Լորենցո Դի Կրեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորենցո Դի Կրեդի
Lorenzo di Credi by Perugino.jpg
Ծնվել էմոտ. 1459
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էհունվարի 12, 1537[1]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենսիայի դքսություն[2]
ՔաղաքացիությունFlag of Florence.svg Ֆլորենցիայի Հանրապետություն
Ֆլորենսիայի դքսություն
ԵրկերAdoration of the Shepherds?, The Annunciation? և Venus?
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Lorenzo di Credi Վիքիպահեստում

Լորենցո Դի Կրեդի (իտալ.՝ Lorenzo di Credi, մոտ. 1459, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հունվարի 12, 1537[1], Ֆլորենցիա, Ֆլորենսիայի դքսություն[2]), վերածննդի իտալացի նկարիչ և քանդակագործ, հայտնի է իր կրոնական նկարներով։ Նա ազդեցություն է ունեցել Լեոնարդո Դա Վինչիի ստեղծագործությունների վրա և հետագայում ինքն է մեծապես ազդվել նրա կողմից։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կնոջ դիմանկար

Ծնվել է Ֆլորենցիայում՝ ոսկերչի ընտանիքում (Դի Օդերիգո Բարդուչի), 1480 թվականներից աշխատել է Անդրեա դել Վերոկիոյի արհեստանոցում[3]։ Իր վարպետի մահից հետո նա շարունակեց արհեստանոցի աշխատանքները։ Պիստոյա Մայր տաճարի համար ավարտել է «Մադոննան Սրբերի հետ» կտավը, որը մասամբ նկարել էր իր ուսուցիչ Անդրեա դել Վերոկկիոն, բայց կիսատ էր մնացել, երբ նա մեկնել էր Վենետիկ։

Նրա վաղ տարիքի աշխատանքներից են «Հիսուսի կնունքը» Ուֆֆիցիում, «Տիրամայրը մանկան հետ» Թուրինի Սաբաուդա պատկերասրահում, «Մանկան երկրպագումը» Վենետիկի Քուերինի Ստամպալիայում։ Ավելի ուշ ժամանակաշրջանի են պատկանում «Տիրամայրը և Սրբերը» (1493 թվական, Լուվր, Փարիզ) և «Մանկան երկրպագումը» (Ուֆիցի)։ Ֆիեզոլեում նա վերանորոգեց Սան Դոմինիկոյի Ֆրա Անջելիկո եկեղեցու խորանի վահանակները։

Լորենցոյի հասուն աշխատանքները՝ «Խաչելությունը» (Գոտինգեմի քաղաքային թանգարանում), «Հովիվիների երկրպագումը» (Ուֆֆիցի), «Հայտնությունը» (Քեմբրիջում) և «Տիրամայրը և Սրբերը» (Պիստոիայում) մեծ ազդեցություն են կրել Ֆրա Բարտոլոմեո, Պիետրո Պերուջինո և երիտասարդ Ռաֆայելից։

Վերջին ժամանակներում Կրեդիի գործերից մեկը մեծ ուշադրություն գրավեց, երբ գիտնականները համեմատեցին Լեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզայի դեմքը և Կատերինա Սվորզայի դեմքը՝ նկարված նրա կողմից։ Կատերինա Սվորզան Իտալիայի Ռոմանիա մարզի Ֆորլիի և Իմոլայի Լեդին էր ավելի ուշ՝ Սեզար Բորջիայի կալանավորը։ Դիմանկարը նաև հայտնի նաև Ժասմինի տիկինը «Ժասմինի տիկինը»անվամբ, որը հայտնի է Ֆորլիի սրահում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]