Ջրմուղ աշտարակը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրմուղ աշտարակը
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1990

«Ջրմուղ աշտարակը» (ռուս.՝ «Водонапорная башня»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1990 թվականին «Իստոկի» գրական ալմանախում[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բովանդակության՝ սա կյանքի վառ տպավորությունների հաջորդականությունն է մի մարդու, որը 1920-1970 թվականներին ապրել է ԽՍՀՄ-ում։ Դրանք մանկության առաջին տպավորություններն են, մեծահասակների հիշողությունները Քաղաքացիական պատերազմիմասին, դպրոցը, աշխարհագրության ուսուցչուհին, պիոներական ճամբարը, ավիացիայի և օդաչուների նկատմամբ հետաքրքրությունը, 1930-ականների բռնաճնշումները, Լեոնիդ Ուտյոսովի երգերը, Հայրենական մեծ պատերազմը, երեխաները, Ստալինի մահը, աշխատանքը, տիեզերագնացները, խորհրդային «Պոբեդա» մեքենաները, կնոջ մահը, զբոսայգում մանրաքայլ վազքը, ծերության տպավորությունները և սրտի մահառաջի ցավերը։ Հերոսի առաջին և վերջին տպավորությունը Ջրմուղ աշտարակն է՝ մարդկային կյանքի խորհրդանիշը, որը, կարծես, պետք է կառուցվի անսահման բարձր, մինչև երկինք, բայց ժամանակը լրանում է, շինարարները տեղադրում են վերջին աղյուսը և հեռանում[2]։

Պատմվածքը գրված է մեկ բարդ նախադասության ձևով, որը ձգվում է մի քանի էջ[2]։

Կարծիքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքննադատ Իրինա Ռոդնյանսկայան «Relics։ Վաղ և չհրատարակված» ժողովածուի մասին գրախոսականում գրում է.

Ես հանդիպել եմ, ասում են, անպիտան ոճաբան Պելևինի ոչ մեկ մերկացում։ Եվ ահա տպագրվում է «Ջրմուղ աշտարակը». մեկ տասնյակից ավելի էջեր մեկ նախադասությամբ, առանց պարբերությունների, որն ընդգրկում է «հասարակ խորհրդային մարդկանց» մի քանի սերունդների կյանքն ու ճակատագիրը։ Հմուտ և խելացի կատարում է։

Ըստ «XX դարի ռուսական գրականություն» բառարանի՝ «Ջրմուղ աշտարակը» պատմվածքը «Երիտասարդ գրողների IX համամիութենական խորհրդակցությունում ճանաչվել է լավագույններից մեկը»[1]։

«Պելևինը և դատարկության սերունդը» գրքում Սերգեյ Պոլոտովսկին և Ռոման Կոզակը «Ջրմուղ աշտարակը» պատմվածքը դասում են մի խումբ նմանատիպ պատմվածքների շարքին, որոնք ուղղված են «շրջանային կոմիտեների քարտուղարների, հերթերի, ՊԱԿ-ի և երեքկոպեկանոց գազավորված ջրի անցած-գնացած դարաշրջանին», ներառյալ՝ «ԽՍՀՄ Թայշոու Չժուան» և «Համար XII ցախատան կյանքն ու արկածները» պատմվածքները[3]։

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունն ընդգրկված է հետևյալ ժողովածուներում[4].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Скатов, Николай Николаевич (2005 թ․ հունվարի 1). "Водонапорная+башня"&hl=ru&sa=X&ved=0ahUKEwjGzdfynPvPAhWGHJoKHZ7HA8kQ6AEIZjAJ#v=onepage&q=Пелевин%20"Водонапорная%20башня"&f=false «Русская литература ХХ века: прозаики, поэты, драматурги : биобиблиографический словарь» (ռուսերեն). ОЛМА Медиа Групп. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  2. 2,0 2,1 «Виктор Пелевин. Водонапорная башня». citaty.info (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  3. Сергей Полотовский, Роман Козак. Пелевин и поколение пустоты. — М., «Манн, Иванов и Фербер», 2012. — ISBN 978-5-91657-304-6
  4. Виктор Пелевин «Водонапорная башня» (ռուսերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]