուղաներկ | տախտակ | 35×30 | Իտալիա | Մոդենա | Էստենսե պատկերասրահ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Raphael (Italian painter and architect) : Introduction» (անգլերեն).
- ↑ РАФАЭЛЬ | Энциклопедия Кругосвет
- ↑ До Второй мировой войны портрет принадлежал Старой пинакотеке в Мюнхене.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pierluigi De Vecchi, Raffaello, Rizzoli, Milano 1975.
- Paolo Franzese, Raffaello, Mondadori Arte, Milano 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Society for Renaissance Studies
- Տ. Լիվանովա «Արևմտաեվրոպական երաժշտության պատմությունը մինչև 1789 թվականը» (Վերածննդի դարաշրջան)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայելի դիմանկարներ» հոդվածին։ |
|