Ֆրա Բարտոլոմեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրա Բարտոլոմեո
իտալ.՝ Fra-Bartolommeo
Ծնվել էմարտի 28, 1472[1]
ԾննդավայրՊրատո, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էհոկտեմբերի 31, 1517(1517-10-31)[1][2][3][…] (45 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն[4]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, վանական և գծանկարիչ
ՈճՎերածնունդ
Ժանրկրոնական նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներVision of St Bernard with Sts Benedict and John the Evangelist?, Lamentation?, God the Father with Sts Catherine of Siena and Mary Magdalen? և The Holy Family with the Infant John the Baptist?
ՈւսուցիչՊիերո դի Կոզիմո և Կոզիմո Ռոսսելլի
ԱշակերտներՌինդոլֆո Գիրլանդայո
 Fra Bartolomeo Վիքիպահեստում
Սուրբ Բեռնարդի տեսիլքը

Ֆրա Բարտոլոմեո[5] (իտալ.՝ Fra-Bartollommeo, լրիվ անունը՝ Ֆրա Բարտոլոմեո դի Սան Մարկո (իտալ.՝ Fra-Bartollommeo di San-Marco), ծնյալ Բաչչո դելլա Պորտա (իտալ.՝ Baccio della Porta[6]). մարտի 28, 1472[1], Պրատո, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 31, 1517(1517-10-31)[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), կերպարվեստի ֆլորենտական դպրոցի ականավոր ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրա Բարտոլոմեոյի առաջին ուսուցիչը նկարիչ Կոզիմո Ռոսսելին էր, ում սկսել է աշակերտել 1484 թվականին: Մասնագիտական իր հետագա աճի համար նա պարտական է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների խորաթափանց ուսումնասիրությանը:

1490 թվականին Մարիոտո Ալբերտինելլիի հետ բացել է սեփական արվեստանոցը (ի դեպ՝ այստեղ նրան աշակերտել են հետագայում ճանաչված նկարիչներ դարձած Ջուլիանո Բուջարդինին, Ռինդոլֆո Գիրլանդայոն և ուրիշներ):

1496 թվականին Սավոնարոլայի քարոզների ազդեցության տակ Բարտոլոմեոն այրել է աշխարհիկ թեմաներով իր ստեղծած նկարները: 1500 թվականին դարձել է Ֆլորենցիայում գտնվող դոմինիկյան Սուրբ Մարկոս վանքի կրոնավոր, հրաժարվել արվեստից մի քանի տարի շարունակ: Սակայն 1504 թվականին վանահայրը կարողացել է նրան համոզել, որ վերադառնա ստեղծագործական իր աշխատանքին[7]:

Ֆրա Բարտոլոմեոյի վրա դրական ներգործություն է ունեցել երիտասարդ Ռաֆայելը, ով 1504 թվականին այցելել էր Ֆլորենցիա: Վերջինս էլ իր հերթին ծանոթացել է առավել հասուն Բարտոլոմեոյի կուտակած ստեղծագործական փորձին՝ հատկապես երփնագրի (կոլորիտի) բնագավառում: Այս երկու վարպետները մինչև մահ շարունակել են պահպանել բարեկամական սերտ կապը միմյանց հետ:

Ֆրա Բարտոլոմեոն վախճանվել է 1517 թվականին, Ֆլորենցիայում: Այդ քաղաքում մինչ օրս պահպանվել են նրա լավագույն ստեղծագործություններից շատերը, այդ թվում՝ Մարկոս Ավետարանչի սրբապատկերը և «Սուրբ հարություն»-ը, որոնք նրա մի ամբողջ շարք այլ աշխատանքների հետ տեղ են գտել Պիտտի պատկերասրահում: Նշյալ երկու ստեղծագործությունն էլ աչքի են ընկնում մտահղացման վեհությամբ և կատարման նրբագեղությամբ:

Ֆլորենցիայի ակադեմիայում պահպանվել են վարպետի որմնանկարները, Լուկկայում՝ նրա «Madonna della Misericordia»-ն, Բզանսոնում՝ կատարման վարպետության տեսակետից ոչ պակաս նշանավոր մեկ այլ «Տիրամայր» («Մադոննա»): Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում է գտնվում Ֆրա Բարտոլոմեոյի լավագույն աշխատանքներից ևս մեկը՝ «Տիրոջ մուտքը տաճար» մեծարժեք կտավը:

Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ իտալացի այս նշանավոր նկարչի ստեղծագործություններին բնորոշ է զգացմունքների անկեղծությունը, մտահղացումների վեհությունը, կատարման նրբագեղությունը, որոնք միաձուլվելով մանկական միամտության աստիճանի հասնող անմիջականության հետ՝ առինքնում են դիտող արվեստասերներին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бартоломео»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Baccio della Porta |volume=3 |page=194
  • Hartt, Frederick (1987), History of Italian Renaissance Art (2nd տպ.), Thames & Hudson, ISBN 0500235104 
  • Vaughan, William (2000), Encyclopedia of Artists, Oxford University Press, Inc., ISBN 0-19-521572-9 .
  • Giorgio Vasari, Le vite de' più eccellenti pittori, scultori e architettori, Giunti, Firenze 1568.
  • Giulio Carlo Argan, Storia dell'arte italiana, Sansoni, Firenze 1968
  • M. Ciatti e S. Padovani (a cura di), Fra Bartolomeo la Pietà di Pitti restaurata, Firenze 1988
  • André Chastel, La crisi della pala mariana italiana agli inizi del Cinquecento: la pala Carondelet di fra Bartolomeo, Roma 1989
  • S. Padovani (a cura di), Fra' Bartolomeo e la scuola di San Marco, Marsilio, Venezia 1996
  • Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari, I tempi dell'arte, volume 2, Bompiani, Milano 1999. ISBN 88-451-7212-0
  • Stefano Zuffi, Il Cinquecento, Electa, Milano 2005. ISBN 8837034687

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Bartolommeo (Fra) (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Fra BartolommeoOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1253
  5. Бартоломмео / М. Н. Соколов // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 76. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  6. «Баччио делла Порта»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  7. Шедевры западноевропейской живописи XIV-XVIII вв. из собрания Тиссен-Борнемиса / перевод c немецкого Санер-Гуриева З.К.. — Collection Thyssen-Bornemisza Lugano and Electa, S.p.a., Milano, 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]